HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 30-ին, ժամը 18։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Մալաթիայի փողոցի թիվ 90 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter