Նա նշեց, որ հուզված է, որովհետեւ իր մեջ փոթորիկ կա, որը պատրաստ է ժայթքելու. «Արդարության, ազնվության, ճշմարտության խորը պակաս ունեմ մեջս: Ես չեմ կարողանում այդ ամենը հանդուժել այլեւս»: Ըստ տկն Բախշյանի՝ ինքը իր բոլոր ակնկալիքները, այդ թվում՝ «հոկտեմբերի...
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում րոպեներ առաջ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ ի հեճուկս բազմամյա ջանքերի՝ բռնությունը չի կարողացել ՀՀ քաղաքացիներին հաղթել, կոտրել:
Հանրահավաքում քիչ առաջ ելույթ ունեցավ նաեւ բլոգեր Իզաբելլա Աբգարյանը: Վերջինս, «որպես սոցցանցերում հայտնի մարդ», այս պահին համակարգչի առջեւ սոցցանցերում գտնվող անձանց կոչ արեց թողնել համակարգիչը եւ միանալ ժողովրդին՝ գնալով Ազատության հրապարակ