Քննարկվել են Կուսակցության Երևանի և Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։
47-ամյա Քուրումը Թուրքիայի բնապահպանության նախարարությունը ղեկավարում էր 2018-2023 թվականներին։ Նախորդ տարվա մայիսին նա ընտրվել էր թուրքական խորհրդարանի անդամ՝ ղեկավարելով բնապահպանության հարցերով հանձնաժողովը։
Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 23 հազարը։ TACC գործակալության փոխանցմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել Գազայի հատվածի ԱՆ-ն։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդը, որն ընդունել է հրաժարականի վերաբերյալ Բորնի դիմումը, շնորհակալություն է հայտնել նրան։
Նախագահի հրամանով Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։
Ճապոնիայում մի քանի օր առաջ գրանցված ավերիչ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 128-ի։ Այդ մասին հայտնում է Tokyo Shimbun պարբերականը։ Եվս 195 մարդ էլ համարվում է անհետ կորած։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է վերադասավորումներ իրականացնել ֆրանսիական կառավարության կազմում։ Journal du Dimanche շաբաթաթերթի տվյալներով՝ փոխարինման վտանգի տակ են Ֆրանսիայի վարչապետն ու որոշ նախարարներ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում առկա լարվածության վերաբերյալ ու Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության կոչ է արել։ Այդ մասին հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Reuters-ը գրել էր, որ խոսքը «Ռադվան» էլիտար ստորաբաժանման հրամանատարներից մեկի մասին է, իսկ հարվածի հետևում, ենթադրաբար, կանգնած է Իսրայելը։
Ֆիլմում ցուցադրվում են Երևանում իրականացված նկարահանումների կադրեր, որոնք, ադրբեջանական ալիքի պնդմամբ, իրականացրել են իրենց թղթակիցները։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է Եվրոպական խորհրդարանի ընտրության մասնակցության իր մտադրության մասին։ Իր որոշման մասին Միշելը հայտնել է բելգիական De Standaard, Le Soir և La Libre պարբերականներին։
Ադրբեջանի զինված ուժերի հանգուցյալ գեներալ, այդ երկրի պաշտպանության նախկին փոխնախարար Ֆուադ Մամեդովը մեղադրվում է 15 միլիոն մանաթ (մոտ 9 միլիոն դոլար-խմբ.) հափշտակելու մեջ։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Բաքվի զինվորական դատարանից։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդում է, որ Հայաստանից արտահանվող ադամանդի և ալմաստի մեծ մասը ոչ թե պարզապես վերաարտահանում է, այլ՝ արտահանվում է Հայաստանում վերամշակված ադամանդ։
Այդ երկրի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի անցկացումը, որը կապահովի Թուրքիայի ուղիղ ցամաքային հաղորդակցությունը թյուրքական աշխարհի երկրների հետ, նախատեսվում է ավարտել 2028 թվականին»։
Դատարանում ստեղծվեց լարված իրավիճակ։ Հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը առարկեց պաշտպանի գործողությունների դեմ։
Շրջայցի ավարտին Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար։
Ընկերությունը տուգանքի որոշումը բողոքարկել է հանձնաժողովին, սակայն վերջինս մերժել է, ինչից հետո «Արտաշատ Վինկոն» ընկերությունը դիմել է վարչական դատարան:
Այս միացությունների հետագա նախակլինիկական հետազոտությունների իրականացումը հնարավորություն կտա դրանց հիման վրա ստեղծել Ալցհայմերի հիվանդության կանխարգելման և բուժման նոր դեղամիջոցներ:
Ս.թ. հունվարի 8-ից ստանձնել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի պաշտոնը:
Մինչ այս Հայաստանն ու Չեխիան ազգային հավաքականների մակարդակով հանդիպել են 5 անգամ, որից 4-ը՝ պաշտոնական խաղերում:
Հունվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի երեկոյան ժամերին, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։
Ա․ Գասպարյանը շեշտում է, որ իրենց փաստահավաք աշխատանքի հիմքում Միջազգային քրեական դատարանի ապացույցների հավաքագրման մեթոդաբանությունն է։
Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստի ընթացքում քննարկված հարցերը համառոտ։
Ա. Գրիգորյանը մեկ անգամ ևս վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը տարածաշրջանում հաստատելու երկարատև և համապարփակ խաղաղություն։
Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական խորհրդակցություն։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։