Մայիսի 4-ին՝ 18:00-ին, ավարտվեց Կառավարության շենքի դիմաց Իշխան Գևորգյանի հայտարարած 72-ժամյա նստացույցը:
Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։
Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդման գործում:
Երևանում կան փողոցներ, որոնք չունեն հեղեղատար համակարգեր: Այժմ դրանց կառուցման ուղղությամբ տարվում են փուլային աշխատանքներ:
Այս հայտարարություններից հետո` 16։30-ին, շարժման անդամները սկսեցին իրենց երթը դեպի Երևան։ Երթի սկզբում Բագրատ Սրբազանը հայտարարեց երթուղին, որով շարժվելու են։
Արգելքը կգործի մինչև օգոստոսի 31-ը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանությունները բացառություններ են նախատեսել դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան արտահանման համար:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը կաշառակերության և դավադրության մեղադրանքներ է առաջադրել Տեխաս նահանգից դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուելարին և նրա կնոջը՝ Իմելդա Քուելարին՝ ամերիկյան Կոնգրեսում Ադրբեջանի շահերի լոբբինգի հետ կապված:
Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզումը հայտարարել է «Քրեական օրենսգրքի հոդվածով»։ Թե կոնկրետ որ հոդվածով, ռուսական կողմը չի մանրամասնել։
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտադիր է մայիսի 8-9-ը այցելել Մոսկվա: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ Վրաստանի ղեկավարությանը փոխանցել է, որ Թբիլիսին կարող է բաց թողնել եվրոպական ապագայի հնարավորությունը: Այդ մասին Միշելը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերությունն աճում է բոլոր ոլորտներում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը։
Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում G7-ի մյուս երկրների հետ Ուկրաինային 50 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրելու շուրջ։ Այդ գումարի զգալի մասը նախատեսվում է տրամադրել ռուսական սառեցված ակտիվների միջոցով։
Հյուսիսատլանտյան դաշինքի Steadfast Defender զորավարժությունները խոսում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է ՌԴ-ի հետ հնարավոր հակամարտության։ Այդ մասին նշվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մշակել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ ավարտի մանրամասն ծրագիր, սակայն այն չի հրապարակելու մինչև ընտրությունները: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է The Daily Telegraph-ը։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Վաշինգտոնում ամերիկացի կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Կատարը պատրաստ է կատարել ԱՄՆ-ի խնդրանքը և անհրաժեշտության դեպքում երկրից արտաքսել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդներին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում կիրառվել են մոտոպոմպեր, փրկարարական այլ տեխնիկա։
Անհրաժեշտ է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում, հարգել նրանց արժանապատվությունը:
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել է տունը. փրկարարները հայտնաբերել են Մ. Մ.-ի (ծնված 2021 թ.) և Ն. Գ.-ի (ծնված 2019 թ.) դիերը:
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.eurowings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- նշվում է հաղորդագրությունում։
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման և ավտոմեքենանաների դուրս բերման աշխատանքներ։
Պարզվել է, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտակայքում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով հեղեղվել են մոտակա տները և փողոցները։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվում են, ինչպես նաև փոխանցվում համապատասխան ծառայություններին