HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերին պաշտոնը ստանձնելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Ավստրիայի ժողովրդի բարօրության։

Վստահ եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Ավստրիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին ու իր կարևոր ներդրումն ունենալով միջազգային համագործակցության ասպարեզում մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում:

Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված ժողովրդավարական համընդհանուր արժեքների վրա: Բարձր ենք գնահատում Ավստրիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերն առավել կաշխուժանան ու կհագենան նոր բովանդակությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցիկ ապագայի։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մոտ ապագայում Ձեզ հետ հանդիպելու և արդյունավետ քննարկում ունենալու ակնկալիքով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter