2009 թվականին սկսված` Գորիս քաղաքի 24- ժամյա ջրամատակարարման ապահովման ծրագիրն ավարտվել է, և քաղաքի 3000-ից ավելի բաժանորդ արդեն ապահովված է ջուրջօրյա ջրամատակարարմամբ:
Վերջերս առաջին հայկական ռոք-օպերա ֆիլմի պրեմիերան էր: «Թափառում» անունով ֆիլմն ընդամենը մի քանի ցուցադրություն ունեցավ, բայց քննարկումների պակաս չզգացվեց` թե թեմայի, թե սյուժեի, թե երաժշտության վերաբերյալ:
Հերոին օգտագործող թմրամոլները երկարատեւ բուժման կարիք ունեն, ինչը ենթադրում է պետության ֆինանսական աջակցությունը, որը, կարծես, անտեղյակ է երկրում տարածված թմրամոլության մակարդակից:
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսևորում նույնքան պատրաստակամություն և վճռականություն:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի 2011 թ. հունիսի 17-ի N 29-Ա հրամանով Տիգրան Զարգարյանը հունիսի 17-ից նշանակվել է նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:...
Կառավարությունը ցածր տոկոսադրույքով վարկեր եւ չհարկվող պարարտանյութեր է առաջարկում գյուղատնտեսներին, սակայն վերջիններս այս օգնությունը բավարար չեն համարում:
Այսօր Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Զ. Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յ. Սարկիսովի դատավարության հերթական նիստը, որի ընթացքում հրապարակվեց ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը:
Երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական և ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար:
Փորձագետների խոսքերով` Վրաստանում երեխաների նկատմամբ բռնություն գործադրելը հաճախ հանցանք չի համարվում:
Այս տարի «Արի տուն» ծրագիրը կմեկնարկի հունիսի 20-ին և կանցկացվի մինչև սեպտեմբերի 25-ը 10 փուլով: Բյուջեով նախատեսված է մասնակիցների թիվը հասցնել 800-ի: Ծրագրի մասնակիցները 10 օր ապրելու են հյուրընկալ ընտանիքներում և 4 օր ճամբարում` Աղվերանում:
Ազգային գրադարանի արդեն նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը այսօր դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին իր` աշխատանից հեռացնելու հրամանը վերանայելու խնդրանքով` նշելով, որ այն չի բխում օրենքի պահանջից.
Այսօր Երևանի քաղաքապետարանում «Ժառանգություն» խմբակցության առաջարկով քննարկվեց նախկին Շահումյանի անվան կոլտնտեսությանը պատկանած հողամասերի հարցը:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ավելի վաղ ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապօգնության գծային մեքենաների,...
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին` 2011թ. հունիսի 21-ին ժամը 12։00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ստեղծել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության մարզերի տարածքային մարմիններ:
Երեկ` ժամը 07.53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող «Երևան» ՋԷԿ-ի պահեստներում:
Մի քանի օր առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց պետության կողմից գերակա հանրային շահ ճանաչված Բուզանդի փողոցի 9 տան նախկին բնակիչներ՝ Նելլի Մինասյանի և Ելենա Սեմերջյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Երեկ` ժամը 23.20-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի ձորում` Ազատ գետում փչովի նավակով շրջվել է քաղաքացի:
Երեկ` ժամը 15.09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 7/1 շենքի 26-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, քննվում էր աղմկահարույց մի քրեական գործ. 1990 թ. ծնված, Ախուրյան գյուղի բնակչուհի Լուսինե Թորոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ...
Հունիսի 16-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 455 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 54 դատապարտյալի պատժաչափը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը, երկկողմանի երթևեկության ապահովման նպատակով Եղեգնաձոր քաղաքի ՃՇՇ-ի կողմից իրականացվել է ավտոճանապարհի լայնացման աշխատանքներ:
Facebook-ն ու սոցիալական այլ ցանցերը դեռ չեն ներխուժել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք, այդ իսկ պատճառով գրքի նկատմամբ սերն ու պահանջարկն այստեղ մեծ է: Մարտունեցիները կռիվ են անում նոր գիրք ունենալու, հինը պահելու համար, իսկ նրանց պահանջին ոչ կառավարությունը,...
Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում խիստ լարվել են Սերժ Սարգսյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները:
Թերթի խմբագիրն անդրադարձել է «Ա1+»-ի` Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի մրցանակին արժանանալու փաստին.
Մի քանի օրից ռուսական Կազանում` Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ, կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:
Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Վրաստանից Հայաստան ներդրվող ապրանքների ծավալն ավելացել է մոտ 32 տոկոսով, իսկ Հայաստանից Վրաստան արտահանումը նվազել է 7 տոկոսով:
Թերթի տեղեկություններով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ակտիվորեն պատրաստվում է առաջիկա աշնանը և ծրագրում է կառավարող կոալիցիայից դուրս գալ: