Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Orange Գրքի մրցանակ 2012» գրքի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում ամփոփվեցին մրցույթի արդյունքները և հայտարարվեցին հաղթողների անունները:
Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված` 17/3 ընտրական տեղամասում հանձնաժողովի նախագահ Արայիկ Պողոսյանի թույլտվությամբ կողմնակի անձինք էին ներխուժում քվեարկության սենյակ և ղեկավարում ընտրական գործընթացը:
Ան է Տիգրան Պասկեւիչեանը: Հեռու լռութեան այս աղմուկէն, Հայաստանի իրական ձայներէն մէկը որուն բառերը ամբողջ ժամանակաշրջանի մը ոգին կը պահեն իրենց մէջ: Այսօր իր ծննդեան օրն է:
Հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձևաչափը մշտապես սահմանվում է կանխավ: Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահի անձնական օպերատորների...
Չնայած այսօր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահականի առջև հավաքված բազմությանը կոչ արեց գնալ իրենց գործին, սակայն մարդիկ հավաքվեցին Ազատության հրապարակում: Հենց նոր Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև Րաֆֆի...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, ի թիվս մի շարք երկրների ղեկավարների, շնորհավորական ուղերձներ են հղել Ֆրանսիայի Հանրապետության, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիտվայի, Լիբանանի, Սլովակիայի հանրապետությունների,...
Հարցին` միգուցե ՀՀԿ տեղական կառույցներն են բացթողումներ ունեցել նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը, պատասխանեց. «Չէ, ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ժողովուրդը չի հասկանում, էլի, ինքն ինչ պիտի անի, որ ավելի լավ կյանքում հայտնվի:...
«Մենք շարունակում ենք բարձրորակ սերմեր ներկրել Հայաստանի Հանրապետություն, և հասկանալի է` արտադրողականության աճ ենք ապահովում դրա շնորհիվ, - շեշտել է վարչապետը։ - Հայտերն ստացել ենք մարզպետներից, պահանջարկը գնահատվել է։ Գինը, որով մենք տալու ենք` հաշվի...
«Սիրելի հայրենակիցներ, բոլոր նրանք, ովքեր պահանջում են «հիմա», համբերություն պետք է ունենանք սպասել մինչեւ վաղը ժամը 5-ը եւ Ազատության հրապարակում լսենք Րաֆֆիին, ով ահավոր մեծ պատասխանատվություն է ստանձնել մեր երկիրը իրավական ու օրինական ուղու...
«Panorama.am» կայքում 2013 թվականի փետրվարի 20-ին հրապարակված «Խուրշուդյանը ՊՆ-ի համար հրապարակում է զինվորին ուղղորդելու տեղամասը» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում...
Փետրվարի 21-ին Մոսկվայում կառուցվող Հայկական վանական համալիրի տարածքում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների եւ ծաղիկների մատուցման արարողություն՝ նվիրված 1988թ.-ի «Ղարաբաղյան շարժման» եւ Արցախի գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին:
«Ես դա բացարձակ հերոսություն չեմ համարում, եթե մի անգամ էլ փորձ լինի միջազգային կառույցների կողմից նման գնահատական տալ, մեկ ուրիշը դահլիճից կկանգնի ու նման հայտարարություն կանի»,- հայտարարեց ակտիվիստ Լենա Նազարյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ասուլիսն...
«Գուցե նախօրոք բանակցություններ էին գնում, դեռ պարզ չէ: Հետո միայն դա չէ, հանրապետականները հրաժարվեցին Ազատություն հրապարակում ցույց անցկացնելուց»,- ասաց Մանվել Սարգսյանը:
2013թ. փետրվարի 18-ին «www.iDitord.org» կայքում հրապարակվել է ահազանգ, որ Երեւանի թիվ 51 դպրոցի տնօրեն Ժաննա Ծաղիկյանը զանգահարել եւ դպրոցի ուսուցիչներին պարտադրել է, որ նրանք ծնողների կոնկրետ քանակ ապահովեն` ՀՀ Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանին ընտրելու համար:
Փետրվարի 22-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 23-ին արևմտյան շրջաններում, 24-26-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Վահագն Եղիկյան, Vaħagn Ɛgħikian: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու A.01.04-տեսական ֆիզիկա մասնագիտությամբ, պաշտպանել է 2011 թ.-ին, ատենախոսության վերնագիրը` «Հոպֆի արտապատկերումներ ու ինտեգրվող համակարգեր»:
2013թ. փետրվարի 20-ին Պրահայում Հայաստանի դեսպանության, Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշի եւ «Դիվերբիում» քաղաքացիական ընկերակցության նախագահ Պավլա Տրուհլարովայի նախաձեռնությամբ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների...
Մի քանի ամիս է, ինչ Ղարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու և Վրաստան-Թուրքիա սահմանային Կարծախի մաքսակետի շինարարությունը դադարեցված է։ Շինարարական ընկերությունները շինարարությունում աշխատող շատ կարծախցիներին չի վարձատրել:
Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը:
Միջազգային փորձի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ ընտրախախտումների կանխարգելման արդյունավետ մեխանիզմ է հանդիսանում ընտրողների ստուգման երկաստիճան համակարգը, այսինքն` ոչ միայն ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության,...
Հալիձորի համայնքապետ Սամվել Ասրյանը վերջին ամիսներին թաքնվում է համագյուղացիներից. նա անջատել է հեռախոսը, չի ներկայանում աշխատավայր եւ պատասխանում է միայն Սյունիքի մարզպետի զանգերին:
Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ նախագահի նստավայրից: Նա ասաց, որ նախագահի հետ բանակցությունների բովանդակության մասին կխոսի վաղը՝ ժամը 17- ին՝ Ազատության հրապարակում կայանալիք արտոնված հանրահավաքի ժամանակ:
Սերժ Սարգսյանն ընդունել է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանին:
Րաֆֆի Հովհաննիսյանի և նրան հետևող բազմության՝ նախագահականի շենքին հասնելուն պես ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը պահանջեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ մտնի նախագահական՝ առանց լրագրողների:
Ցանկություն չունենալով ակամա մասնակիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածախնդրություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից:
Հենց նոր Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հայտարարեց, որ այժմ գնում է Սերժ Սարգսյանի մոտ՝ վերջինի հետ հանդիպման՝ «լուծում տալու այդ համազգային ճգնաժամի՝ հակաօրինական, հակաիրավական, հակասահմանադրական, որի մեջ գտնվում են մեր ազգը և պետությունը»:
Ս.թ. փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու փետրվարի 22-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների...
Հայաստանում ապաստանած սիրիահայերի օգնության տարաբնույթ ծրագրերը շարունակվում են: Հայաստանի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպության, ՀԲԸՄ-ի, Հայց. Առաքելական եկեղեցու,...
Րաֆֆի Հովհաննիսյանի հրահանգները ոստիկանության ծառայողներին չեն տեղավորվում թե օրենքի, թե նոր ձևավորվող այդ իրավական մշակույթի շրջանակներում, անգամ եթե դրանք տրվում են «հավաքի մասնակիցների» անունից:
Նախագահի ընտրությունների ողջ ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծի և արագ արձագանքման ծառայությունը ստացել է 255 ահազանգ:
Հեղինակներ՝ Անուշ Բաբաջանյան, Նազիկ Արմենակյան
Այդ կապակցությամբ Ր.Հովհաննիսյանին ու Ս.Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը և փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այլապես հետագա էսկալացիայից ու բախումներից խուսափելն անհնարին կլինի։
Սակայն թերթը տեղեկացել է, որ ՀՀԿ շատբի պետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մասին, հայտարարել է. «Ես երկուս եմ նշանակում Սարգիսին՝ իր կատարած աշխատանքի համար»: Ու թեեւ Սահակյանը թերթի հետ զրույցում ասել է, թե նման...
Մանկությունից ի վեր ընդեղեններից այս մեկը հատկապես շատ եմ սիրում: Իմ ծննդավայրում, հետագայում իմացա, որ մի շարք շրջաններում ևս, այդ հրաշքին գուզ են ասում: Մեզ մոտ բերում էին աշնանը հարևան Եղեգնաձորից՝ կարտոֆիլի հետ փոխանակելու: Երեխաներս անհամբեր...
Աստված միացեղ մարդկությանն ազգերի բաժանեց՝ զատելով միայն նրանց լեզուները: Ասել է թե՝ լեզուն ազգի ամենից կարևոր տարբերակիչն է և հետևաբար՝ նրա ինքնության պահպանման գրավականը: Այդ է պատճառը, որ դարեր շարունակ զավթիչ երկիրն օտարի հողը յուրացնելով չի...
«Ամեն տարի 2-3 անգամ նմանատիպ միջոցառում է կազմակերպվում, որի հիմնական նպատակներից է գիրքը ներկայացնել շուկային, ընդլայնել պահանջարկը, ծանոթացնել վերջին տարիներին հրատարակված գրականությանը` հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով»,- ասաց Խնկո Ապոր մանկական...
«Ժամը 13-ին եթե հարգարժան պարոն Սարգսյանը չգա հրապարակ, եթե իրենք հետաձգեն իրենց արդեն նախատեսված հանրահավաքը, ես ժամը 13-ին արդեն իմ տեսակետը կներկայացնեմ ժողովրդին, կհայցեմ ժողովրդի հավանությունը՝ հերթական և առաջիկա քայլերի վերաբերյալ»,- այս առավոտ...
Դիտորդը անընդհատ կրկնել է, որ եթե իր ներկայությամբ են նման բաներ կատարվել, ուրեմն ինչ է կատարվել այն տեղամասերում, որտեղ դիտորդներ չեն եղել: Նա ասել է, որ հասկանում է, որ ինքը եւ իր դիտորդ գործընկերները պետք է քաղաքականապես կոռեկտ լինեն, բայց դա չի...
«Քարոզչությունն էս անգամ էն չէր, խորհրդարանական ընտրություններին, երբ Գագոն կար, տուն-տուն, թաղ-թաղ անցնում էինք, մտածել էինք՝ Րաֆֆին ախպար է, շատ ձայն չի ունենա, բողոքական եւ մյուս ոչ ավանդական եկեղեցիների ներկայացուցիչների քանակը հաշվի չէինք...
Երեկ նա պետք է հրապարակեր Ստեֆան Լաքսհուբերի՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի գործով դատական ակտը, սակայն դատավորը որոշել է վերսկսել դատաքննությունը և կրկին հետազոտել որոշ ապացույցներ:
Մի խումբ ոստիկաններ շրջում են Ազատության հրապարակում եւ պարբերաբար հաշվում մարդկանց քանակը:
Պայծառ Մանթաշյանն արդեն երեք տարի է, ինչ աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: 2009թ. դեկտեմբերից ընդունվել է ասպիրանտուրա, իսկ այս տարվա ընթացքում պլանավորում է պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը, որը նվիրված է ֆոտոռեֆրակտիվ...
Այս պահին Ազատության հրապարակում մնացել է մոտ 40 հոգի: Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակ եկավ ժամը 23:30-ին` կնոջ ուղեկցությամբ: Նա բարեւեց հավաքվածներին եւ շնորհակալություն հայտնեց ներկայության համար:
Հեռվում ծնված մի մանուկ լույս պիտի բերեր մի օր: Յոթերորդ սարի հետևում առաջին սարն է. առանց առաջին սարի յոթերորդ սար չկա: Իսկ գետը միշտ նույն սարից է գալիս-ինչքան էլ որ որոշ «ջուր խմողներ» փորձեն հակառակը համոզել: