30 տարի առաջ զոհվեց Մոնթե Մելքոնյանը։
Մեզի կը թուէր, որ ամէն մէկ հայրենասէր ղեկավար պիտի ազգի ներկայացուցիչներու գալիք սերունդը պատրաստէր: Ներկայացուցիչներ՝ որոնք իրենց իմաստութեամբ ու պատրաստութեամբ պիտի կարենային զօրաւոր Հայաստանի մը հանրային կարծիքը կերտել:
Արդ, Մոնթէ կը նշանակէ ազգային նուիրում, պարկեշտութիւն ու աշխատասիրութիւն։
1994 թ. փետրվարի 25-ի մի գաղտնի տելեթայփի մեջ FBI-ի` Լոս Անջելեսի բաժանմունքը հայտնել է. «Չնայած լրատվամիջոցները լայնորեն տեղեկություններ են տարածել Մելքոնյանի մահվան ու թաղման մասին, նշվում է, թե աճյունը, որ թաղվել է իբրեւ նրան պատկանող, երբեք պաշտոնապես...
Հովիկը ճանապարհի մեջտեղում կանգնած ողբում էր. - Ավոն չկա՜: «Նա մի տեսակ մոռացել էր թշնամու մասին, - 4 տարի անց Սեդային պատմում էր Վարդանը. - կանգնել էր ճանապարհի մեջտեղում ու հեկեկում, գոռում էր: Ես երբեք չեմ մոռանա այդ ձայնը»:
Ապրիլի 1-ի երեկոյան ուղղաթիռները վերջին փախստականներին տեղափոխել էին ապահով տեղ` Եվլախ, որ մեկ ժամ ճանապահի հեռավորության վրա էր: Այդ ընթացքում ադրբեջանական տանկերն ու հետեւակը հասել էին խաչմերուկին եւ դիրքավորվել` պատրաստվելով անխուսափելի հարձակման:
Մոնթեն գիտեր այդ ու նաեւ անհանգիստ էր, որ Մոսկվան մի օր կարող էր Բաքվի կողմը բռնել, եթե Ադրբեջանի ղեկավարները Ռուսաստանի նախագահ Ելցինին նավթային խոստումներ տային: Լեռնային Ղարաբաղի անփորձ, վատ մարզված եւ վատ սպառազինված պաշտպանները մրցավազքի...
Սեպտեմբերի 12-ին Սեդան մի բաժակ ջուր լցրեց ճանապարհին, երբ ամուսինը մեկնում էր Էրեբունի օդանավակայանի ռազմական բաժինը` Լեռնային Ղարաբաղում իր առաջին ճամփորդության առաջին փուլն սկսելու: Քիչ հետո Մոնթեն ու Գոմը պայուսակները ձեռքներին կտրեցին-անցան...
Աղամալյանն իր պաշտոնանկությանը հանգիստ վերաբերվեց, բայց գնալուց առաջ Մոնթեին մի խորհուրդ տվեց` զգուշանալ շտաբի իր մարդկանց դավաճանությունից: