Այսօր Լիբիայի հարավում ձերբակալվել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ ալ Իսլամը:
Մի քանի պատգամավորներ էլ աչքի ընկնելու համար սկսեցին իրենց հեռախոսները «բզբզել», որպեսզի լրագրողներն իրենցով էլ մեկ-մեկ հետաքրքրվեն, սակայն ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի վարած նիստերը շատ ավելի հետաքրքիր ու զավեշտալի էին, քան պատգամավորների...
Աջարիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբարյանը Տիգրան Սարգսյանին խնդրել է օժանդակել Սուրբ Փրկիչ եկեղեցու հարակից տարածքում մշակութային կենտրոն կառուցելու հարցում, քանի որ ներկայում և կիրակնօրյա հայկական դպրոցի դասերը, և համայնքի մշակութային...
Նիկա Գիլաուրին կարևորել է այն, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել են շատ լավ տնտեսական հարաբերություններ: «Ուրախալի է, որ տարեցտարի այդ հարաբերությունները խորանում են ու զարգանում: Ողջունելի է, որ մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության...
Պաշտպանության բանակի N զորամասի վարորդ, շարքային Արեն Սիմոնյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի նոյեմբերի 19-ի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով՝ Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:
Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Նիկա Գիլաուրին ստորագրել են hայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը
Գիտաժողովն անդրադառնում է ՀՀ թանգարաններում պահվող, հայոց ժողովրդական կիրառական-գեղազարդման արվեստին վերաբերող արժեքներին, մասնավորապես գորգերին ու գորգագործությանը՝ որպես ազգային ինքնության ու ավանդույթների յուրահատուկ կրողների:
Թանզանիայում նմանատիպ մի քանի գործարք հաջողությամբ իրականացնելուց հետո 2011թ. օգոստոսին Ա. Ք.-ն եկել է Հայաստան՝ նպատակ ունենալով Հայաստանում ևս շարունակել իր գործունեությունը: Այս նպատակով փնտրել և գտել է ավիատոմսերի գնորդներ:
Հակոբ Բունիաթյանը խոստովանել է, որ նույն օրը՝ վիճաբանության ժամանակ, Խաղաղ Դոնի փողոցում գտնվող ավտոկայանատեղիի պարսպի հետնամասում իր մոտ եղած ծալովի դանակով չորս անգամ հարվածել է Գալուստ Մելքոնյանին և պատճառել մահ:
Նոյեմբերի 18-ին «Հետքը» Լոռու մարզի Օձուն-Արևածագ ճանապարհին հանդիպեց տարիներ շարունակ կանգուն ծառերի զանգվածային սպանդի: Այստեղ անխնա հատված էր 200-ից ավելի ծառ: Հատումները դեռ շարունակվում են:
Հրազդանի երկաթի հանքավայրը շահագործել պատրաստվող «Fortune Resources» ընկերությունը, որն այսօր երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարում տեղանքում, օրերս ի պատասխան հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստների՝ հայտարարեց, որ «ընկերությունը հանքը...
Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի Տյումեն քաղաքում մեկնարկած ձյուդոյի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ) երեք անընդմեջ հաղթանակից հետո դուրս եկավ կիսաեզրափակիչ և կգոտեմարտի իսպանացի Ադրիան Լորենցոի հետ:
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում՝ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ժամկետային...
Նոյեմբերի 20-ին «Աշխատանք» մարզական ընկերության մարզադահլիճում Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կանցկացնեն Հայաստանում սամբոյի հիմնադիրներից, ՀՀ վաստակավոր մարզիչ Վիկտոր Ալիխանյանի...
Ջավախքահայության միասնության երկար տարիների գոյության փաստը միշտ էլ նյարդայնացրել է Ձեզ և Ձեր նմաններին: Դա էր պատճառը, որ փորձեցիք շրջանառության մեջ դնել Վիրահայերի միասնության արհեստական գաղափարը: Եվ կառավարության նիստերի դահլիճում Վրաստանի...
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի մանդատի հարցի առաջադրումը, այնուհետև դրա քննարկումը և քվեարկությունը ԱՄՆ սենատում, անկախ քվեարկության ելքից, խնդրո առարկա տարածքի վրա թուրքական գերիշխանության բացակայության...
Նոյեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:39-ին, Թուրքիայում՝ Վան քաղաքից 69 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Նոյեմբերի 21-26-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա ու Լիտվա և հանդիպումներ կունենա այդ երկրների իր գործընկերների հետ:
Պատասխանող կողմը, տեսնելով, որ չի կարողանում իր տարածած ապատեղեկատվությունը հաստատել Աննայի միջոցով, առաջ քաշեց այն պահանջը, որ այդ դեպքում խնդիրը ոչ թե Գեղարքունիքի մարզպետի և «Ժողովուրդ» թերթի միջև է, այլ Գեղարքունիքի մարզպետի և Աննա Թորոսյանի,...
«ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս Քեթրինի Միհրանը վաճառել է մրգերի իր պահեստները թե ներսում, թե դրսում և որոշել է վերջնականապես թարգել բիզնեսի այդ տեսակը: Լավ է, որ վերջապես մեկը պետական պաշտոնյայի մոնոպոլիստ դիրքը «ջարդեց»՝ նրան դուրս մղելով շուկայից:...
«Facebook» սոցիալական ցանցի օգտատերերը վտանգված են: Բավական ահեղ «hahaha!» գրություններով և «www.facebook.com.image301.tk/****» հղումով (անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Առավոտը» շարունակությունը չի ցուցադրում) տարածվող վիրուսը նրանք ստանում են իրենց «գործընկերներից»:
Սերժ Սարգսյանը մտադիր է մինչև մայիս ազատվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գերդաստանի պաշտոնյաներից, որոնք հատկապես Աբրահամյանի մարզում ՝ Արարատում, գրեթե բոլոր ոլորտներում խոր արմատներ են ձգել:
Տեղեկություններ կան, սակայն, որ Հովսեփյանն արդեն գրել է հրաժարականի դիմումը, ներկայացրել Սերժ Սարգսյանին, և դրա մասին կհայտարարվի ավելի ուշ: «Սուտ է»,- այդ տեղեկության կապակցությամբ ասաց Սոնա Տռուզյանը: Այնինչ, իշխանական խոհանոցում արդեն նշվում է...