Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ տեսչական ստուգումներ են իրականացվում և տեսանելի է, որ դպրոցներում ուսումնառության վիճակն այդքան էլ լավ չէ:
Ափսոսում ենք այս միջադեպի համար և հույս ունենք, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի համագործակցության վրա։
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող «Ալռոսա» ընկերությունների խմբի և դրա գլխավոր տնօրեն Պավել Մարինիչևի նկատմամբ: Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի մամլո հաղորդագրության մեջ։
Թեև Ադրբեջանը ևս ստորագրել է այդ կոնվենցիաները, սակայն նշված ժամանակահատվածում ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը իրավական օգնության հարցումներ միմյանց չեն ուղարկել:
Առնվազն 103 մարդ է զոհվել և ևս 141-ը վիրավորվել Իրանի Քերման քաղաքում գեներալ Քասեմ Սուլեյմանիի գերեզմանից մոտ 700 մետր հեռավորության վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Պատճառը Բեյրութում Իսրայելի կողմից շարժման փոխղեկավարի սպանությունն է։
2024 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրության հաստատման հարցը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ կարող է ընդգրկվել հունվարին, երբ պատգամավորները վերադառնան ձմեռային արձակուրդից: Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով TRT Haber-ին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը ինչպես 2024 թվականին, այնպես էլ հետագա տարիներին կշարունակի աջակցություն ցուցաբերել Կիևին։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու հարցերը: Այդ մասին հայտնում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթվա վերջից մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ հետաձգել է Իսրայել իր այցը: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց կունենան, ապա կկայանա Թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը:
Առնվազն 22 185 մարդ է զոհվել հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի ուղղությամբ իրականացվող հարձակումների հետևանքով։ Այդ մասին հայտնում է արաբական Al Jazeera հեռուստաընկերությունը։
Երևանը առաջիկա մեկ տարվա ընթացքում կնախագահի այս կառույցի բոլոր մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում:
Չհայտարարված այցի ընթացքում դիտարկվել են ուսուցման և դաստիարակչական գործընթացները, ուսումնասիրվել՝ Դպրոցի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները։
Ռուսաստանին կստիպեն պատասխան տալ իր ռազմական հանցագործությունների համար։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Իսրայելի գերագույն դատարանը չեղարկել է փոփոխությունները, որոնք թույլ չէին տալիս այդ երկրի դատական իշխանության գլխավոր մարմնին չեղարկել Կնեսետի ու վարչապետի որոշումները։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Մինչև 15 րոպե կայանելու դիմաց տեղական վճար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում:
Իրանի Քերման քաղաքի ճանապարհներից մեկին, որը տանում է այն գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է իրանցի հայտնի գեներալ Քասեմ Սուլեյմանին, պայթյուն է տեղի է ունեցել։ Այդ մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։
2024 թվականի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ միջպետական տնտեսական միավորմանը պաշտոնապես միացել են հինգ պետություններ՝ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: Նրանք այդ կառույց էին հրավիրվել 2023 թվականի ամռանը։
Դանիայի Մարգրետե II թագուհին 2024 թվականի հունվարի 14-ին գահից հրաժարական կտա։ Այդ մասին 83-ամյա թագուհին հայտարարել է իր ամանորյա ուղերձի ժամանակ։
43-ամյա տղամարդը, սպանության սպառնալիքներ տալով, կացնով խփել է նախկին կնոջ կրծքավանդակին, ապա ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հունվարի 1-ի ցերեկը Ճապոնիայում գրանցված հզոր երկրաշարժից զոհերի թիվը հունվարի 3-ի դրությամբ հասել է 62-ի։ Նման տվյալներ, ըստ Deutsche Welle-ի, հրապարակել են ճապոնական իշխանությունները։ Առնվազն 300 մարդ էլ վիրավորվել է։
Սուր կտրող–ծակող առարկայով նա հարվածել է երկու եղբայրների՝ վիճաբանությանը միջամտած 49–ամյա հոր աջ աճուկային շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել ռազմական բախումների թուլացման ուղղությամբ, ինչպես նաև ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը։
Հարվարդի համալսարանի նախագահ Քլոդին Գեյը հրաժարական է տվել Կոնգրեսի լսումների ժամանակ հակասեմականության վերաբերյալ հարցերին իր պատասխանների, ինչպես նաև գրագողության մեղադրանքների վերաբերյալ քննադատություններից հետո:
Իսրայելական անօդաչուի հարվածի հետևանքով հունվարի 2-ին Բեյրութի Դահիյա արվարձանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման բարձրաստիճան պաշտոնյա Սալեհ ալ-Արուրին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը հայտարարել է, որ ձերբակալել է 34 մարդու, որոնք կասկածվում են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության օգտին միջազգային լրտեսության մեջ։ Այդ մասին հայտնում է թուրքական TRT Haber-ը։
Հունվարի 4-ի և 5-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։