Սարի թաղում հուլիսի 19-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց տուժող, ոստիկանության աշխատակից Դավիթ Սահակյանը, ով այդ օրը գտնվելով ծառայության մեջ`...
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել հայազգի Կարեն Մամիկոնի Գուբասարյանի նկատմամբ:
Նախաամանորյա տրամադրություն՝ Թաիրովից
Գաղտնիք չէ, որ Երևանում հանրային փոխադրամիջոցները ըստ պատշաճի չեն կարողանում բավարարել ուղևորների ամենօրյա փոխադրական կարիքները՝ երբեմն թերանալով նաև արագ և անվտանգ երթևեկություն ապահովելու մեջ:
«Ես ընդունում եմ մեղադրանքը, ուղղակի ուզում եմ իմանաք, որ մենք այդ քարերը չենք նետել նպատակադրված, ոչ մեկը չի հարցնում, թե այդ քարերն ինչի համար ենք նետել»,- նշեց ամբաստանյալ, պատմության ուսուցիչ Գ. Միքայելյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն՝ 9 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի համար։
Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 31-ը, համադրողը Վիգեն Գալստյանն է, ներկայացված են Նազիկ Արմենակյանի, Անուշ Բաբաջանյանի, Փիրուզա Խալափյանի, Անահիտ Հայրապետյանի և Նելլի Շիշմանյանի լուսանկարները:
Հայաստանի զարգացման հիմնադրամը հայտնում է, որ Երևանում կայացել է «Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որը վերջին մեկ տարում չորրորդ խոշոր միջոցառումն է՝ ուղղված հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Այն կազմակերպվել էր Իրանի Իսլամական...
Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին այսօր Երևանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում ներկա են գտնվել Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Վայոց ձորում 24-ամյա երիտասարդի սպանությունը, պարզվել որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ տեղի ունեցած խուլիգանության մասնակիցների...
Դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Բերդ-Ճամբարակ, Մարալիկ-Լանջիկ, Մարալիկ-Արթիկ, Վարդաղբյուր-Աշոցք, Ծովամարգ-Ամասիա, Սիսիան-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հրանտ Դինքի սպանության գործով պետական պաշտոնյաների դատավարության դատական նիստի ընթացքում Ռամազ Աքյուրեքի լսումներն ավարտվել են։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ից 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին՝ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի, շրջվարչակազմերի ղեկավարների և «Մասիս տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանի մասնակցությամբ, հանդիպել է ծխախոտագործությամբ...
Բիթլիսի՝ Հիզանի համաքաղաքապետ Իհսան Ուղուրը, Մուտքի համաքաղաքապետ Օզջան Բիրլիքը, Յոլոլանի համաքաղաքապետ Ֆելեմեզ Այդընը, Սիիրտի՝ Բայքանի համաքաղաքապետեր Սելվա Էրդողանը և Վեյսել Քարանին, ինչպես նաև Բելդեի համաքաղաքապետ Էնես Ջենգիզը ձերբակալվել...
Հանրապետական հիվանդանոցում ավելի քան երկու շաբաթ առաջ ծանր վիրահատություն տարած 48-ամյա Տիգրան Հյուսյանը չգիտի, թե ուր է գնալու, երբ նրան բժիշկները դուրս գրեն։ Նա այլևս չի կարող վերադառնալ այն բնակարանը, որտեղ մի ժամանակ ապրում էր ծնողների հետ։...
Հայտնի գործարար Ալբերտ Երիցյանի որդին՝ Ռոբերտ Երիցյանը, որը հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի իրավապահների կողմից, ապաստան է ստացել Չեխիայում:
«Հետք»-ը հեռախոսազանգ է ստացել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի քաղաքացի Միհրան Գալստյանից, ով հայտնում է, որ արդեն գրեթե մեկուսկես ամիս է` երկու տարով ելքի վիզա ստանալու նպատակով դիմել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն, սակայն մինչ...
ԱԺ պատգամավորից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության
Քքննչական կոմիտեն հայտնում է, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաշմանդամության կարգ տրամադրելու պատրվակով Արագածի տարածաշրջանի բժշկասոցիալական...
Նախագահի նստավայրում այսօր կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ մարզպետների, համայնքների ղեկավարների և մարզերի գործարարների հետ քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները:
33-ամյա Ներսես Գալստյանին Լոս Անջելեսի Գերագույն դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսի փաստաբանական գրասենյակը: Գալստյանի գործը դատարանում քննվում էր արդեն յոթերորդ տարին:
2016 թվականի ընթացքում մթերվել է 171 հազար տոննա պտուղ-բանջարեղեն և խաղող, այդ թվում` 40 300 տոննա բանջարեղեն, 20 900 տոննա պտուղ և 109 800 տոննա խաղող:
Հավաքելով 245 միավոր` Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և վեցերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա...
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերահսկողության նոր մեխանիզմ է գործարկել:
Այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու նիստում ավագանու անդամները հավանություն են տվել Երևան համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին:
Նախագահները գոհունակությամբ նշեցին միջմարզային համագործակցության ոլորտում նկատվող ակտիվությունը՝ ցանկություն հայտնելով խթանել նման փոխգործակցության հետագա զարգացումը:
Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «ԱրմենՏել»-ի գործով մեղադրյալ, ընկերության տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի մասով դատաքննությունն այսօր նորից հետաձգվեց:
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների և ունկնդիրների հետ:
Անցակետում ապրանքափոխադրման ժամանակ այս գյուղերի գյուղացիերը մաքսային որևէ արտոնությունից չեն օգտվում:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0.6%-ով աճել է. տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 4-րդ նիստում քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն:
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, պարզվել վիճաբանության շարժառիթը, ինչը հրապարակման ենթակա չէ՝ նկատի ունենալով, որ դրանք պարունակում են անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ:
Հանձնաժողովը հայտնում է, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ ընկերության 2016- 2020 թվականների ներդրումային ծրագրին շուրջ 97 մլրդ դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի:
Իրանի նախագահը առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:
Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը հավաստում է, որ Հայաստանում երեխաների նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան, քանի որ ոստիկանությունը և հասարակական կազմակերպությունները միայն տեղեկություն են...
Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է 2-րդ (20-րդ) համագումարի բանաձևը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով 2016թ. դեկտեմբերի 20-ից 21-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ռուսաստանի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի գլխավորած պատվիրակությունը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Սերժ Սարգսյանը:
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի կառավարության արտահերթ նիստ, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Օրակագում ընդգկված առաջին հարցով կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի...
Հանգստի բաղադրիչի մասով ընտրանքային կարգով վերահսկողության են ենթարկվել էկոնոմիկայի նախարարությունում հաշվառված թվով 69 զբոսաշրջային օպերատորներից 17-ը: Դրանց մեծ մասում արձանագրվել են տարատեսակ խախտումներ ու բացթողումներ:
«Ճամպրուկ 2016» լրագրողական մրցույթի «տպագիր մամուլ» անվանակարգի առաջին մրցանակին արժանացել է «Հետք» թերթի լրագրող Երանուհի Սողոյանի «Գյումրեցի տենոր Արտակ Կիրակոսյան. «Եթե դիպվածն ինձ չգամեր հաշմանդամի սայլակին, ես երբեք չէի տեղափոխվի Բեռլին»»...
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային (Գյուլիստան) հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ:
Ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Սովետը որ փլուզվավ, ամեն խեր-բարաքյաթ հետը տարավ,- ասում է 74-ամյա գյուղացին,- մարդիկ լի ու բոլ ապրում էին: Արդեն տռասի էն կողմն էին ֆունդամենտ փորում, էնքան, որ գյուղը լենանում էր, մեծանում էր, ու միանգամից ֆիլտրացիա եղավ, հիմա դառել է Անիի ավերակներից...