Ջրհեղեղն իր պիկին դեռ չի հասել: Մասնագետները նշում են, որ նման իրավիճակ տեղի է ունենում հարյուրամյակը մեկ անգամ։ Ուժեղ ջրհեղեղներ են գրանցվում նաև հարևան Ղազախստանում։
Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում և փաստերի հավաքագրում է իրականացնում։
Այս քայլը կապված է Էկվադորի ոստիկանության կողմից Կիտոյում Մեքսիկայի դեսպանատան տարածք բռնի ներթափանցման հետ, որտեղ 2023 թվականի դեկտեմբերից գտնվում էր Էկվադորի նախկին փոխնախագահ Խորխե Գլասը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կարողանա շարունակել աջակցել Հրեական պետությանը, եթե վերջինս չփոխի Գազայի հատվածում իր գործողությունների ընթացքը:
«Հետքն» ուսումնասիրել է Հայաստանում չգրանցված դեղերի շուկան։ Փորձել ենք պարզել՝ որքանով են սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգ, ինչպես են բուժառուները դրանք ձեռք բերում, ու ինչու Հայաստանը չի գրանցում այդքան անհրաժեշտ դեղերը։
ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները Մերձավոր Արևելքում իրենց զինված ուժերը բերել են բարձր պատրաստվածության վիճակի՝ առաջիկայում սպասելով Իրանի հնարավոր պատասխան հարվածներին, ինչը պայմանավորված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմամբ։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Եվրամիությանը կոչ է արել փակել իր օդային տարածքը ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի օդանավերի, այլև նրանց քաղաքացիների համար:
Հանդիպման ընթացքում ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ եթե պարզվի, որ չինական բիզնեսն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, ապա Չինաստանին «լուրջ հետեւանքներ» են սպառնում:
ԵՄ-ում իրավիճակն ապակայունացնելու նպատակով Ռուսաստանը եվրոպական երկաթուղիների աշխատանքին միջամտելու «հազարավոր փորձեր է ձեռնարկել»։ Այդ մասին Financial Times-ին հայտարարել է Չեխիայի տրանսպորտի նախարար Մարտին Կուպկան:
Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա:
Հոֆմանը հիշեցրել է, որ «Վրաստանի կառավարությունն անցյալ տարի անվերապահորեն խոստացել էր օրակարգից հանել այդ օրինագիծը»։
Սլովակիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:00-ին)։
Ռուսական զորքերը ապրիլի 6-ի գիշերը հարվածել են Ուկրաինայի Խարկով քաղաքին, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Այդ մասին հայտարարել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Մոսկվան Երևանին կոչ է անում թույլ չտալ Արևմուտքին խաբել իրեն և Հայաստանը տանել սխալ ճանապարհով։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է նախօրեին Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ եռակողմ հանդիպումից հետո։
Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Ըստ նախարարի՝ ընդլայնվում է հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցումը, ինչը նշանակում է, որ աշակերտները ոչ միայն ֆրանսերեն են ուսուցանում, այլև ֆրանսերենով սովորում Ֆրանսիայի պատմություն, աշխարհագրություն և այլ առարկաներ։
Զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չհարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին հարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետության առաջարկները շարունակում են մնալ անարձագանք:
Ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում: