Այսօր ՀՀԿ-ն «խախտեց» ամառային արձակուրդների ընթացքում տիրող քաղաքական անդորրը: Կուսակցությունը կենտրոնական գրասենյակում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործադիր մարմնի նիստ էր գումարել:
Հայաստանի ռադիացիայի մայրաքաղաքը Սյունիքի մարզի Քաջարան քաղաքն է: Իսկ պոչամբարների հայրաքաղաքը՝ Կապանը: Եվ ահա այս հանքերի, հանքային թափոնների ու պոչամբարների վրա ցերեկը ագռավներ են պտտվում, իսկ գիշերը՝ ուրվականներ: Ի՞նչ են ման գալիս:
Նախընտրական շրջանում Վանաձորի քաղաքապետարանն արհեստական խնդիրներ է ստեղծում տեղեկատվություն տրամադրելու առումով: Քաղաքապետարանի աշխատակիցները հրաժարվում են հարցազրույցներից և նույնիսկ իրենց գրավոր պատասխանները չեն պարզաբանում՝ այսկերպ...
Երեւան քաղաքի բնակիչ 28-ամյա Դ. Փ.-ն ձերբակալվել է` ութամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու եւ պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով:
Այսօր առավոտյան՝ ժամը 09:10-ի սահմաններում, Այրում քաղաքի բնակչուհի, 1939 թ. ծնված Էմմա Սարգսյանը Այրում-Սադախլո ուղեմասի 2579 կմ-ին ընկել է էլեկտրաքարշի տակ և մահացել:
Ռեստորանում մատուցող Դ. Ադամյանը, ով հայտնի է նաև Ալիկ անունով, Վահե Ավետյանին հայտնել է, որ սպորտային հագուստով մուտքն արգելվում է: Վերջինս գնացել է տուն, փոխել հագուստը և վերադարձել: Երբ նույն մատուցողը կրկին մոտեցել է նրանց սեղանին, Վահե Ավետյանը...
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ այսօր մեկ տարի ժամկետով ուժի մեջ է թողել Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները` 1 տարուց հետո սահմանված կարգով դրանք փոխանակելու...
Սեռական բռնության զոհերը հաճախ կամ ոստիկանություն չեն դիմում կամ պարզապես ուշացնում են դիմումները՝ խուսափելով ցավագին դատական գործընթացներից:
Հայկ Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան`գործը մեղադրողին վերադարձնելու մասին, այն պատճառաբանությամբ, որ նախաքննության մարմնի կողմից թույլ են տրվել մի շարք խախտումներ:
Երկրի սպառազինությունների առյուծի բաժինը գնվում է հետխորհրդային երկրներից:
Նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի 1-ը, նշվում է որպես Գիտելիքի օր: Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից հանձնարական է տրվել՝ հանրապետության...
Ճանապարհաշինության ծրագրի աննպատակահարմարությունը նախագահ Անկվաբը պատճառաբանում է բնապահպանական խնդիրներով, սակայն իրականում այն քաղաքական եւ տնեսական արմատներ ունի:
11 ամիս՝ առանց ամուսինների. այսպես են Մեղրաձոր գյուղի կանանց մեծ մասն անցկացնում իրենց տարիները: Մեկ ամիս միայն՝ դեկտեմբերին, նրանք Նոր տարու հետ դիմավորում են նաև իրենց տղամարդկանց, հետո դարձյալ ճանապարհում նրանց արտագնա աշխատանքի:
Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը։ Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի,...
Սյունիքի մարզի ԲՊՏ տարածքային բաժնի աշխատակիցները նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ տեղում ուսումնասիրել են իրավիճակը, արձանագրել փաստը, իրականացրել են աղտոտված ջրերի նմուշառում, հատուցելու նպատակով ներկայումս հաշվարկվում է շրջակա...
«Արդյո՞ք շտեմարանի կիրառումը կարող է բացառել բոլոր ռիսկերը»,- ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այս հարցի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հավաստիացրել է, որ բոլոր ռիսկերը ժամանակին վերլուծվել, քննարկվել և արձանագրվել են. «Բոլոր խնդիրներն...
Դատական վեճի պատճառ է դարձել «Ժողովուրդ»-ի այն հրապարակումը, որով օրաթերթը, մեջբերելով Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերը, նշում է, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով՝ դպրոցի պատմության...
Սխեման ներառել է 50 զոհի տվյալների գողություն եւ պատճառել է 50 հազար դոլարի վնաս: Ամբաստանյալները սկզբում կանգնելու են Լոս Անջելեսի շրջանային դատարանի առջեւ: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Գյուղապետի ընտանիքի նկատմամբ նման առատաձեռնություն դրսեւորող ավագանին միաժամանակ հոգացել է նաեւ գյուղում ծնելիության խթանման մասին. համայնքի 90 մլն դրամ եկամուտ ունեցող բյուջեից յուրաքանչյուր նորածնի համար միանվագ հատկացվում է 5 հազար դրամ:...
Հմայակ Հովհաննիսյանի դեպքում քաղաքական պարկեշտությունից խոսելը երեւի թե ավելորդ է, սակայն մարդ առնվազն տարրական երախտագիտության զգացում պիտի ունենա իրեն մշտապես եւ տեւականորեն անշահախնդիր ֆինանսական եւ նյութական աջակցություն ցուցաբերած, իրեն...
Հայ հանդիսատեսին կներկայացվի ղազախ ռեժիսորների հինգ լավագույն ֆիլմերը: Բոլոր ֆիլմերի ցուցադրությունները անվճար են: Ֆիլմերը կցուցադրվեն ամեն օր` օգոստոսի 27- ից 31-ը «Մոսկվա» կինոթատրոնում ժամը 19:00-ին: Ֆիլմերի լեզուն ռուսերեն է:
«Այսուհետ բոլոր եկեղեցական արարողությունների ընթացքում` Արամ Ա կաթողիկոսին «Ամենայն հայոց» տիտղոսվ հիշել»,- հրահանգել է Անթիլիասի գահակալը
Ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել...
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) քրոջ որդին` Արման Բադալյանը, որը մեղադրվում էր խուլիգանության եւ ապօրինի զենք պահելու մեջ, օրերս ազատ է արձակվել: Կասկածյալի ազատության համար ՀՀ ոստիկանությանը...
Օսկանյանի դեպքում ինչո՞ւ այդպես որոշվեց, ու պատահակա՞ն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարծես սառեցրել է փողերի լվացման գործը:
Քննիչներից մեծ ջանք է պահանջվում քննությունը նորմալ տանելու համար: Ամեն մի մանրուք թելադրվում է վերեւից: Նույն «Հարսնաքարի», փուչիկների գործով կամ Մարտի 1-ի քաղբանտարկյալների գործերով քննչական խմբերը մեծ դժվարություններ են ունեցել եւ ստիպված...