Սաթենիկը լրագրասեղանին է դնում ամուսնու՝ մայոր Գառնիկ Խաչատրյանի պատվոգրերն ու մեդալների վկայագրերը: 4-ամյա Մարկն ու Մարիան արագ վազում են սեղանի մոտ ու առանց իրար հերթ տալու սկսում հավաքել պատվոգրերը:
Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին:
Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է։
2020 թվականի վերջի դրությամբ այդպիսի տվյալներ են ներկայացրել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները, որը հրապարակվել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 14-ին։
Pfizer և BioNTech ընկերության պատվաստանյութը, որը հաստատվել է ամերիկյան կառավարության կողմից, հանգստյան օրերին տարածվել է Միացյալ Նահանգների ողջ տարածքում։
Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։
Իրավիճակը ներկայացրել եմ Հանրապետության ղեկավարությանը և ստացել հավաստիացում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի հետ համատեղ աշխատում են խնդիրն արագ կարգավորելու ուղղությամբ:
Անհրաժեշտ է կենտրոնացնել միջազգային իրավական պաշտպանության ոլորտի մասնագետների ամբողջ ներուժը։
Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝ հարազատների հետ միասին:
Ռոհանիի խոսքերով՝ Ֆահրիզադեի սպանության հետևում կանգնած են նրանք, որոնք ցանկանում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրերին տարածաշրջանը մտցնել պատերազմի մեջ։
Դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Վերադառնալիս կանգնում է Լաչինը տեսնելու։ Ծանոթանում է վարչակազմի ղեկավարի հետ, վերջինս երբ իմանում է՝ Ալբերտը մանկավարժ է, առաջարկում է մնալ Քաշաթաղում ու դառնալ Գողթանիկ գյուղի դպրոցի տնօրենը։
Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը ներխուժել էին Արցախի Քարվաճառ քաղաք, սպանել էին Արցախի Հանրապետության քաղաքացի, 17-ամյա Սմբատ Ցականյանին, ՀՀ քաղաքացի, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին։
Դրանք խափանվել են նաև Հայաստանում։
Որոնողական աշխատանքների ընթացքում վիրավորում ստացած և ողջ մնացած 2 զինծառայող է հայտնաբերվել։
Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջարկները մի շարք կարևոր ուղղություններով՝ ռազմարդյունաբերության զարգացման, գործարանների վերազինման ծրագրերի իրականացման և ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ:
Զորամասի սպաները հրահանգավորել են հերթափոխի պատրաստվող անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, հստակեցրել խնդիրներն ու առաջադրանքները։
Նրանք պարտավոր են լինելու ավագ և միջին բուժաշխատողներին ապահովել պարտադիր վարման բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերով
Մանկապարտեզի դաստիարակչուհին ձերբակալվել է՝ մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու, հոգեկան տառապանք պատճառելու կասկածանքով և ձեռք բերված ապացույցների հիման վրա։
Կառավարության ղեկավարը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսևորումն էին արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին և 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողությունները:
Այս կենտրոնն ունեցել է մանկական վերականգնողական ուղղվածություն, սակայն այժմ գործում է նաև մեծահասակների առողջության վերականգնման բաժանմունքը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը, Հայոց Եկեղեցու թեմերի և ազգային հաստատությունների համագործակցությանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Քննարկումներ ունեցանք Գորիսի քաղաքապետի, Տեղ համայնքի ու նրա վարչական շրջանների ղեկավարների, համայնքապետարանների անձնակազմերի, ինչպես նաև գյուղերի բնակիչների հետ:
Ընդունելության համար մինչև դեկտեմբերի 17-ը կարող են դիմել համապատասխան ուսումնական հաստատությանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև «Մեղրի» և իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարներին:
Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, եւ այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի:
Նախարար Արա Այվազյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին, ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով զրուցում է ժողովրդի հետ՝ խոսելով ժողովրդին հուզող մի քանի հարցի մասին:
Նա ընդգծել է, որ Հայաստանի տեսլականի հիմքում են էկոհամակարգային մոտեցումը, մասշտաբային անտառապատումները, ներդրումները վերականգնվող էներգետիկայի և էներգարդյունավետության ոլորտներում:
Բողոքն ու միջնորդությունը քննել է դատավոր Արտակ Թադևոսյանը։
Իգոր Կուտրովսկին խոսել է արտակարգ իրավիճակներում առաջիկայում սպասվող ավելի ընդլայնված համագործակցության մասին:
Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է:
ԱՆ-ն հայտնում է, որ կա 797 առողջացած և գրանցվել է 17 մահվան դեպք:
Փոփոխությունը նպատակ ունի չխոչնդոտել տնտեսավարող սուբյեկտների հետագա գործունեությունը։
Երեկ նույնպես հանդիպել ենք ռուսական հրամանատարության հետ։ Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն։
Առգրավված ձկները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
ԱՄՀ խորհրդի անդամները դրական են արձագանքել այն հանգամանքին, որ սոցիալ-տնտեսական ցնցումները նշանակալի բացասական ազդեցություն չեն թողել ֆինանսական համակարգի վրա։
Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանում մառախուղ է։
Համացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր «այսօր՝ ժամը 19:30-ի շրջանակներում, թշնամին հարձակման է անցել Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է»:
Արցախյան ազատամարտի` 90-ականների պատերազմում Նարինեն կորցրել էր հորեղբորը, մորաքրոջ որդուն, իսկ հայրը հաշմանդամ էր դարձել: Հոկտեմբերի 18-ին լսեց ամուսնու` հետախույզ, մայոր Սարգիս Աղջոյանի զոհվելու լուրը: