Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ:
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը լիազորություններն ավարտող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին պարգևատրել է Պատվո շքանշանով
Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցների և դրանից ստացված գումարների շրջանառության և փողերի լվացման ամբողջական ծավալները պարզելու ուղղությամբ։
Ամերիկյան ցամաքային զորքերը ստացել են PrSM տեսակի բարձր ճշգրտության օպերատիվ-մարտավարական հրթիռների առաջին խմբաքանակը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները 2024 թվականին չեզոք կարգավիճակով կկարողանան մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին: Նման որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն։
2023 թվականի սկզբից ի վեր աշխարհում սպանվել է առնվազն 94 լրագրող և ԶԼՄ աշխատակից։ Այդ մասին հայտնում է Լրագրողների միջազգային ֆեդերացիան:
Իսրայելցի զինվորականները, Գազայի հատվածում մարտական գործողությունների ընթացքում, վերացրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ կապված զինված խմբավորումների «հազարավոր զինյալների ու հարյուրավոր հրամանատարների»:
Ֆրանսիական դատարանը 6 դեռահասների նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել 2020 թվականին ուսուցիչ Սամուել Փաթիի սպանության գործով։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Բնակարանում հայտնաբերվել է Ս. Մ.-ի (ծնված 1948 թ․) դին։
Ուկրաինան ամառային ձախողված հակահարձակումից հետո դժվար թե կարողանա հաջորդ տարի նոր խոշոր հարձակողական գործողություններ ձեռնարկել։ Այդ մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։
Դրա մասնակիցները, որոնց թվում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և շարքային քաղաքացիներ, շարժվել են դեպի Եվրոպայի հրապարակ, որտեղ նրանք ծածանել են ԵՄ հսկայական դրոշը:
2024 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն: Նման հրապարակում է արել The New York Times-ը։
Հաջորդիվ կանդրադառնամ Ժիրայր Սեֆիլյանի դավաճանությանը: Հետո՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա «արդարադատությանը» և իհարկե Սերժ Սարգսյանին:
Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկելու համար երկրի բոլոր մարզերում ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 09:00-ին (Երևանի ժամանակով` ժամը 11: 00-ին):
Մինչեւ վերջերս դրանք 7-ն էին: 6-ը նախկինում գրանցված էին ՀՀ օդանավերի ռեգիստրում, իսկ 1-ը՝ աֆրիկական Գվինեա պետության: «Հետքը» նախկինում տարբեր առիթներով գրել է հայկական գրանցում ունեցած բորտերի մասին:
The Wall Street Journal-ի հարցման համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր քաղաքական վարկանիշով շրջանցել է գործող նախագահ Ջո Բայդենին: Ամերիկյան պարբերականն այդ հարցումն արել է 1500 գրանցված ընտրողների շրջանում։
Ադրբեջանը, թերևս, հաջորդ տարի կհյուրընկալի կլիմայի փոփոխության հարցերով COP29 գագաթնաժողովը, այն բանից հետո, երբ շաբաթ օրը այդ երկիրը ստացել է Արևելյան Եվրոպայի մյուս երկրների աջակցությունը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է մասնակցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանը: Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Զելենսկին Արգենտինա մեկնելու ճանապարհին հանդիպել է նաև Կաբո Վերդեի վարչապետի հետ։
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 12-ին, 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Կալանավորված Ելիզավետա Դանիլչևայի ամուսինը ահազանգում է՝ մեղադրող կողմը ոստիկանների կեղծ ցուցմունքների հիման վրա պատժում է իր կնոջը
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ իրավունքների պաշտպանության առջև կանգնած խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերը: