Թալիշում վիրավորված զինծառայող Արման Լազգիյանին մայիսի 26-ին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել էին Գերմանիա՝ Համբուրգ, որտեղի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում սկսվել էր նրա բուժման նոր փուլը:
Բոլոր բժիշկները, երևում է, շատ հոգնած են: Թվում է` այդ հոգնությունը պետք է չթողնի, որ նրանք խոսեն: Բայց բոլորին ոգևորել է Էրիկի առողջական վիճակի, ինչպես վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչն է ասում, լուսավոր կետը:
Սա ապրիլի 7-ից ի վեր թվով 5-րդ վիրահատությունն է, որին ենթարկվել է Արմանը։
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս հաստատել է, որ բուժման այն եղանակները, որոնք զինվորների ծնողերը ցանկանում են իրականացնել արտերկրում, «հնարավոր է ստանալ նաև Հայաստանում»։
Վիրավոր զինծառայողների բուժման համար բժիշկները ջանքեր չեն խնայում, բայց կան բուժման փուլեր, որ այլևս նրանց ուժերի սահմանում չէ: