«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ակտիվ շինտեխնիկա է աշխատեցնում Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերգետնյա հատվածում։
Հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։
Ջրի քանակի նվազումը կապ ունի մի քանի գործոնների հետ՝ բազմաբնակարան շենքերի ավելացումը, ջրաղբյուրների ինքնահոս ջրաքանակի նվազումը՝ հատկապես ամառային ժամանակահատվածում, խմելու ջրի՝ որպես ոռոգման ջուր օգտագործումը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 19:39-ին:
EventHub․am հարթակը դարձել է Black Eyed Peas աշխարհահռչակ խմբի՝ Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչի շնորհիվ տոմսերը կարելի է ձեռք բերել ՀՀ դրամով:
Արյան բանկից նշում են, որ տարեկան միջինում բնակչության առնվազն 2%-ը պետք է արյուն տա, որպեսզի համալրվի անհրաժեշտ պաշարը։ Հայաստանում կամավոր արյունատվության դեպքերը տարեկան 1%-ից էլ քիչ են։
Կառավարության լրատվականի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 49 հայտ:
Fastex-ն սպորտի երկրպագուներին նվիրում է ֆուտբոլային մեծ տոն։ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հունիսի 14-ից հուլիսի 14-ը ցուցադրվելու է ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Fastex-ը մրցաշարի հեռարձակման հովանավորն է։
«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- գրել է նա։
Հանդիպման ավարտին կողմերը համագործակցության շարունակականության պատրաստակամություն են հայտնել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացք տալ քննարկված հարցերին։
Վնասվել են տեսախցիկներ, միկրոֆոններ, կորել են տեխնիկական միջոցեր, ինտերնետին միանալու սարքեր։
Այսպիսով, ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակների կիրառումը ոչ անհրաժեշտ և ոչ համաչափ էր, հետևաբար՝ ոչ իրավաչափ էր։
Խուլիգանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և դրանց համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։
Նախագծի ընդունման դեպքում բացասական հետևանքների մասին ՀՀ փաստաբանների պալատը բազմիցս բարձրաձայնել է տարբեր լրատվականներով, իրականացրել նաև մամուլի ասուլիսներ:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Մասիսում պահածոների նոր գործարան կառուցած «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից արդեն 412 մլն դրամի փոխհատուցում է պահանջում։
Քննարկվել են բնակելի տների բաշխման և օբյեկտի ավարտական գործընթացը կազմակերպելու հարցերը, որոնք նախատեսված է ավարտել 2024 թ. մայիսին:
Նախարարը տեղեկացրել է, որ Հոբարձի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում է նախատեսվել։
Ամպային լուծումների կիրառությունը նպաստելու է նաև Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդիականացմանն ու անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը։
«Մենք դեռ չունենք այն աստիճանի զարգացած կառուցակարգեր, որ կանխարգելի գայթակղությունը՝ մարդկանց վերաբերյալ տվյալներ հավաքելու կամ տվյալ մասնավոր կազմակերպության գործունեությանը վերաբերող, անձնական տվյալներն անօրինական մշակելուց»,-ասում է Արա Ղազարյանը
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։
Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել գույքային հայց՝ մեղադրյալներին վերագրվող արարքների հետևանքով պետությանը պատճառված 295 մլն դրամ գույքային վնասը հատուցելու պահանջով:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը կալանավորված է Բաքվում, միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին։
Մեկնարկել է Հայաստանի կառավարության՝ 2024 թվականի հունիսի 14-ի նիստը։
POLITICO-ն Փաշինյանի հայտարարությունը և երկու երկրների հարաբերությունների լարումը պայմանավորում է Ադրբեջանին բելառուսական զենքի վաճառքով։