Ամբողջովին կվերանորոգվի մեր Հանրային գրադարանի գլխավոր մասնաշենքը և Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի շենքը: Կվերանորոգվեն նաև տասը մարզային գրադարաններ:
Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպությունում (կենտրոնակայանը՝ Ստամբուլ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանն ասում է, որ ՍԾՏՀ-ին անդամակցելը, ի թիվս այլ հարցերի, Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի մոտիկից շփվել...
«Ով է ասել, որ Մինասի որմնանկարները աէրոպորտի տերմինալ տեղափոխելը ամենաճիշտ որոշումն է»,-վրդովված հարցնում էին գյումրեցի արվեստագետները:
Քաղաքացիները կարող են հաղորդել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:
Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում մայիսի 2-ից 15-ը գործելու է Անի քաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված, հայ ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որը բաց է բոլոր ցանկացողների համար:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում և առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանքի փորձ:
2011 թվականի ապրիլի 30-ին և մայիսի 1-ին ես` որպես ժյուրիի անդամ, մասնակցեցի «Քաղաքացի նախագիծ հայաստանյան 3-րդ շնորհանդեսի» հանրապետական փուլին:
Վերահսկիչ պալատը լայնածավալ ստուգումներ է սկսելու պետական նպաստների հաշվարկման և տրամադրման գործընթացի, ինչպես նաև ՀՀ կառավարության թիվ 352 և 510 որոշումների համապատասխան ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների, ընտանեկան, մինչև երկու տարեկան երեխաների...
Երևանի մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (հ.հ. 53, 102, 107, 108, 109, 110) փաստացի շահագործվող շարժակազմի քանակները զգալիորեն քիչ են սահմանված պլանային քանակներից:
Մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններում որոշ երեխաների մասով, որոնց հաճախումը իրականացվում է վճարովի հիմունքներով, բացակայել են վճարման անդորրագրերը: Առանձին մանկապարտեզներում ճաշացանկը չի համապատասխանել սահմանված նորմերին:
Փորձարկման համար ընտրվել էր ՍՍՀՄ-ի սահմանների առավել անմարդաբնակ, միեւնույն ժամանակ, լիտոսֆերային սալերի լարումների կուտակման կետ` Արարատի լեռնաճյուղը, Թուրքիայի հետ սահմանի հյուսիս-արեւելյան եւ Իրանի հետ սահմանի հյուսիս-արեւմտյան շրջանում: Այդ...
Նա 2008թ. հուլիսի 14-ին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման` մարտի 1-ին ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել Արարատի և Արմավիրի մարզերի ջերմոցային տնտեսությունների սեփականատերերը:
Ծրագրային նորամուծությունն այն է, որ բոլոր խնդիրները լուծվելու են համայնքի կոոպերատիվների միջոցով: Այսինքն' բոլոր արոտ օգտագործողները միավորվում են մեկ միավորի' սպառողական կոոպերատիվների մեջ:
Մրցանակը «Հետքի» գլխավոր խմբագրին է տրվել հետաքննական լրագրության զարգացման, անկախ դիրքորոշման և մասնագիտական խիզախության համար:
Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը 18 տարի պայքարում է, որ Պետրոս Դուրյանի՝ թանգարանում պահվող գանգի բեկորները հողին հանձնվեն Կոմիտասի անվան պանթեոնում:
Լուսանկարներ Արեւմտյան Հայաստանից
Կախված նրանից, թե այս նոր փուլում կողմերից ով կկարողանա առավել հաջող չեզոքացնել իր զանգվածների շրջանում թափանիվի էֆեկտով ահագնացող անվստահությունը' նրան էլ կտրվի հաղթանակների ամսում դեփնեպսակ կրելու իրավունքը:
Ապրիլի 30-ից դադարեցվել են «Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սուսաննա Նազարյանի լիազորությունները տնօրենի պաշտոնում:
Մայիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ, 1965թ.-ին ծնված Սաշիկ Արզումանյանը մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս' սունկ հավաքելու, և չի վերադարձել:
Վլադիմիր Կարմիրշալյանի խոսքերով' շատ խորհրդանշանական է, որ քույր քաղաքներ Բուենոս Այրեսն ու Երևանը հաջորդաբար ստանձնում են Գրքի միջազգային մայրաքաղաքի պատվավոր տիտղոսը:
Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհաննեսը մայիսի 3-5-ը կլինի Հայաստանում' դիտարկելու Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունքները:
Ստեփանավան քաղաքի բնակիչ, Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, 24-ամյա Գագիկ Կարապետյանը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի' 2010 թ. փետրվարի 15-ի որոշմամբ 3 տարի 6 ամիս ժամկետով դատապարտվել է ազատազրկման`...
Արդեն 2 տարի է` Նորագավիթ թաղամասի Սբ. Գեւորգ եկեղեցին ավելի շատ ծառայում է որպես հոգեհանգստի վայր: Սբ. Գեւորգ եկեղեցու ներսում առաջին անգամ դրվել է Սեդրակ Դավթյանի (DJ Սեդրակ) դին:
Այսօր ԱՄՆ ուժերը Պակիստանում սպանել են Ալ Քաիդայի հիմնադիր առաջնորդ Օսամա Բին Լադենին: