Ալբեր Քամյուն ապրելու ժամանակն իրացնելու մասին խորհելիս ասում է. «Կա ժամանակ, որ պիտի ապրես, և կա ժամանակ, որ պիտի վկայություն տաս ապրելու օգտին»:
Ծեծի եւ խոշտանգումների վերաբերյալ Հասմիկ Խաչատրյանի վկայությանը Սարգիս Հակոբյանը երբեմն ընդմիջում էր՝ ասելով. «Լավ եմ անում», «Սուտ ա ասում»:
Եթե Սահմանադրական դատարանը այլ որոշում չկայացնի, Հայաստանը կանցնի կուտակային կենսաթոշակային համակարգին: Մինչև 40 տարեկան քաղաքացիների աշխատավարձերի մի մասը կփախանցվի C-Quadrat կամ Amundi-Acba կառավարիչներին (քաղաքացու ընտրությամբ):
«Հանքաշար» և «Դալմա Շին» ընկերությունները, ըստ պետռեգիստրի տվյալների, գրանցված են Տաշիր քաղաքում: «Հանքաշար» ընկերության 50-50 համասնությամբ փայատերերն են Գոռ Բարոյանն ու Համիկ Մկոյանը: Ընկերությունը գրանցված է Գոռ Բարոյանի տան հասցեով՝ Տաշիր...
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես Սոչիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Տ.Սարգսյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից նախ շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը՝...
Հերթական խնդրահարույց հարցն առիթ հանդիսացավ, որ ես, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւ «Ազգի» աշխատակից Մելանյա Բադալյանը հյուրընկալվենք աշխարհահռչակ գիտնական ու մտավորական Գրիգոր Գուրզադյանին:
Միայն Ալբանիայի հետ է մեր հաշվեկշիռը հավասար (եթե հաշվենք գոլերը, ապա դրական է), իսկ մյուսների հետ խաղերում ավելի շատ են մեր թիմի պարտությունները:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից 22-ը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաք անցկացված «Պատանի հայրենասերների»...
Խորհրդային տարիներին Հայաստանում մոտ 11 փոքր օդանավակայան կառուցվեց: Հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում Հարավային Հայաստանին՝ օդանավակայաններ կառուցվեցին Մեղրիում, Ղափանում, Գորիսում, Սիսիանում, Վայքում, Ջերմուկում:
Դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամներ ընտրեց:
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը վաղը հանդես է գալու «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու...
Ազգային ժողովում քննարկվում է «գազային համաձայնագրերի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննեսյանին ընդունեց երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:
Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանն ասում է, որ համայնքի բյուջեն վերջին տարիներին նվազում է: Բյուջեի եկամուտների մուտքերը 2011թ.-ին կազմել է 93,5 մլն դրամ, 2012թ.-ին` 74,2 մլն դրամ եւ 2013թ.-ին`63,3 մլն դրամ:
Փետրվարի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստ: Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում քննարկվել են մի շարք խնդիրներ, այդ թվում նաև 2013թ. լավագույն դատավորներ ու լավագույն դատարաններ ճանաչելու և մրցանակներ...
Առաջին փորձի ժամանակ մեր մարզիկը 116 մասնակիցների մեջ զբաղեցրեց 60-րդ տեղը՝ ոլորանները հաղթահարելով 55.90 վայրկյանում: Ընդ որում՝ միայն 77 հոգի իրավունք ստացավ մասնակցել երկրորդ փորձին: Երկրորդի ժամանակ Սերեբրակյանը տարածությունն անցավ 1:04.67 ժամանակում,...
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե ինչու ավելի քան մեկ շաբաթ է` իրենց աշխատասենյակներում, ԱԺ բակում, միջանցքներում լարեր են անցկացվում, տեսախցիկներ տեղադրվում, որն ավելի շատ նման է «Ազգային ժողովում տեսախցիկաֆիկացիայի»:...
Այսպես թե այնպես՝ ունենք այն, ինչ ունենք: Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային միությանը ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական...
Արմեն Ռուստամյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ինչ է նշանակում այսօր Ազգային ժողովի դահլիճում իր կողմից հնչեցված «չաթլաղ» բառը: Ըստ պատգամավորի` Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանում հստակ սահմանված է այդ բառի նշանակությունը, այն է՝ «ճաք...
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ականավոր գիտանական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի...
Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի առաջարկությամբ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Ուկրաինայում զոհվածների հիշատակը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ում...
Դատական համակարգը քանի գնում, ավելի է գլորվում դեպի կոռուպցիան, դեպի ծանոթ-բարեկամ հարաբերություններ: Բոլորս ենք մեղավոր՝ և շարքային քաղաքացին, և դատավորը, և փաստաբանը:
Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Տիգրան Ավետիսյանը լուսանկարում 25 տարեկան է, այսօր՝ 45: Քսան տարի նա գտնվում է «Նուբարաշենի» բանտում:
Փետրվարի 17-ին Հայաստանի ատոմակայանի բազմաթիվ աշխատակիցներ հրապարակային դիմում ներկայացրեցին Մարդու իրավունքների պաշտպանին, որից հետո օմբուդսմենը հրատապ գրությամբ դիմեց Սահմանադրական դատարան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24–ին` ժամը 10:00–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, Սիսիան-Գորիս-Կապան ճանապարհահատվածում` տեղ–տեղ մերկասառույց:
«Կոշ» ՔԿՀ երկու դատապարտյալներ Ռուբեն Ամատունին և Հարություն Նենեջյանը դիմում են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` իրենց բարձրաձայնած ահազանգի հիման վրա ուսումնասիրել պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովների աշխատանքը՝ նշելով, որ...
Սաքսոֆոնահարուհի Լիանա Օսիպյանը շուրջ 6 տարի է` սաքսոֆոն է նվագում, սակայն երաժշտական ուղին սկսել է շվի նվագելով:
Երևանում փետրվարի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում են տեղումներ, 28-ին հնարավոր են տեղումներ:
Առողջ ապրելակերպը թղթի վրա գրված հատուկ կանոններ չեն, ոչ էլ պարտադրանք կամ ձեւականություն: 86-ամյա Սիրանուշ Ավետիսյանը, որին ծանոթները Հրանուշ անունով են ճանաչում, առողջ ապրելակերպի կողմնակից է եւ չի դժգոհում իր առողջական վիճակից: