«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրներին: Կարևորվել է միջազգային հանրության հետևողական աջակցությունը՝ տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու նպատակով։
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականը Հայաստանում իրագործվող բարեփոխումների եւ ժողովրդավարությանն ու խաղաղությանը հավատարիմ լինելու հանձնառության իրականացմանը:
Նեթանյահուն հավելել է, որ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակը՝ խմբ.) կշարունակի «ՀԱՄԱՍ-ի վերացումը» այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածը «սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի համար»:
Պարբերականը նշում է, որ Զելենսկին ծրագրում է այցելել Աֆրիկայի մի քանի երկրներ, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետություն այցը կլինի պետական։
Լիտվայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին և 8-ին Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատան վրա դյուրավառ խառնուրդով շշեր են նետել։ Այդ մասին հայտնում է Delfi-ն՝ հղում անելով ոստիկանության դեպարտամենտին։
Ռուսական զորքերն ապրիլի լույս 8-ի գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ Shahed տեսակի 24 հարվածային անօդաչու են արձակել: 17 անօդաչու թռչող սարք հաջողվել է խոցել Օդեսայի, Նիկոլաևի, Կիրովոգրադի, Խմելնիցկիի և Ժիտոմիրի մարզերում։
Հակահարձակողական գործողությունների համար ուկրաինացի զինվորականներն արկեր չունեն։ Այդ մասին ազգային հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Սլովակիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի հաղթող է ճանաչվել այդ երկրի խորհրդարանի խոսնակ Պետեր Պելեգրինին։ Քվեաթերթիկների հաշվարկից հետո նա ստացել է ձայների 53,12%-ը։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին խորհրդարանի բյուրոյի օրակարգ է մտցրել և գրանցել «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը։ Այդ մասին հայտնում է Mtavari Arkhi հեռուստաալիքը:
ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին Մինսկում: Այդ մասին Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունների նախապատրաստումն ընթացքի մեջ է և հնարավոր տեսանելի հեռանկարում։
ԱԳ նախարարը և ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ԱԺ գլխադասային հանձնաժողովի պատգամավորները լսել են վերջիններիս հուզող հարցերը, արձանագրել, որ որեւէ անձ անօթեւան չի մնացել:
Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր ավելի վաղ, նշված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:
Fastex-ը և Երևանի պետական համալսարանն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կրթական և գիտահետազոտական համատեղ լրացուցիչ ծրագրեր ու նախագծեր իրականացնելու նպատակով։
Երևան քաղաքում ապրիլի 8-ի ցերեկը, 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ին, 12-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Ամերիաբանկ»-ի նախկին փոքր բաժնետեր Արտաշես Հովհաննիսյանը դիմել է Կենտրոնական բանկ և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դառարան։ Վերջինս փորձում է կասեցնել «Ամերիաբանկ» վաճառքի գործարքը։
Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ։
Քրեակատարողական հիմնարկներում 2024թ․ հունվարի 1-ի դրությամբ պահվում է 199 օտարերկրյա քաղաքացի:
«Գիտությունների ազգային ակադեմիան ասում էր, որ որևիցե ինստիտուտ մինչ այս պահը չի հետազոտել, դե կներեք, շատ վատ է, որ մինչև էս պահը չի հետազոտել, որովհետև այս խնդիրը 2000-ականներից կախված է Երևանի գլխին և առաջացնում է պրոբլեմներ»։
Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրառը կասեցվել է, տարածք մտնող խողովակաշարը կապարակնքվել։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական խորհրդակցություն, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։