Ծաղկաձորի անտառային ֆոնդի եւ հանգստի գոտու հողերում իրենց առանձնատներն են կառուցել ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Սարգսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Արմեն...
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 11-ին կայացրած դատավճռով Ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանի եւ «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի վրա հարձակում գործելու մեղադարանքով 6 ամիս ազատազրկման դատապարտեց ամբաստանյալ Գագիկ Ստեփանյանին:
Ինչպես արդեն գրել ենք, օգոստոսի 28-ին լրատվամիջոցները բողոքի ակցիա կազմակերպեցին Ծաղկաձորում, որտեղ 4 օր առաջ բռնության էին ենթարկվել իրենց գործընկերները:
ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահ Գագիկ Ստեփանյանը օգոստոսի 24-ին «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանի եւ «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանի նկատմամբ բռնություն է կիրառել Ծաղկաձոր քաղաքում: