Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Կորեայի ձորում կորած քաղաքացու դին
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:55-ին, Երևան քաղաքի Կորեայի ձորում գտնվող ջրանցքում կորած քաղաքացու (Ն. Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փրկարարները ջրանցքից դուրս են բերել Ն. Բ.-ի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել