«Նախարարները տեղում ծանոթացել են պատերազմից հետո համայնքում առաջացած խնդիրներին և պատրաստակամություն հայտնել ձեռնամուխ լինել հրատապ լուծում պահանջող խնդիրների շուտափույթ լուծմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Մուրադովի խոսքերով՝ մարտական գործողությունները հնարավոր են եղել դադարեցնել ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարձկանները, որոնց հետ խոսել է հոդվածագիրը, պատերազմի ողջ ընթացքում եղել են ակտիվ մարտական գործողությունների շրջանում։ Նրանք հրաժարվել են հրապարակել իրենց իրական անունները՝ վախենալով, որ Սիրիայում դաշտային հրամանատարները կպատժեն իրենց։
Պարզվել է, որ բախվել են Honda Elysion (վարորդ՝ Արամ Վ․, ծնված 1983 թ․), Lada Priora և Ford Transit (վարորդ՝ Տիգրան Ա․, ծնված 1964 թ․) մակնիշների ավտոմեքենաները
«Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պաշտոնական Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը, այդ թվում՝ Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր:
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի Արժանապատվության երթ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին։
Այրվել են տան տանիքը (մոտ 120 քմ), երկու ննջասենյակի (մոտ 60 քմ) և հյուրասենյակի (60 քմ) հատակը։
Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 2486 է:
Այդպիսի տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարիա վան Քերքհովենը։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
ՀՀ-ն պարտավոր է հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մառախուղ է:
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Ռուհոլլա Զամը կախաղան է բարձրացվել շաբաթ՝ դեկտեմբերի 12-ին, այն բանից հետո, երբ Իրանի բարձրագույն դատարանը ուժի մեջ էր թողել մահապատժի դատավճիռը։
Պաշտպանը վստահ է, որ բողոքի քննությունը միտումնավոր ձգձգվելու է։
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը երկաթուղային ճանապարհով Արցախ կուղարկի մոտ 1200 տոննա հումանիտար օգնություն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։