Այսօր Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադայի 22 զինվորներ, զորամասի սարկավագ Ռաֆիկ Խաչատրյանի ու գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Իշխան Հարությունյանի գլխավորությամբ, այցելեցին Այգեշատի...
Լեւոն Արոնյանն այսօր երկրորդ պարտությունը կրեց հավակնորդների լոնդոնյան մրցաշարում, եւ փաստորեն այլեւս իրատեսական չէ խոսել նրա հնարավորությունների մասին: Լեւոնը սեւերով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերին, որի հետ առաջին փուլում...
Մարտի 28-ին ոստիկանության հերթապահ մասերի պետերի մասնակցությամբ անցկացված հերթական սեմինար-խորհրդակցության բացման խոսքում ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ողջունելով մասնակիցներին, նախ շնորհակալություն հայտնեց փոփոխություններին...
«Լիդիան ինթերնեյշնլը» հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ տնօրենների խորհրդի անդամ դառնալու մասին: Պարզաբանենք, որ սա գործադիր պաշտոն չէ, և Լիդիանի տնօրենների խորհրդում կա ևս երեք ոչ գործադիր անդամ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում հետևել է քաղաքապետարանի 2013թ-ի ծրագրերով ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:
«Ես կարծում եմ` ամենամեծ վրիպումը, որ եղել է մեր արտաքին քաղաքականության մեջ, այն է, որ մենք դուրս ենք մնացել ամեն տեսակ ինտեգրացիոն և միասնական ծրագրերից տարածաշրջանում և ոչ միայն», - ասում է արտակարգ և լիազոր դեսպան, diplomat.am ծրագրի ղեկավար Արման Նավասարդյանը:
Մարտի 28-ին ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոյին:
Մարտի 28-ին մեկնարկել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի երկօրյա աշխատանքայի նայցը Ֆրանսիա: Այցը նպատակ է հետապնդում զարգացնել տնտեսական համագործակցությունը Արցախի Հանրապետության և ֆրանսիացի գործարարների ու ներդնողների միջև:
Գործադիրը հավանություն է տվել աշխարհի երեք տարածաշրջաններում կարևոր դիրք և նշանակություն ունեցող երկրներում ՀՀ դեսպանություններ ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին։ Առաջինը Շվեդիայի Թագավորությունն է, որի հետ մեր երկրի դիվանագիտական...
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել մասնավոր ընկերությունների կողմից ներկրված նոր ավտոբուսների հերթական խմբաքանակը
Մարտի 28-ին` Ավագ հինգշաբթի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը:
Մարտի 27-ին` ժամը 20.51-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ՀՀ Ազգային ժողովի հերթապահից տեղեկություն էր ստացվել, որ ԱԺ կենտրոնական մասնաշենքի նկուղից ծուխ է նկատվում:
Մարտի 29-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ամպրոպ, այնուհետև առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15- 20մ/վրկ:
Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության փաստով Վանաձորի բնակիչներ Սամվել Դիլոյանին և Արեն ու Արտակ Վերանյանններին մեղադրանք է առաջադրված Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի 7- րդ կետով և 258-րդ...
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել և պարգևներ է հանձնել ՀՀ շախմատի դպրոցականների համապետական 7-րդ օլիմպիադայի մարզային փուլի Երևան քաղաքի եզրափակիչ փուլի մասնակիցներին:
Վարչապետը հատկապես ընդգծել է, որ ընդունված որոշումներով փոքր բիզնեսի համար ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Դրանք քննարկվել են շահառուների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում, հատկապես վերջին 10 օրերի ընթացքում։
Իր պահուստային ֆոնդից կառավարությունը այսօրվա նիստում որոշել է 20.5 մլն դրամ հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը` ՀՀ նախագահի 2013 թ. ընտրությունում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով։
Մարտի 27-ին Թեղուտ գյուղից դեպի Շնողի Մանստև հանդամասի անտառներ տանող ճանապարհաեզրերին` Թեղուտ գյուղի ծայրամասի գոմերի հարևանությամբ, նոր հատված ծառերի փայտակույտեր էին թափված:
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունն այսօր գումար է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` արդիականացնելու Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային...
Ս.թ. մարտի 20-ին Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գրասենյակը հրապարակել են Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ Հարևանության գործողությունների ծրագրի առաջընթացի 2012թ-ի տարեկան զեկույցը:
«Սա մեծ ձեռքբերում էր ինձ համար և Հայաստանի համար: Հպարտ եմ, որ ոսկին նվաճեցի»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազը դատարանում այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ փոփոխել է Սուրեն Սուրենյանցին ՀՀ քրեական օրենսգքրի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը` նրան առաջադրելով...
Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ 1983թ. ի վեր ՅՈւՆԵՍԿՕ-ի 22-րդ Գլխավոր կոնֆերանսի հավանությանն արժանանալուց հետո Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը /ԻԿՕՄՕՍ/ ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների...
«Համահայկական տոհմածառ նախագիծը» հայտարարում է ամենամեծ և ամենահին տոհմածառերի մրցույթ: Մասնակիցները, ներկայացնելով իրենց պապերից հասած տոհմածառերը, որպես մրցանակ կստանան տոհմածառի անվճար ձևավորման հնարավորություն:
«Ժողովուրդ» օրաթերթի դեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցադիմումը երեկ բավական թեթեւ մթնոլորտում քննվեց` նույնիսկ դատավորի «առողջության հաշվին»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երեկ` ժամը 18.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի մոտակա ավազի հանքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով քաղաքացի է մահացել:
Մարտի 27-ին` ժամը 17.30-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սերյոժա Ն.-ին, որը 1997 թ. ապրիլի 21-ից ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու...
Ավագ Հինգշաբթին Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ:
Բրիտանական խորհրդի աջակցությամբ մարտի 30-ին և 31-ին Candoco ժամանակակից պարի թատրոնը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Երեք գործողությամբ ներկայացում» բեմադրությամբ և նույն թատրոնի պարողների մասնակցությամբ «Սահմաններից...
Այսօր` ժամը 00.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ թաղամասի 35-րդ փողոցի թիվ 127/3 շենքի (հանրակացարան) 6-րդ հարկի բնակիչը չի արձագանգում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Այսօր Վանաձորի դատարանում կքննարկվի փաստաբան Շարբաթյանի սպանության գործով մեղադրյալ Սամվել Դիլոյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու` քննիչի միջնորդությունը, իսկ մյուս մեղադրյալ Արեն Վերանյանի վերաբերյալ նույնաբովանդակ միջնորդություն կքննարկվի...
Ստացվել են մի շարք բողոքներ ճանապարհների՝ մասնավորապես գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհների անբարեկարգ վիճակի վերաբերյալ:
Եվրամիությունը Հայաստանին մեկ մլն եվրո է տրամադրել մի քանի ծրագրերի իրականացման համար, որոնցից մեկն էլ արտագաղթի կանխումն է:
«Անունդ ի՞նչ ա, սևուկ»,-երեկ թերթի թղթակից Տաթեւ Խաչատրյանի հարցերին պատասխանելուց հետո, նրան ահա այսպես է դիմել ներկայումս նախարար, նախկինում տարբեր պաշտոններ զբաղեցրած, և ընդհանրապես կարկառուն ՀՀԿ-ականներից մեկը:
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը գնել է «Հայբիզնեսբանկ»-ի հսկիչ փաթեթը: Ըստ թերթի տեղեկությունների՝ գործարքն իրականացվել է նրա եղբոր` Հակոբի միջոցով, ասել է թե՝ սեփականատերը...
Չնայած հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել «Արմավիան», այնուհանդերձ, «Հրապարակի» հաստատ տեղեկություններով, նրա ու Միքայել Բաղդասարովի միջև այդ առնչությամբ հանդիպում տեղի է ունեցել` Բաղդասարովի նախաձեռնությամբ,...