Հուլիսի 19-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակչուհին սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով երակները: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կապ է հաստատվել Մեծ Սեպասարի գյուղապետ Սողոյանի հետ, ումից տեղեկատվություն է ստացվել, որ գյուղում անկել է 2 եղջերավոր անասուն, և ըստ գյուղի անասնաբույժի՝ անասունների անկման պատճառ է եղել ջրափոսից խմած ջուրը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պատասխանում է տարեկան 500 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկատուներին բաշխված, նոր սերնդի ՀԴՄ-ների վերաբերյալ «Հետքի» հարցերին:
Կենտրոնացված կարգով դեղերի գնման 2011-2012 և 2013թ. 1-ին կիսամյակի կարիքների համար ինսուլինի գնման համար անցկացվող մրցույթներին «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է Eli LillyTM ընկերության արտադրանքը Հայաստանում, 1 մգ ինսուլինի համար առաջարկելով 480-490, անգամ`...
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծվել է 30 աշխատատեղ, ներկայում 15 մարդ աշխատում է, շարունակվում է նոր աշխատակիցների ընտրությունը:
ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, այսօր տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2013/2014 թթ. խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» սերբական «Պարտիզանի» արգելքը հաղթահարելու դեպքում...
Հուլիսի 18-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին և ներկայացրեց հուլիսի 12-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման մանրամասները։
Սեւանցիների եւ քաղաքում հյուրընկալվողների հանգստի, ժամանցի լիարժեք կազմակերպման նպատակով քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի նախաձեռնություն-ցանկությունը, այն է` ունենալ ժամանակակից պահանջներին համապատասխան համալիր պուրակ, ներառված է Սեւան համայնքի...
Հուլիսի 17-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանն ամբողջությամբ մերժել է «Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ի եւ նույն թերթի լրագրող Սոնա Գրիգորյանի բողոքը՝ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի...
Այսօր Արցախի բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հետ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով հուլիսի 21-ին կմեկնի Մոսկվա: Նախատեսվում է պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ:
ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը:
Չքննարկելով հաղորդագրության մեջ ներկայացված ուռճացված ծախսերը, մեքենայի ամորտիզացիայի համար սահմանված 60 ամիսը՝ ձեր ուշադրությունն ենք հրավիրում իրենց կողմից տարածված հաղորդագրության 16-րդ կետով տրված 5.850 ուղևորների փաստի վրա:
Մետաղադրամներից մեկն էլ դիպավ այդ պահին լրագրողների հետ զրուցող Ալբերտ Գևորգյանի՝ Երևանի քաղաքապետի խորհրդականի գլխին, ով դրանից հետո հրաժարվեց պատասխանել մնացած հարցերին և ներս մտավ քաղապետարան:
Ըստ համաձայնագրի՝ ՎԶԵԲ-ը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 5.4 միլիոն եվրո սուվերեն վարկ, որն օգտագործվելու է Երևանի 1.1 մլն բնակչի համար ջրամատակարարումը բարելավելու նպատակով:
Հուլիսի 20-ին, 24-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 21-23-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 17-ին հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Դ.-ն:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:
Շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Վարչական շրջանների ղեկավարները ևս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն, կազմակերպում են բնակիչների ընդունելություն:
Հուլիսի 18-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ նախկին «Դողագործ» ԲԲԸ-ի մոտակայքում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Հուլիսի 18-ին օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Օհանավան գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Նարեկ Հարությունյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը լավ է:
Խնդրում ենք թույլատրել քանդակը տեղափոխել «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հոգածության ներքո Թումանյանի զբոսայգի։ «ԹՈւՄՈ»-ի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը սիրով համաձայնվել է օգնել քանդակը տեղափոխելու...
Հուլիսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10, իսկ կողոպուտի 1, խարդախության 5 և խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Պատահարի հետևանքով հրդեհ է բռնկվել: «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդ, 1975 թ. ծնված Գառնիկ Բադալյանը, ուղևորներ, 1975 թ. ծնված Նարինե Բաբայանը, 2009 թ. ծնված Միքայել և 2007 թ. ծնված Հայկանուշ Բադալյանները տեղում մահացել են: Այս մասին հայտնում...
Հուլիսի 18-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը շնորհավորեց այն լուսանկարիչներին ու նկարիչներին, որոնց աշխատանքները դեսպանության կողմից անցկացված «Հայաստանը և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթում ճանաչվել էին լավագույնը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նունե Մովսիսյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ։ Այս մասին հայտնում է կառավարության կայքը:
Հուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի մոտ կկայանա տրանսպորտի գնի բարձրացման վերաբերյալ նախազգուշացման ակցիա:
Հրաչյա Հարությունյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետություն կարող է իրականացվել դատապարտյալների փոխանցման մասին վերը նշված կոնվենցիաներով սահմանված կարգով՝ հետագա պատիժը Հայաստանի Հանարպետությունում կրելու նպատակով, միայն վերջինիս նկատմամբ...