Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
14-ամյա Թամարա Իսրայելյանի մեծ ու խորն աչքերը միանգամից արցունքներով են լցվում, երբ խոսում ենք ծննդյան օրը տորթի մոմերը փչելու, երազանք պահելու մասին։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը հնարավոր է երկու պետությունների ստեղծման միջոցով։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը ԱՄՆ նախագահի պաշտոնի միակ հավակնորդն է, որն ի վիճակի է Իսրայելին պաշտպանելու ագրեսիայից: Այդ մասին գրում է The Hill-ը։
Հոկտեմբերի 14-ի առավոտյան Սոչիի ու Ադլերի բնակիչները հայտնել են, որ պայթյուններ են լսել։ Այդ մասին գրում է Astra տելեգրամյան ալիքը։ Տեղի բնակիչները հայտնել են Սոչիի շրջանում հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի մասին։
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող հյուրանոցներից մեկի համարում մահացած են գտել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցին։ Այդ մասին հայտնել է թուրքական NTV հեռուստաընկերությունը։
Ինչպես նշվում է, «Համաս»-ի բարձրաստիճան անդամը զոհվել է Գազայում օպերատիվ շտաբին ՑԱԽԱԼ-ի կործանիչների հարվածի հետևանքով, որտեղից խմբավորումը կառավարում էր իր օդային հարվածները։
Հարվածի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել են, ավելի քան 200-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի հեռանում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկի գագաթնաժողովից բացակայում է միանգամայն հասկանալի պատճառներով։ Նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախօրեին հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովը 60 կողմ 22 դեմ ձայներով ընդունել էր Հռոմի ստատուտը վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծը:
Արցախի ժողովուրդը բախվել է բռնապետական Ալիևի ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության, ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանված է:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կոնգրեսի մի խումբ օրենսդիրների զգուշացրել է տեսանելի ապագայում Հայաստան Ադրբեջանի հնարավոր ներխուժման մասին: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մոսկվան շարունակում է երկխոսությունը Երևանի հետ, չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Բիշքեկում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովին: Այդ մասին նախօրեին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ Բաքվում և Երևանում բանակցություններ է վարել , որոնց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում հետագա քայլերը: