The Washington Post-ի տվյալներով՝ Սպիտակ տան ներկայացուցիչները չեն աջակցել այդ որոշմանը, բայց և չեն դիմադրել՝ հայտարարելով, որ դա Զելենսկիի սուվերեն ընտրությունն է։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի ռազմածովային ուժերին կոչ է արել «պատրաստվել պատերազմի» և պաշտպանել այդ երկրի ծովային ինքնիշխանությունը: Այդ մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնը կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը՝ չսպասելով այդ հարցի շուրջ իսրայելա-պաղեստինյան բանակցությունների արդյունքին: Բրիտանացի նախարարի խոսքերը մեջբերել է Sky News-ը։
Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Հաֆիզե Գայե Էրքանը հրաժարական է տվել։ Ըստ որոշ աղբյուրների՝ այն կապված է կոռուպցիոն մեղադրանքների հետ: Էրքանը ազատման մասին դիմումը փետրվարի 2-ին ուղարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Հանդիպման ընթացքում քննարկել են Կոնգրեսի կողմից կազմակերպվող «Համաշխարհային ներդրումային համաժողովին» (AIM) Հայաստանի մասնակցությանը և հայկական տաղավարի ներկայացվածությանը վերաբերող հարցեր։
Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր պրովինցիայում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է։ Այդ մասին ТАСС գործակալությա փոխանցմամբ հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաընկերությունը։ Ռազմաբազան տեղակայված է Կոնիկո գազի հանքավայրի մոտ։
Փարիզի Լիոնի կայարանում անհայտ անձը դանակով հարձակում է գործել անցորդների վրա, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն՝ հղում անելով Փարիզի մայրաքաղաքային ոստիկանությանը։
ԱՄՆ-ն մտադիր չէ հարվածներ հասցնել Իրանի տարածքին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարձակման: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մոլդովան Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները կարող է ավարտել երկրի նախագահ Մայա Սանդուի նախանշած ժամկետից՝ 2030 թվականից շուտ։ Այդ մասին մոլդովական Rlive հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իգոր Գրոսուն։
Ամերիկյան զինուժն Իրաքում և Սիրիայում ավիահարվածներ է հասցրել իրանամետ խմբավորումների օբյեկտներին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։
Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը հետաձգել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կապիտոլիումի վրա հարձակման գործով դատավարության մեկնարկը: Դատավոր Տանյա Չաթքենը չեղյալ է հայտարարել մարտի 4-ին նշանակված դատավարության մեկնարկի ամսաթիվը։
Այդ մասին նշվում է «Եվրոպական պետության կառուցման մասին» կառավարության ծրագրում, որը վրացական խորհրդարանի ուշադրությանն է ներկայացրել «Վրացական երազանք» կուսակցությունից վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն։
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունն է։
Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը։
«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն ձեռք էր բերել նախկինում գործող «Գոլդեն փելիս» Ծաղկաձոր հյուրանոցային համալիրը եւ այն վերաբրենդավորել:
Օրակարգում ընդգրկված էր նաև Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական ծագման մթերքի ներմուծման հարցը։
«Հետքը» զրուցել է իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։
Քաղաքն արդեն ունի 930 նոր թափոնաման, որոնք կտեղակայվեն քաղաքի 300 տարբեր հատվածներում: Մայրաքաղաքի բնակիչները թուղթ, պլաստիկ, ապակի ու ալյումին կարող են տեսակավորել:
Վարդենյաց լեռնանցքը կցորդով բեռնատարների համար անցանելի է անվաշղթաների կիրառման դեպքում։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։