Օգոստոսի 25-ին Բեռլինում տեղի կունենա Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը:
ՀՀ առողջապահության նախարարի այսօրվա հրամանով անվավեր է ճանաչել «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» արտադրության «Յոդոմարին 100 դեղահատեր N100» և «Կուրանտիլ N25, 25մգ թաղանթապատ դեղահատեր N120» դեղերի գրանցումը, և դադարեցվել է դրանց շրջանառությունը Հայաստանում:
«Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների երեք աշխատակից այսօր ազատվել է աշխատանքից՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի hրամանով:
ՀՀ առողջապահության նախարարի այսօրվա հրամանով դադարեցվել է «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» արտադրության «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» 94015 խմբաքանակի դեղի շրջանառությունը Հայաստանում:
Հայաստանում պարաալիմպիկ խաղերին ընդառաջ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը նախատեսել են սեղանի թենիսի մրցաշար, որին կմասնակցեն լրագրողներ և հաշմանդամություն...
Օգոստոսի 23-ից 27-ը հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևելյան է՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից 27-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, արևելյան շրջաններում՝ 10-14 աստիճանով: Երեկոյան ժամերին Արարատյան դաշտում...
«Անտառից փայտ ենք գողանում, որ կարողանանք ձմեռը տաքանանք: Դիմացներս «Շիկահող» արգելոցն ա, կտրականապես արգելվում ա էնտեղից փայտ կտրել, մենք էլ ստիպված անտառից ենք գողանում, որ կարողանանք տները տաքացնենք: Անտառից օգտվելու դեպքում ամբողջ տարի բնակիչները...
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ-ն որոշել է վտարել իր ենթակայության շինություններից մեկում ապրող երկու բազմանդամ ընտանիքի: Իսկ քանի դեռ ԴԱՀԿ-ն չի կարողացել այս ընտանիքներին հանել շենքից,...
Երևույթը նոր է ու վտանգավոր հանրապետության համար, և չնայած կարտոֆիլի ցեցը դեռևս տեղական բնույթի է, սակայն վերջինիս դեմ պայքարը օրախնդիր ու կարևոր է, և եթե վնասատուն ժամանակին չկանխվի, չի բացառվում, որ ի հայտ գա նաև հարևան տարածքներում:
ՌԱԿ Հանրապետական վարչությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության կողմից պաշտոնապես գրանցվել է Ռամկավար ազատական կուսակցությունը: Այս որոշմամբ...
Ոստիկանության Վանաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում Վանաձորի մանկապարտեզներում սննդի չարաշահումների, փողոցներում նշագծումները չկատարելու վերաբերյալ: Այս տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեցին նաև Վանաձորի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանն...
Մեր հարազատ քաղաքը գյումրեցիների արժանավայել բնակատեղին դարձնելու ազգանվեր առաքելությունը յուրաքանչյուրիս սուրբ պարտքն է ներկայիս և ապագա սերունդների, ինչպես նաև մեր նախնիների առջև, որոնք մեզ Գյումրին կտակել են որպես կենսախինդ և ուրախ, հումորի...
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մովսես Քարտաշյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ։ Վարչապետը Մ.Քարտաշյանին այդ պաշտոնում է նշանակել՝ ղեկավարվելով նախագահի 1997 թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրով:
Սիրիական ճգնաժամի ներկա տարողությունը կեդրոնացել է Հալեպ քաղաքի վրա: Հալեպի մարտերը, ըստ երեւույթին, իրենց ճակատագրականությամբ վճռորոշ դեր են ունենալու ոչ թե վարչակարգի պահպանման կամ տապալման առումով, այլ ամբողջ շրջանի հետագա գործընթացները արգելակելու...
Դեռևս 2008 թվականից, կառավարության այդ տարվա դեկտեմբերի 18-ի որոշման համաձայն, Սևանա լճի բոլոր լողափերը, ըստ էության, մասամբ կամ ամբողջովին հանրային են դարձել: Այս մասին մամուլի ասուլիս ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարարության աշխատակազմի...
Մինչ կը շարունակուի Հալէպի հետ կապ հաստատելու դժուարութիւնը, հասած տեղեկութիւնները գլխաւորապէս կարճ դէպքերու բացատրութիւններ են աւելի շատ քան պարագաներու ամբողջական պատկերացումներ:
Վեհափառ Տեր, հաշվի առնելով, որ ՀՀ գոյության շուրջ 21-ամյա պատմության մեջ երբևէ անդրադարձ չի կատարվել ցմահ դատապարտյալների խնդիրներին, տեղի չեն ունեցել գործերի ու պատժաչափերի վերանայումներ, որ դատավճիռներից շատերը կայացվել են նորանկախ պետության առաջին...
Օգոստոսի 21-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 22-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օրերս ինտերնետային կայքերից մեկում դիտելով հիշյալ 4 երիտասարդին ձերբակալելու մասին տեսանյութը՝ ճանաչել է Կարեն Գ.-ին, որը փետրվարի 17-ին Երևանի պետհամալսարանի...
Քիւրտերը Միջին Արեւելքի մէջ միշտ օգտագործուած են պետութիւններու կողմէ այլ պետութիւններու սահմաններէն ներս քաղաքական ազեդցութիւն բանեցնելու նպատակով: Միշտ Սուրիան եւ Թուրքիան իրար դէմ կրցած են գործածել «քրտական քարտը»: Ամէնէն փախտաւորն են այս օրուայ...
Օգոստոսի 21-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Կապանի Շահումյան փողոցի մոտ քաղաքացի է ընկել Ողջի գետը։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը։ Փրկարարները գետից դուրս են բերել Վարդուշ Արզումանյանին (մոտ 60 տարեկան) և տեղափոխել Կապանի...
Վերակառուցման աշխատանքների արդյունքում այս հոկտեմբերին բնակիչներին կհանձնվի լողավազանով, ժամանակակից խաղային ատրակցիոններով, նստարաններով, փակ և բաց զրուցարաններով կահավորված հանգստի յուրօրինակ գոտին:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 1975 թ. ծնված Արմեն Գևորգյանը, և Ա. Սարդարյանը տեղում մահացել են: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1993 թ. ծնված Արարատ Հարությունյանը և Կարեն Գևորգյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել...
«Ես օր մոտոյով Լեննագան ման գուկամ, ոչ թե մոտոյիս կնայեն, այլ ընձի»,- 58-ամյա Մարտին Մանուկյանն առավել հասկանալի լինելու համար ցուցադրում է սաղավարտի այն տեսակը, որն ինքը սովորաբար կրում է մոտոցիկլետ վարելիս: Օդաչուի գլխարկ, ակնոցներ, շնչառությունն...
Օգոստոսի 21-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզում՝ Գյումրիի Ռիժկովի փողոցի «Դելմար» ռեստորանային համալիրում առկա է պայթուցիկ սարք: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ: Դեպքի վայր են ժամանել նաև սակրավորները։...
Շաբաթներ առաջ «ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, վեց տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրելու Սերժ Սարգսյանին: Երեկ պարզվել է, որ դիմումն արդեն գրված է: Այս տեղեկությունը «ՀԺ» թղթակցի...
Օգոստոսի 21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 10-րդ թիվ 1 տան մոտ օձ են նկատել։ Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը։ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ օձը հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Մոնակոն վերջերս դարձել է հայ պաշտոնյաների ամենասիրած էլիտար հանգստավայրը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այս ամառ Մոնակոյում են հանգստացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նրա խնամին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:...
Մարդկանց, սակայն, ավելի շատ զայրացրել է ոչ թե պետական շենքը՝ մարզպետարանը, կուսակցական շահին ծառայեցնելու փաստը, այլ այն, որ գորիսեցին (մարզպետը) և քաջարանցին (գործարարը) նստել-որոշել են, թե Կապանում ով անելիք ունի կամ չունի, և ով պիտի քաղաքը ղեկավարի: