Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Զետոր» չեխական ընկերության պատվիրակությանը:
Ծաղկավոր գլխաշորն ուղղելով՝ Անիկը կանգնել է թոնրատան երդիկի տակ: Մի քանի տարի է՝ թոնիրը չեն վառում, բայց Անիկի հիշողությունների թոնիրը չի հանգել: Այս թոնրի շուրջ ժամանակին տան 7 հարսներով հաց էին թխում, կատակներ անում, բարձր ծիծաղում:
Ժիրայր Սեֆիլյանին վերագրող մեղադրանքի վերաբերյալ «Հետքը» զրուցեց պաշտպան Տիգրան Հայրապետյանի հետ, ով նշեց, որ մեղադրանքի հետ կապված լրացումների մասին մամուլից են իմացել:
Աբրահամյանը լավ չէր հիշում իրադարձությունը, խառնում էր փաստերը, իսկ երբ պաշտպան Թամարա Բաղդասարյանը փորձեց հարցեր ուղղել նրան, դատավորը նախազգուշացրեց, որ կրկնվող հարցերը հանելու է։
Է․ Ապրիամովը Սերժ Սարգսյանը հրամանագրով ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել «Թավիթյան» հիմնադրամի աջակցությամբ կրթական ծրագրերի իրականացման համար, որոնց շրջանակում արդեն վերապատրաստվել է շուրջ 300 ՀՀ պետծառայող՝ միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, իրավագիտություն և...
Դրական առաջընթաց կա նաև թիկունքային ապահովման աշխատանքներում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, քննարկել Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը, էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը, ենթակառուցվածքների...
Նախարարները քննարկեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Այս համատեքստում նախարարն ընդգծել է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման նախագիծը՝ վստահություն հայտնելով, որ այն երկկողմ կրթական հարաբերություններին նոր որակ կհաղորդի, միաժամանակ նպաստելով կրթության մյուս բնագավառներում համագործակցության...
Իսկ Դիլիջան միավորված համայնքում 2017-18 թթ. ընթացքում կկատարվի 1.700.000 դոլարի ներդրում:
Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.41 դրամ՝ նվազելով 0.07 դրամով։
Խորհրդակցության արդյունքներով աշխատանքային խմբի ղեկավարին տրվել են հանձնարարականներ, հստակեցվել են նախագծերի մշակման աշխատանքներն ավարտելու ժամկետները:
«Նախ տարանջատել ենք 70 մլն դրամ և դրանից բարձր գնումները: 70 մլն դրամից բարձր գնումներում մենք դրել ենք պարտադիր բանկային երաշխիքի պահանջը»,-նշել է նախարարը: Վարդան Արամյանը ընդգծել է, որ կարգի նպատակը գնումների գործընթացում թափանցիկության, պատասխանատվության...
«Ցանկանում ենք հիմնել մի նոր ավանդույթ, որ մայիսի 9-ի հաղթանակները նշվեն ոչ միայն մշակութային, այլ նաև մարզական միջոցառումներով, որից այս անգամ ընտրվել է մասսայական վազքարշավը»,- ասել է Լևոն Վահրադյանը:
Արտերկրում ուսանելը կարող է վերափոխել մարդու կյանքը: Օտար երկրում ապրելը մեծացնում է մարդու մտահորիզոնը և ընկղմելով այդ նոր կենցաղի, մշակույթի, ավանդույթների, նոր խոհանոցի և լեզվական միջավայրի մեջ, դուք հասկանում եք, թե ինչով է շնչում այդ երկիրը։
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վազ2107» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել երկու անձի կողմից՝ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հատվածի առջևի ու հետևի դռների բաց պատուհաններից։
Վերոնշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մասնագետները դեռևս հստակ չեն կարող ասել՝ երեխաների կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ։
Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպել ըստ կրթության և գիտության նախարարի...
«Մեկ քայլի հեռավորության ծառայության» շրջանակներում այսուհետ ոռոգման ջրի համար վճարումները կատարվելու են բացառապես բանկային համակարգով և «Հայփոստի» բաժանմունքների միջոցով:
Նա խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, բարեկամ Իրանի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին և մերձավորներին։
Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր չհնչեց զանգը: 600 աշակերտը դպրոց չէր եկել, իսկ դպրոցում միայն ուսուցիչներն էին նստած: Այսօր դպրոցի ուուցչական անձնակազմը որոշել է նախազգուշական գործադուլ անել՝ կառավարության ուշադրությունը...
Այսպիսով, յուրացնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով` 18.575.344 ՀՀ դրամի գումար հափշտակելու համար Արմեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
«Սևանի իշխան» ընկերությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի առաջարկով կառավարության այսօրվա նիստում ստացավ երկու արտոնություն։
Երեկ՝ 18։40-ի սահմաններում, աշխատանքից տուն գնալու ճանապարհին, կրակել են Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի մեքենայի վրա։ Մեքենան վարելիս է եղել նրա վարորդը` նույն համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը։
3 Մայիս 2017-ին Իզապէլ Մոթա իր նոր պաշտօնը ստանձնեց իբրեւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան նախագահ յառաջիկայ հինգ տարիներուն համար, յաջորդելով Արթուր Սանթոս Սիլվային, որ այդ պաշտօնը վարած էր 2012-2017 ժամանակաշրջանին։
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման մայիս ամսվա ցուցակը: Հայաստանի ընտրանին, ինչպես եւ նախորդ ամիս, զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը 527 վարկանիշային միավորով: Անցնող ժամանակահատվածում բավականին քիչ խաղեր են եղել, ինչի հետեւանքով...
Մայիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավ-արևելք:...
Պետական եկամուտների կոմիտեում սկիզբ է դրվել «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին:
Կոմիտեն հայտնում է, որ 2017թ. մայիսի 4-ին` ժամը 09:20-ին, ահազանգ է ստացվել Որոտան գյուղի կամուրջից ավտոմեքենա ընկնելու և երկու անձի մահվան մասին:
«ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն իր հերթին նշել է, որ այս հուշագիրը ֆերմերներին հնարավորություն կընձեռի գյուղտեխնիկա ձեռք բերել աննախադեպ պայմաններով և հիմք կհանդիսանա իրենց բիզնեսի ընդլայնման համար:
Ըստ փաստաթղթերի՝ վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է շուրջ 1 մլրդ դրամի ներդրում կատարել, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կազմելու է մոտ 885 մլն դրամ:
Ընկերությունը նաև առաջարկներ է ներկայացրել արտասահմանյան կազմակերպությունների, որոնցից նույնպես պատվերներ չեն ստացվել:
Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված, մշակույթի նախարարության «Հայաստանի ազգային պատկերասրահ»-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված Մաշտոցի պողոտա 11ա հասցեում գտնվող տարածքը կփոխանակվի Մակար Նահապետյանի սեփականությունը հանդիսացող,...
Մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ին ամրացված 971 քմ ընդհանուր մակերեսով տարածքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կամրացվի Երևանի մնջախաղի պետական թատրոնին։
Կառավարության այսօրվա նիստում նման առաջարկ էր ներկայացրել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Սրա ապահովման համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել նախորդ տարի ընդունած որոշումներից մեկում։
«Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք ստեղծում։ Մենք արդեն նման քննարկումներ կատարում ենք գյուղատնտեսության ոլորտում. կաթիլային, ինտենսիվ այգիներ, գյուղտեխնիկայի լիզինգային սպասարկում։ Մենք տրամադրված ենք երկու տարի։ Եթե վարկը վերցվում է այն ուղղությունների...
Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերությունը գործունեություն է ծավալում արդեն 20 տարի և զբաղվում է դեղերի մեծածախ առևտրով։
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալմանը հաջորդած նախաքննության մասին հաղորդագրություն է հրապարակել, որը ներկայացնում ենք նույնությամբ.
Շինուհայրում գտնվող Կուսանց անապատ եւ Սբ. Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցիների հատակը, խորանը, ներքնախորշն ամբողջությամբ քանդված են:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեղագործության ոլորտում գործող կազմակերպությունների համար վարքագծի կանոնագիրք է մշակել: Այս մասին ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք նույնությամբ.
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այս տարի սպասվում են մեծ ծավալի ներդրումներ։
Մայիսի 3-ին և լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ: