Ոստիկանության բարեփոխումների շրջանակում հայտարարվում է Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։
Փետրվարի 23-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար 13 և 12 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.
Բոլորն էլ՝ որպես Ուկրաինայի բնակիչներ, քաղաքացիներ, նույն լարվածությունն ու անհանգստությունն ունեն այս պահին։
Զինծառայողները բացազատել են ռազմական տեխնիկան և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին:
Պատվիրակությանն ուղեկցում էին ԵԽ քարտուղարության անդամները։
Վերամշակող արդյունաբերության ծավալները Հայաստանում աճել են 3,4%-ով։ Սա ևս աճի ամենացածր ցուցանիշն է ԵԱՏՄ երկրներում։
Դատավորների մեծ մասն այնքան էլ մտահոգված չէ դատավորների նկատմամբ ճնշումներով կամ, գուցե, այնքան ճնշված է, որ ժողովին չի ներկայացել:
Գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել նախկին նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ մեր նոր հետաքննությունը։
Համբարձում Մաթևոսյանը հանձնարարել է շարունակել պատվաստումների իրականացման վերաբերյալ հանրային իրազեկումը և ակտիվացնել վերահսկողական միջոցառումները։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին Հայաստանի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամություն է հայտնել և փոխվարչապետի հետ քննարկել համագործակցության զարգացման ուղղությունները։
Քամին՝ հարավային` 5-10 մ/վ, փետրվարի 25-ին և 26-ին, մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ:
ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարը նշել է, որ Հայաստանը ներկայում գտնվում է Եվրոպական մշակութային ուղիներից (European Cultural Routes) մեկի վրա, և ունի մի շարք այլ ուղիներում ներգրավվելու ներուժ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը դատի է տվել Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի կնոջը` Լաուրա Եփրեմյանին: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահանջում է վաղաժամկետ լուծել անտառային հողերի վարձակալության պայմանագիրը:
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ կարևորել է կամավորության ինստիտուտի կայացումը մեր երկրում և հատկապես բնապահպանության ոլորտում։
Նորընտիր պաշտպանը նշել է, որ արդեն առիթ ունեցել է ծանոթանալու աշխատակազմի հետ և ընթացիկ աշխատանքների առավել մանրամասն քննարկումներն առջևում են։
Գայանեն դստերը չխանգարելու համար շշում է․ «Մենք երջանիկ ընտանիք ենք, միակ երազանքս էն է, օր մեր տունն ունենանք»։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Զրուցակիցները նշել են Կանադայում հայկական համայնքի կարևոր դերը հայ-կանադական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։
Նախաձեռնությունները վերաբերել են արհեստական բանականության, Հայաստանի համայնքների կարողությունների զարգացման, առաջնորդության ու կառավարման, ինչպես նաև նորարության ոլորտներին։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն գործընթացներին առնչվող մի շարք թեմաների:
Ցանկանում եմ գոհունակությամբ նշել 2021 թ.-ին մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ոլորտում արձանագրված դրական արդյունքներն ու միտումները։
Գործարկվելու է ազդարարման շչակը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ու քաղաքական հարցերի և վերահաստատել երկկողմ պատրաստակամությունը հարաբերությունների հետագա փոխշահավետ զարգացման համար:
Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:
Այսինքն՝ ստացվում է, որ Բախշիյանի վարույթում եղած գործերով ընդհանուր առմամբ 8 անձ գտնվում է կալանքի տակ, և վերջիններիս գործի քննությունը պետք է նորից սկսվի:
Ընդհանուր կատարվել է 2 884 327 թեստավորում:
«Փրկության կղզին» պետք է յուրաքանչյուրի գլխում լինի նախ եւ առաջ»,-փաստում են պիեսի հերոսները:
Կիեւում բնակվող նկարիչ Բորիս Եղիազարյանն ասում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում խուճապ չկա, նույնը՝ տեղի հայերի շրջանում։
Առաջին ատյանի դատարանը Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Վաչագան Սարուխանյանի բռնագանձել 4.000 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 150.000 դրամ` որպես ներկայացուցչին վճարված և վճարվելիք գումարի փոխհատուցում։