5 տարվա պաշտոնավարությունից հետո երեկ Լոռու մարզպետի տեղակալ ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել վարչապետին: Այսօր արդեն ազատվել է աշխատանքից և նրա փոխարեն պաշտոնում նշանակվել է ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանը:
Ավարտվեց 60 կգ քաշային կարգի տղամարդկանց ձյուդոյի մրցաշարը: Մեր հայրենակից, ռուսաստանցի Արսեն Գալստյանը իպոնով՝ մաքուր հաղթանակով հաղթեց ճապոնացի Հիրաոկային: Սա Ռուսաստանի առաջին մեդալն է, այն էլ՝ ոսկե: Բացի այդ՝ Արսենը առաջին ռուսաստանցի չեմպիոն...
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Էդիկ Կարախանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից՝ ղեկավարվելով Հայաստանի նախագահի 1997 թ. մայիսի 6-ի հրամանագրի 1.7-րդ կետով:
Հովհաննես Դավթյանը բաց թողեց լավ հնարավորությունը եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից: 60 կգ քաշային մեր ձյուդոյիստը երկու զգուշացում ստացավ եւ արդյունքում միավոր նվիրեց ֆրանսիացի Միլոուսին: Վերջինս կմրցի Սոբրիով-Գալստյան զույգի պարտվողի...
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռոմիկ Տիգրանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից՝ ղեկավարվելով Հայաստանի նախագահի 2007 թ. հուլիսի 18-ի հրամանագրով սահմանված կարգով:
Հուլիսի 28-ին՝ ժամը 16.35-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժ.15:51-ին Հայաստան-Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Արարատ քաղաքից 20 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ:
Երեւանցի հրաձիգ Նորայր Բախտամյանը 10 մ օդամուղ ատրճանակի մրցաձեւում որակավորման փուլում 44 մասնակիցների մեջ զբաղեցրել է 16-րդ տեղը, ինչը բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար: Նման բախտի են արժանացել լավագույ 8 արդյունք ցույց տված հրաձիգները:...
Այսօր ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյսը հյուրընկալվել էր «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատանը, որտեղ նվերներ հանձնեց 30-րդ լոնդոնյան ամառային խաղերի բացման ժամանակ ծնված երկու փոքրիկներին՝ Լուիզային եւ Հրաչյային:
Երեւանցի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը քիչ առաջ ավարտել է իր ելույթները որակավորման փուլում: 3 խմբերից առաջինում ընդգրկված մեր մարզիկը 32 հոգու մեջ զբաղեցրել է 8-րդ տեղը` հավաքելով 82.865 միավոր:
Հովհաննես Դավթյանը քիչ առաջ դուրս մնաց ոսկե մեդալի համար պայքարից: Քառորդ եզրափակչում մեր մարզիկը երկու զգուշացում ստացավ եւ մրցակցին միավոր տրվեց, ինչն էլ պատճառ դարձավ պարտության: Իտալացի Վերդեն Դավթյանին հաղթելուց հետո կիսաեզրափակչում կմրցի...
Ձյուդոյի 60 կգ քաշայինների 1/4 եզրափակչում կայացել է արդեն երկու մենամարտ: Ուզբեկ Ռիշոդ Սոբիրովը հաղթել է բրազիլացի Ֆելիպե Կիտադաիին ու դուրս եկել կիսաեզրափակիչ: Նրա մրցակիցը լինելու է մեր հայրենակից, ՌԴ քաղաքացի Արսեն Գալստյանը, որը հաղթել է...
Հովհաննես Դավթյանը շարունակում է իր հաղթարշավը: Նրա հերթական «զոհը» դարձավ ղազախ ձյուդոյիստ Կոսաեւը, որին Հովհաննեսը հաղթեց իպոնով: Ասել է թե` մեր մարզիկը մաքուր հաղթանակ տարավ ժամանակից շուտ: 60 կգ քաշայինների 1/4 եզրափակչում մեր մարզիկի հաջորդ...
Չինացի կին հրաձիգ Յի Սիլինգը դարձել է 30-րդ ամառային օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալակիրը: 10 մ օդամուղ հրացանի մրցությունում չիուհին չի ունեցել իր հավասարը եւ պատմության մեջ է մտել իբրեւ լոնդոնյան խաղերի առաջին չեմպիոն:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ հուլիսի 28-ին տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ՝ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:
Ուոլթոնը հեռուստաընկերությունում սկսել է աշխատել 1981թ.՝ որպես լրագրող: 2003թ. նա դարձել է CNN-ի նախագահ: Այդ ժամանակ հեռուստաընկերությունը եկամուտների լուրջ անկում ուներ: Ջիմ Ուոլթոնի՝ CNN-ի ղեկավար դառնալուց հետո հեռուստաընկերության եկամուտները եռապատկվել...
Գյումրեցի ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում ղազախ մարզիկ Երկեբուլան Կոսաեւն է: Հաջողության հասնելու դեպքում քառորդ եզրափակչում մեր ձյուդոյիստը կմրցի Վերդե (Իտալիա)-Կաստիլյո (Մեքսիկա) զույգի հաղթողի հետ:
Քիչ առաջ գյումրեցի ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը իր երկրորդ հաղթանակը տարավ: 1/16 եզրափակիչում նա հաղթեց ադրբեջանցի Իլգար Մուշկիեւին եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
«Խաղողը պահանջում է խնամք շաբաթը յոթ օր»,- ասում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Կարապետը: Արշալույս համայնքում կան մոտ 86 հա խաղողի այգիներ, որոնց մշակությամբ զբաղվում են գյուղի բնակիչները:
60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը հաղթանակով է սկսել իր ելույթները Լոնդոնում: 1/32-րդում մեր ձյուդոյիստը հաղթել է գերմանացի Թոբիաս Էնգլմայերին եւ դուրս եկել 1/16 եզրափակիչ:
Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը միակ նախարարն է, որ դրամից, դոլարից ու եվրոյից բացի՝ այլ արտարժույթով էլ է իր գումարը պահում: 2011 թվականին նա ունեցել է 37 հազար ֆունթ-ստերլինգ: Իհարկե, նախարարի գումարը միայն ֆունթ-ստերլինգը...
Հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամին հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել...
«Փողոցում հայտնվելու վտանգն աչքերիս առաջ միշտ ենք ունեցել: 2007թ.-ից, ինչ իմացել ենք, օր շենքը տվել են Գյումրու հրշեջ փրկարարական ծառայությանը, ամեն տարի կսպասենք, թե երբ բդի մեզի գան հանեն, շպրտեն փողոց, որովհետև անօթևան չենք համարվի, օր տուն տան,...
«Ավանի աղի կոմբինատը» համագործակցություն է սկսել աղի գոլորշիացման և բյուրեղացման տեխնոլոգիաներում մասնագիտացած շվեյցարական «SEP» ընկերության հետ, որին պատվիրել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, էներգակիրների զգալի տնտեսմամբ նոր գործարանի կառուցման...
Կանանց նկատմամբ բռնությունների, լացի և ընկճվածության տեսարանները 550 րոպեի մեջ կազմել են 328 րոպե (60%), կանանց նկատմամբ ֆիզիկական բռնությունը՝ 34 րոպե (6.2%), հոգեբանական բռնությունը՝ 120 րոպե (22%), սեռական բռնությունը՝ 4 րոպե (0.7%), կանանց լացն ու ընկճվածությունը՝...
Երեկ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը՝ ԻԿՕՄՕՍ-ը, Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետզհետե ուժգնացման կապակցությամբ տարածել է հաղորդագրություն՝ միջազգային մշակութային հանրությանը կոչ անելով միավորել ջանքերը...
Հայաստանի ներկայացուցիչներից ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ) ժամը 12:44-ին 1/32-րդում կմրցի գերմանացի Թոբիաս Էնգմայերի հետ: 17:28-ին կսկսվեն մխիթարական գոտեմարտերը եւ բրոնզե մեդալի մրցությունները, իսկ եզրափակիչը կկայանա 19:10-ին:
«Իմ կարծիքով, մարդն ու բնությունն անբաժան են: Այստեղ ներկայացված աշխատանքներն այդ մասին են: Ինչպես տեսնում եք, կան և ֆիգուրատիվ կտավներ, և դիմանկարներ»,- «Նարեկացի» արվեստի միությունում կայացած իր անհատական ցուցահանդեսում ներկայացված կտավների մասին...
Հուլիսի 27-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի ծառայողների հետ համատեղ Արմավիր-Էջմիածին...
Հուլիսի 28-ը նշվում է որպես հեպատիտների մասին իրազեկման համաշխարհային օր: Այս տարի օրվա կարգախոսն է. «Հիվանդությունն ավելի մոտ է կանգնած քեզ, քան դու կարծում ես»: Վիրուսային հեպատիտները աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից...
Հուլիսի 27-ին հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1962 թ. ծնված մի կին: Ոստիկանները պարզել են, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում անհայտ...
Հուլիսի 28-ին հանրապետության հյուսիսային շրջաններում, 29-31-ին շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 27-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանն ամբողջությամբ մերժեց Նարեկ Հարթունյանի ներկայացուցիչների բողոքները. չվերացվեց ոչ ընկերության միջոցների վրա դրված կալանքը, ոչ էլ Սևակ Արզարունու,...
Արձակուրդային այս սեզոնում ՀՀԿ-ն ու իր ղեկավարը փորձում են ոչ միայն սեփական շարքերում խաղաղություն հաստատել՝ Վարդանիկին հորդորելով սպասել և Թալինում հանդարտության կոչելով ՀՀԿ-ական հակամարտող կողմերին, այլև ԲՀԿ-ի հետ են կամուրջներ կառուցում:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արամ և Արթուր Մարտիրոսյանների և Հրաչյա Պետրոսյանի նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2012թ. փետրվարի 23-ի դատավճռի դեմ ամբաստանյալների պաշտպանների բերած վերաքննիչ բողոքները:
Հեռուստաեթերին վերաբերող հարցի քննարկման ժամանակ ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը, ով Հանրային խորհրդում հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման գործընթացը համակարգող խմբի անդամներից մեկն է, ներկայացրեց 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ, որում...