Փետրվարի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ դուք կարող եք ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Ուկրաինական բանակը գարնանը կանցնի նոր հակահարձակման։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում։
Ուկրաինան կանգնած է հրետանային արկերի կրիտիկական պակասի առջև։ Այս մասին, ըստ Bloomberg գործակալության, ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի՝ Եվրամիության երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարներին ուղղված նամակում։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 1-ին Հայաստանը դարձավ աշխարհի 124-րդ երկիրը, որը պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը։
Ալիևն այն կարծիքին է, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների շուրջ ներքին քննարկումների մեկնարկը դրական քայլ է ու «կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի շուտափույթ ավարտի համար»:
Թուրքիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը ակնկալվում է, որ կկայանա փետրվարի 12-ին։ Ակնկալվում է, որ Պուտինն Անկարայում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ չի կարողանում փոխարինող գտնել Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Վալերի Զալուժնիին, որը, ըստ տարբեր լրատվամիջոցների, կարող է պաշտոնանկ արվել: Այդ մասին գրում է գերմանական Bild-ը։
Ներկայումս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հարցը քննարկման դրված չէ։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։
«Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի թեկնածու։ Նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կոբախիձեին կփոխարինի կուսակցության ղեկավարի պաշտոնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր հաղորդմանը։
Երևանի Հրաչյա Քոչար փողոցին հարող տարածքում կառուցված բենզալցակայանն օրենքի խախտմամբ սեփականաշնորհվել է, դատախազի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինքնությունը չպարզված անձը, մաքսային հսկողությունից թաքցնելով, Իրանի Իսլամական Հանրապետությունից փոխանցել է տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող՝ ընդհանուր շուրջ 13կգ. քաշով զանգվածներ։
2017 թ. հիմնադրված «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել սրբիչների արտադրության համար՝ Արարատի մարզում։
Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում տարբեր մարմինների աշխատանքները միշտ չէ, որ սինխրոնիզացվում են:
Անձնագրային ստորաբաժանումներում փետրվար ամսվա շաբաթ օրերը՝ փետրվարի 3-ը, 10-ը, 17-ը և 24-ը սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով։
ՀՀ կառավարությունը 14 տարում առավելագույնն արեց՝ եղբորս՝ ՀՀ ԶՈՒ լեյտենանտ Արտակ-Հովհաննես Նազարյանի մահվան հանգամանքները եւ դրա մեղավորներին կոծկելու համար և հասավ հաջողության։
Հանքավանում սոճիների չորացման պատճառը նեմատոդն է։ Մասնավորապես՝ Հանքավանի մերձակայքի չորացող սոճու թեփից անջատված որդերի մորֆոլոգիական ախտորոշման արդյուքները հաստատել են, որ այնտեղ առկա է սոճու ցողունային նեմատոդը՝ Bursaphelenchus xylophilus, որը հա
Մենք քանակական ցուցանիշներից պետք է անցում կատարենք որակական ցուցանիշներին, և պրոբլեմները վեր հանենք ու լուծումներ առաջարկենք, կամ պարտադիր չէ, որ ՊՎԾ-ն ունենա բոլոր հարցերի լուծումները. Փաշինյան
Քննարկվել են խորհրդի գործունեությանը, ծրագրերին և Հանրային հեռարձակողների խնդիրներին վերաբերող հարցեր:
Սիրված երգիչների՝ Ռուբեն Հախվերդյանի, Արմինե Հայրապետյանի, Վահե Քոչարի, Վախթանգ Հարությունյանի ու այլ կատարողների մասնակցությամբ տեղի ունեցած համերգից գոյացած հասույթն այս անգամ կուղղի «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին։
Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման քայլը կանխարգելիչ ազդեցություն կունենա հետագա պատերազմական հանցագործությունները կանխելու համար:
ավարտվել է Երևան քաղաքի երկու բնակիչների կողմից շտապօգնության 3 աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն կատարելու, նրանց ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Կոալիցիան իր մտահոգություն է հայտնում այն իրողության վերաբերյալ, որ Հայաստանում դեռևս հաղթահարված չէ համակարգային կոռուպցիան, որի պատճառով այն փաստացի կառավարելի չէ։
Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ
Ապացույցներով հիմնավորվել է, որ համածառայակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ.-ն անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով մահացու հրազենային վնասվածք է հասցրել Մուրադ Գրիգորյանին:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: