Այս գործով նախնական դատալսումները հասել են ավարտական փուլի, և շուտով կսկսվիդատաքննության փուլը։ Դատարանն արդեն իսկ իրականացրել է ապացուցման բեռի բաշխումը։ Այսօրվա նիստին կողմերը հանդես եկան միջնորդություններով։
Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերի ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
Այդ մասին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, երբ վերջինս կանգ է առել Բրազիլիայում՝ Արգենտինա մեկնելու ճանապարհին: Այդ մասին հայտնում է բրազիլական O Globo-ն:
Հաջորդ տարի Ադրբեջանը կընդունի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»)։ Այդ մասին «COP28»-ի եզրափակիչ նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է «COP28»-ի նախագահ Սուլթան Ալ-Ջաբերը։
Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով և կամիկաձե անօդաչուներով հարվածել են Ուկրաինայի տարածքին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա ավանդական պատարագի ժամանակ հայտարարել է, որ ուրախ է հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման համար և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև շուտով խաղաղության պայմանագիր կկնքվի:
Հաջորդ շաբաթ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը նախատեսում են հայտարարել միմյանց միջև ռոումինգի սակագների նվազեցման մասին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվ
ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում (առավել մանրամասն՝ կից հղումով), ևս 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 12-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ամերիկյան օգնության հարցերը։
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ ձերբակալվածներին ազատ արձակելու վերաբերյալ: Այդ մասին Tasnim գործակալության փոխանցմամբ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին։
Ինքնաբացարկի դիմումն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, հետևաբար վերջինս նիստին չի մասնակցել
«Ինչ վերաբերում է Վահանյանին, ես 1992-ից համազգեստի մեջ եմ, կա երդում, որը զինվորականը տալիս է ու մինչև վերջին շունչը պետք է կատարի, կյանքից թանկ է, բայց մարդիկ չեն արել, իրենց զինվորին լքել են»,- ասաց Հարութի հայրը։
Եվրոպական միության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որտեղ նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է անվտանգության և պաշտպանության ոլորտներում զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը։
48-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ նրա որդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Եվրամիությունը մտադիր չէ Հայաստանի հետ զորավարժություններ անցկացնել։ Այդ մասին ռուսական Известия-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ քաղաքական ու անվտանգային երկխոսության մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։
Անդրադարձ է կատարվել հայ-լիտվական երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության առացքային հարցերին:
Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն։ Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը ևս հայտարարել էր այդ մասին։
Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://online.ssa.am/ հարթակում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը անվանել է խիզախություն։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրառում է արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ խորացող եւ ամրապնդվող հարաբերություններին, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությանը։
Կառուցապատողը մատչելի պայմաններով առաջարկում է նորակառույց բնակելի շենքեր և թաղամասեր Երևանի ամենատարբեր հատվածներում։
Արման Պողոսյանը ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսից, սակայն 2008 թվականից ֆիննախում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ առաջատար մասնագետից մինչև վարչության պետ։
Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև։
Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում է 2,5 մետրով բարձրացնել Գեղանուշի պոչամբարի հյուսիսային և հարավային պատվարները: Դրա համար Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայա
Հայաստանի Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: