ՀՀ ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը և Թագուհի Ղազարյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։
Գևորգ Բաղդասարյանը դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում:
Ծրագրի ներդրման նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձին անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն։
Նոր փոփոխություններով կանոնակարգվում են գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները՝ հավելավճարի չափը պահպանելով նույնը (գիտությունների դոկտորին` 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ):
42-ամյա կնոջ դիակը հայտնաբերվել էր երիտասարդի մասնակցությամբ դեպքի վայրում կատարված քննչական գործողության ժամանակ:
Լատվիայի պետական անվտանգության ծառայությունն այդ երկրի տարածքում ձերբակալել է ՌԴ քաղաքացու, որը կասկածվում է ռուսական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեջ։ Ձերբակալությունն իրականացվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 20-ին։
Իսրայելի պաշտպանության բանակը երկրորդ օրն անընդմեջ գործողություններ է իրականացնում Հորդանան գետի արևմտյան ափին։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Իրանի զինված ուժերի հրամանատարներին կոչ է արել ցանկացած գնով թույլ չտալ Միացյալ Նահանգների հետ ուղիղ բախում։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական այցն Անկարա, որը նախատեսված էր հունվարի 4-ին, հետաձգվել է: Այդ մասին ТАСС գործակալության փոխանցմամբ հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Այս գիշեր ռուսական զորքերը հրթիռակոծել են Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքը։ Այդ մասին հայտնել է Դոնեցկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։
Իսրայելի իշխանություններն իրենց դաշնակիցներին հայտարարել են, որ կապ չունեն Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետ: Այդ մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով նաև գույքային հայց է ներկայացվել դատարան:
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը նախօրեին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ խուսափողական պատասխան է տվել Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ հարցին։
Սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 4-ի որոշումներով՝ Բագրատ Սողոմոնյանը և Արսեն Խաչատրյանը նշանակվել են Վայոց ձորի մարզպետի տեղակալներ։
Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններում բեկման հասնելու շանսերն ավելի շատ են։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Երևանի և Գյումրու կաշվի գործարանների արտադրանքի մեծ մասն իրացվում է Հայաստանում, իսկ Մասիսի գործարանի արտադրանքի զգալի մասը՝ արտերկրում։
Իրանի առողջապահության նախարար Բահրամ Էյնոլահին հաստատել է Քերման քաղաքի գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով 95 մարդու մահվան մասին տեղեկությունը: Իրանական լրատվամիջոցները նաև տվյալներ են ներկայացրել 211 տուժածների մասին:
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
Արմեն Ղուլարյանին պաշտոնից ազատելու նախագիծը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ, ծանոթացել Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին եւ արձանագրված թերությունների վերաբերյալ դժգոհություն հայտնել՝ հանձնարարելով սեղմ ժամկետներում վերացնել դրանք։
Հայաստանի կառավարության 2024 թվականի առաջին նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։