Օրերս էլ Անի Խաչատրյանը ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր Կատարող Գեղամ Վարդանյանի ստորագրությամբ ստացել է կատարողական վարույթ ավարտելու մասին որոշում:
Հիշեցնենք, որ այս թեկնածությունները խորհրդարանում պետք է քվեարկությամբ հաստատվեն:
Գորիս-Սիսիան-«Զանգեր», Կապան-Գորիս և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով, ներդրվել է 3 մլն 324 հազար դրամ։
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «ՆերՈւժ» ծրագրին մասնակից մի քանի ստարտափերի գործունեությանն ու ծրագրերին:
Վերջին հինգ տարիների ընթացքում ՊՆ և ՊԲ հաշվեկշռում գտնվող բեռնատարների վթարների հետևանքով զոհվել է 13, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 285 զինծառայող:
«Մինչև սահմանված կարգով նոր գործադիր տնօրենի նշանակումը «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի լիազորությունները դրվեցին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վրա»,- նշված է հաղորդագրությունում:
«Դեկտեմբերի 10-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցանքը կատարել է 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայող Ա. Ռ-ն»:
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են նախագծի կարևորությանը, դրա բժշկական, գիտական, հետազոտական, տեխնոլոգիական բաղադրիչներին, տնտեսական հնարավոր էֆեկտներին, ներդրողների շրջանակին առնչվող և այլ հարցեր:
Դեիզմը կրոնափիլիսոփայական տեսություն է, որը չի հերքում Աստծո գոյությունը, նրա կողմից աշխարհի ստեղծումը, սակայն չի ընդունում կրոնական ուսմունքները և դոգմաները։ Այդ տեսությունն հստակություններ չունի, սակայն մոտ է ագնոստիցիզմին:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ փախուստի փորձին միացել է ընդհանուր առմամբ 8 կալանավորված և դատապարտված անձ, ովքեր պահվել են թիվ 008 և 009 խցերում, բոլորն էլ՝ օտարերկրացի (ԻԻՀ քաղաքացի)։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր` դեկտեմբերի 19-ին, կազմել է 484.55 դրամ, որը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով։
«Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ, քանի որ թևակոխում ենք առավել ինտենսիվ և ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ»:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փրկարարները ջրանցքից դուրս են բերել Ն. Բ.-ի դին:
Այն բանից հետո, երբ «Հետքը» անդրադարձավ Կոմիտաս 3 եւ Գյուլբենկյան 36 շենքերի բակում տեղադրված մանկական խաղասարքերին ու դրանցից բխած հետեւանքներին, արձագանքներ եղան անհատներից ու կազմակերպություններից։
Եթե Սարգսյանին վերագրվեր 4000 դրամի գողություն, ապա վերջինս քրեական պատախանատվության չէր ենթարվի:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում, Կոտայքի, Սևանի և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է։
«Լուսակերտ» ՍՊԸ տնօրինությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը:
Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից:
Թվում է, թե գրականությունը մտել է փակուղի, կարծում ենք` չեն կարդում, գրողներ չեն լինի, բայց անընդհատ գալիս են նոր ջահելներ և տալիս են նոր գործեր:
Անհրաժեշտ ֆինանսավորումը հատկացվելուց հետո ՊՈԱԿ-ը 2019 թ.-ից կիրականացնի ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթությունը:
Ես իմ իրավունքները շատ լավ գիտեմ, բայց իմ պարտականությունների մեջ երբեմն մի քիչ զգայուն չեմ։
Կրթական քաղաքացիական նախաձեռնության հայտարարություն է հրապարակել դեկտեմբերի 13-ին կառավարության որոշմամբ ԿԳ նախարարությանը հատկացված գումարների և դրանց նպատակահարմարության վերաբերյալ։
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) ներկայացուցիչներին:
Հայերեն շատ բառեր, ցավոք, երբեմն անտեսվում են:
Հայաստանում ներդրումներ անելու պատրաստ մարդիկ և կազմակերպություններ կան, սակայն կան նաև խոչընդոտներ, որոնց պատճառով ձգձգվում է ներդրումների գոծընթացը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: