Ավտովթար Խանջյան-Հերացի հատվածում․ կա 2 զոհ, 3 վիրավոր
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թունելից դեպի Հերացու փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար․ կան տուժածներ։
Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, պարզվել է, որ բախվել են Honda Elysion (վարորդ՝ Արամ Վ․, ծնված 1983 թ․), Lada Priora և Ford Transit (վարորդ՝ Տիգրան Ա․, ծնված 1964 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Honda Elysion մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երկու ուղևորները և Lada Priora մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածներից երկուսը մահացել են։
Փրկարարները Lada Priora մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անգիտակից ուղևորին և տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները ու փակել գազի բալոնների փականները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել