Ի՞նչ միջոցներով է իրականացվելու այս ծրագիրը, ո՞ր փուլում են գտնվում ընթացիկ աշխատանքները, ո՞ր մարզերում կկառուցվեն նոր հիվանդանոցներ, իսկ որում՝ կվերակառուցվեն հին շենքները։
«Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել այսօր Ոստիկանության բաժնում փաստաբաններին ու անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ՝ այն համարելով խիստ մտահոգիչ։
Մեզ համար Իրանը մինչ օրս եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, ով իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ նախորդ տարի նման գործընթաց է իրականացվել նաև զբոսայգու 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ հատվածներում:
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ։
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շուտափույթ վերացնելու և առանց որևէ նախապայմանի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված բնականոն ռեժիմը վերականգնելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների ցանկում ընդգրկվելու համար ստացվել է շուրջ 40 հայտ:
Հայտնաբերվել են ծխախոտի տուփի մեջ լցված «Լիրիկա 300մգ» գրառմամբ 10 դեղապատիճ, սպիտակ, փոշենման և դեղնականաչավուն, չոր զանգվածներով երկուական փաթեթ, ինչպես նաև՝ պլաստմասե տարայով հեղուկ։
Այն աշխատանքները, որոնք կատարվում են 2018 թվականից հետո, որոնք միտված են նոր պետական ինստիտուտների ձևավորմանը, դրանք շատ դեպքերում դժվարությամբ են առաջ գնում, որովհետև նախկինում այդ արմատացած վատ ավանդույթները դժվար է փոխել:
Մի քանի անգամ կինը փորձել է փախչել, սակայն տղամարդն ամեն անգամ պարզել է նրա գնտվելու վայրը, ստիպելով տարել է իր տուն, փախուստի դիմելու համար ծեծի ենթարկել ու կրկին հարկադրել զբաղվել մուրացկանությամբ:
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:
2023 թվականի պետական բյուջեով Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման համար հատկացված է ավելի քան 990 մլն դրամ:
Փաստաբանի կողմից զանգահարվել է Պաշտպանի աշխատակազմի ընդունարանի հեռախոսահամարին՝ նշված օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, հետևաբար ոչ աշխատանքային ժամով պայմանավորված՝ տվյալ հեռախոսահամարին կատարված զանգը չէր կարող սպասարկվել։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:
Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթեց վերջինիս արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առավել զորացման:
ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:
Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
2023 թ. փետրվարի 9-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը Հակակոռուպցիոն դատարանին հանձնելու վերաբերյալ:
Համահայկական ամառային ութերորդ խաղերը նախատեսվում են անցկացնել ս.թ. օգոստոսին: Բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:
Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ, կանխատեսելի ու կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ:
Հետաքրքրությունը նվազել է նաև որոշ երաժշտական գործիքների հանդեպ, ինչպիսիք են՝ հոբոյ, տրոմբոն, ազգային գործիքներից՝ սանթուր։
Զննությամբ հայտնաբերվել են նաև էլեկտրոնային կրակայրիչ և կոտրված սրվակ՝ լցված էլեկտրոնային ծխախոտի համար նախատեսված յուղի նմանվող զանգվածով։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:
Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 14-ն է:
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվում է, իրականությանը չեն համապատասխանում։
Տրանսպորտային միջոցների՝ ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային տեխնիկական անձնագրերով հաշվառվելու համար կարգավիճակ ունենալու վերաբերյալ։
«Տերը» վիպակը ֆիզիկապես ու բարոյապես կործանվող գյուղի, այդ անկասելի ընթացքի դեմ ելած ինքնակոչ «տիրոջ»՝ անտառապահ Ռոստոմ Սարգսյանի պատմությունն է:
Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ դպրոցի կառավարման նոր մոդելը կգործի այն դպրոցներում, որտեղ տնօրենի թափուր տեղի մրցույթը հայտարարվել է 2023 թվականի հունվարից հետո:
Այսպես, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների, միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 18 342-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով կա առնվազն 3377 զոհ։
Առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով:
Մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ։
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2023 թվականի փետրվարի 9-23-ը ներառյալ:
Ապարանի, Արագածի, Սևանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ և Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը 1939 թ․ Երզնկայի երկրաշարժից հետո տեղի ունեցած երկրորդ ամենահզոր երկրաշարժն է տարածաշրջանում։