Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Գլենդել Հիլզ» ընկերությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով դատական նիստը:
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին:
Վրաց մասնագետները ներկայացրել են հուշարձանում կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ու 2011 թ. կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հուշարձանի վերականգնման նախահաշվային արժեքը, համաձայն ներկայացված փաթեթին, կազմել է շուրջ 1,4 մլն լարի...
Այսօր «Ժառագություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Ազգային ժողովում հանդիպեցին Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ, ով դիտարկման առաքելությամբ ժամանել է Հայաստան:
Այս կապակցությամբ Շառլ Ազնավուրը ինքն էր հերքել, և դրան ավելացնելու ոչինչ չկա: Շահարկումներ էին արվել, քաշքշուկներ, թե ինչ է ասել Շառլ Ազնավուրը: Շառլ Ազնավուրը, ինչպես ինքը հայտարարեց, այդպիսի բան չի ասել: Եվ այն կոնտեքստը, և այն ձևակերպումները, որը...
Facebook.com սոցիալական ցանցում բացվել է Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության էջը, որում ևս տեղադրվելու են կառավարության և վարչապետի գործունեությանը վերաբերող պաշտոնական տեղեկությունները:
Հունվարի 16-ից Երևան քաղաքում գործարկվել է ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտումների արձանագրման կենտրոնը. մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներ ու փողոցներ, նաև միջպետական ճանապարհներ արդեն հսկվում են տեսախցիկներով և արագաչափ սարքերով:
Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ թվով 139 ավտոբուս, արդեն Երևանում է: Առաջիկա օրերին սպասվում է նաև մյուս խմբաքանակի ներկրումը: Փաստատթղթային ձևակերպումներից հետո'երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ, նոր ավտոբուսները կշահագործվեն:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ ամբողջությամբ, գույքով այրվել են Մ.Դավթյանին պատկանող վագոն-տնակը՝ 50 քմ մակերեսով, և կից քարե շինության տանիքը' 36 քմ մակերեսով:
Մայրաքաղաքի փողոցներում երթևեկության բեռնաթափման նպատակով՝ ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել 2,5 կմ երկարությամբ Ուլնեցի-Ռուբինյանց, 4,4 կմ երկարությամբ և 25 մետր լայնությամբ Իսակով-Լենինգրադյան փողոցների և Քանաքեռ-Զեյթուն-Ավան վարչական շրջանները...
Հունվարի 15-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 3.6 կմ-ում, մերկասառույցի հետևանքով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը:
Անցած տարվա ընթացքում համակարգում տարբեր ծրագրերով կատարված կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 18,2 մլրդ դրամ: Կառուցվել է 652 կմ խողովակաշար և ջրատար (առանց «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» հիմնադրամի ծրագրի), այդ թվում՝ խմելու ջրագծեր՝ 594,6...
Գոհար ԽաչատրյանիԼիպովցի հասնելուց 2 ամիս անց Գյումրիից նույն ուղղությամբ մեկնում է նրա ամուսնացած դուստրը` Կարինե Խաչատրյանն ամուսնու հետ:
Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանն ասում է, որ հայերը միգրացիային վերաբերվում են ոչ միայն որպես մարդկային տեղաշարժի, այլեւ այն դիտարկում են իբրեւ էթնիկական խնդիր, քանի որ հայերը լքում են Հայաստանը: Այս առումով հատկանշական է նաեւ միգրացիա տերմինի հայերեն...
Հունվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 8 հասցեում («Արենա» բոուլինգ-ակումբի ետնամասում` կիսակառույցի ներսում) փոսն է ընկել մի քաղաքացի, որին դուրս հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ի.Աբգարյանին պատկանող տան բակում ամբողջությամբ այրվել են «Նիսսան Քուեսթ» մակնիշի 26 ՕՏ 076 պետհամարանիշի, «Մերսեդես Ս» մակնիշի 24 ՍՏ 981 պետհամարանիշի և «Ինֆինիտի» մակնիշի 29 ՍՏ 025 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն ասում է, որ առավելագույնը առաջիկա 5 տարիներին ծնելիությունը Հայաստանում անկում է ապրելու՝ ի տարբերություն մահացության, որը կայուն տեմպերով աճում է: Ծնելիության բացարձակ թվի նվազում արդեն արձանագրվել է անցյալ տարի:...
Այսօր՝ ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ, նրան է փոխանցվել «Ժառագություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի նամակը` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հիմնավորումներով: Ստորև...
Հունվարի 15-ին՝ ժամը 21.50-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին, ձնաբքի և մերկասառույցի պատճառով 5-10 ավտոմեքենա խցանվել է և չի կարողանում շարունակել ճանապարհը:
Ստացվում է, որ մեր երկրում կարելի է հանրային վայր համարվող հիվանդանոցում աքացիով դուռը բացել, հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնել, սեռական բնույթի հայհոյանքներ և այլ վիրավորական, անպարկեշտ արտահայտություններ օգտագործել, բայց գաղտնի ձայնագրել...
Հունվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի վերջնամասում այրվում է խաղողի այգի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Պատահարի հետևանքով «Տոյոտա Կարոլա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի մետաղյա ճաղավանդակներին և հայտնվել կամրջի տակով անցնող խողովակների վրա:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 15-ին պարզվել է, որ Մուրադաշվիլին 2011 թ. դեկտեմբերի 25-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 շենքի մոտ բացահայտ հափշտակել է 21-ամյա մի աղջկա դրամապանակը, որի մեջ...
Հունվարի 15-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել «Դիլիջան» ազգային պարկի անտառապահը և հայտնել, որ Հաղարծինի անտառամասից հաճարենի են հատել:
ԻնֆոԳյուղը հայտարարում է պատմվածքի մրցույթ, որին կարող են մասնակցել 17-20 տարեկան երիտասարդ աղջիկներ ու տղաներ հանրապետության բոլոր մարզերից: Թեմայի սահմանափակում չկա, սակայն հատուկ մրցանակ է սահմանված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ...
ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելմանը կոչված բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության մասին փորձեցինք կարծիք իմանալ ՀՀԿ ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից: Սակայն նա այնպես...
Իհարկե, սա պետք է հասկանալ զուտ պաշտոնապես կամ դե յուրե, քանի որ դժվար է պատկերացնել, թե ահռելի արժեք ունեցող հանքանյութի այդ շտեմարանները բարձրաստիճան համապատասխան չինովնիկների կողմից գործնականում էլ են անտերության մատնված:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի այսօր ստորագրած որոշմամբ Վլադիմիր Զաքիյանը ազատվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
10-ամյա Արթուր Հասոյանին առաջին անգամ հանդիպեցի Մուրացանի բժշկական կենտրոնում տեղակայված Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոնում: Տղան արտաքինից հիվանդի տեսք չուներ: