65-ամյա մանկավարժ Զինաիդա Մկրտչյանն ապրում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում որդու, հարսի եւ թոռնիկների հետ: Տիկին Զինաիդան 35 տարի դասավանդել է Ճամբարակի միջնակարգ դպրոցում, որից 20 տարին եղել է դպրոցի տնօրենը:
Բնականաբար, հարցադրումը վերաբերում է մամուլի ազատությանը: Հոռետեսները հարցական նշան չեն դնի եւ այս միտքը կհնչեցնեն իբրեւ աներկբա իրողություն, իսկ լավատեսները կասեն, որ պատասխանը միանշանակ դրական չէ:
Հարցազրույց Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության ղեկավար Հարություն Հարությունյանի հետ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի նախկին աշխատակից Ծովինար Նազարյանը նախագահական ընտրություններից հետո դուրս եկավ աշխատանքից իր հայացքների պատճառով:
Լրատվական դաշտի եւ տեղեկատվական քաղաքականության մասին վերջերս Ղարաբաղում ավելի հաճախակի են սկսել խոսել:
«Չորրորդ իշխանություն» (ՉԻ) թերթը տպագրվել է 1996-1998թթ.: Իշխանափոխությունից հետո լույս տեսավ երկու համար, որոնցում քննադատության էին ենթարկվում իշխանափոխություն իրականացրած «հայտնի ուժերը» եւ, խմբագիր Շողեր Մաթեւոսյանի խոսքերով, թերթի հրատարակումը...
Մեր հարցերին պատասխանում է «ԱԼՄ» հոլդինգի եւ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Մեր հարցերին պատասխանում է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Թերթը տպագրվում է 1991 թվականից: 1994-ին այն ուներ 42 հազար տպաքանակ, իսկ այսօր` ընդամենը 3000:
Խոսքեր ու ձևեր կան, որ իրենց մեջ ամբողջ պատմություններ են պարունակում։ Էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար-հազար աչքերով, հազար-հազար ականջներով, հազար-հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում,...
Ապրիլի 25-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը փոխում է ԶԼՄ-ների հետ իր աշխատանքի սկզբունքները:
Ամեն անգամ, երբ հեռուստաէկրաններին կամ թերթերի էջերում հայտնվում են իշխանության ներկայացուցիչներն, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ժամանակի մեջ չեն, որ ժամանակը հոսել է, ու այդ մարդիկ մնացել են անցյալի վերջին ժամի եզրին։
«Սովորաբար պաշտոնյաները մեծ հաճույքով տրամադրում են ինֆորմացիան, եթե դա իրենց պետք է: Իսկ այն տեղեկատվությունը, որը պետք է հասարակությանը, եւ որի հետկապված պաշտոնյաները խնդիրներ ունեն,
Հայաստանյան լրատվամիջոցներում առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին մեր հարցերին պատասխանում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:
«Ժամանակ Երեւան» օրաթերթը լույս է տեսնում 2006 թ.-ից` ներկայումս ավելի քան 4000 օրինակ տպաքանակով: Թերթի գլխավոր խմբագիրն Արման Բաբաջանյանն է, որն ազատազրկված է 2006 թ.-ից: Նա 2002 թ.-ից հրատարակում է նաեւ «Ժամանակ Լոս Անջելես» օրաթերթը, որն ունի 8000 տպաքանակ:...
Շուրջ 20 տարի առաջ Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ, Աղստեւ գետի վրա գործարկվեց «Սպիտակ ջուր» ջրամբարը: Արհեստական լիճը շուտով տեղացի բանաստեղծներն ու լրագրողներն անվանեցին Աղստեւի ձորաշխարհի գեղեցկուհի:
Ի՞նչն է ամենից շատ մտահոգում այսօր Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում բնակվող մարդկանց, ի՞նչ են նրանք, իրականում, հասկանում «անվտանգության խնդիրներ» ասելով:
Մարտի 1-ից հետո, երբ արտակարգ իրավիճակի 20 օրերի ընթացքում լրատվամիջոցներին արգելվեց պաշտոնականից բացի այլ նորություններ հաղորդել, ինտերնետը դարձավ այլընտրանքային տեղեկություն որոնելու ու տարածելու հիմնական դաշտը:
57-ամյա Անատոլի Գորբունովն իր կնոջ հետ ապրում է Ճամբարակ քաղաքում (Գեղարքունիքի մարզ): Նա մի փոքրիկ խանութ ունի: Նախկինում ունեցել Է հացի փուռ, բայց վաճառել է, որովհետեւ Ճամբարակի բնակիչները մի քանի դրամ խնայելու համար տանն են հաց են թխում:
Արտակարգ իրադրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումներ մտցնելը ոչ այնքան օբյեկտիվ անհրաժեշտություն է իշխանությունների համար, որքան այլընտրանքային, ընդդիմադիր մոտեցումների, կարծիքների արտահայտումն արգելելու գայթակղության բավարարում։
2006 թ., երբ ամերիկահայ մեծահարուստ Ջերալդ Գաֆեսճյանը գնեց Էդուարդ Բողոսյանի կողմից 1967թ. հիմնադրված «Արմենիան Ռիփորթեր» թերթը, այն ուներ ընդամենը 3000 ընթերցող:
«Հետքի» կլոր սեղանի շուրջ հայաստանյան լրատվամիջոցներում առկա խնդիրների, դրանց ծագման պատճառների եւ լուծման ուղիների մասին զրուցում են «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, ռեժիսոր Արա Շիրինյանը, Հայաստանում «Արմենիան ռիփորթեր»...
Ետընտրական հանրահավաքների օրերին էր։ Երեկոյան երթուղայինով տուն էի գնում։ Վերջին շարքում նստած մի աղջիկ շարունակ խոսում էր բջջայինով. զանգեր էր ստանում, պատասխանում էր։