Ընտրության մասնակացած քաղաքացիներից 4463-ը իրենց ձայնը տվել են Հայկ Մարությանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին: Սա կազմում է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 81.2%-ը:
Երևանի վարչական շրջաններից ամենաակտիվը Նորք Մարաշն է եղել։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 47 տոկոսը։ Ամենապասիվը Էրեբունի վարչական շրջանն է, այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող երևանցիների 40 տոկոսը։ Ընդհանրապես, բոլոր...
Ահազանգներ են ստացվել նաև նույնականացման քարտով ընտրելու հնարավորության, իրազեկման թերթիկ չստանալու և այլնի վերաբերյալ:
Թիվ 61 մանկապարտեզում տեղակայված 5/4 ընտրատեղամասում գրանցված ընտրողների թիվը կազմում էր 1892, որոնցից ընտրությանը մասնակցել են 924-ը:
Քվեարկության օրը
66 իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են ստուգման փուլում:
«Հետքը» զրուցել է «Ականատես» դիտորդական նախաձեռնության անդամների հետ, ովքեր ներկայացրել են իրենց առաքելությունն ու այսօրվա աշխատանքը:
Վերջինս, հիշեցնենք, գրանցված է Ավան վարչական շրջանի 1/19 ընտրատեղամասում: Այստեղ գրանցված են նաև Մարգարյանի ընտանիքի անդամները
Քիչ առաջ Երևանում փակվեցին 475 ընտրատեղամասերի դռները: Ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտված է, քիչ անց կսկսվի ձայների հաշվարկը:
ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Սարի թաղի թիվ 70 դպրոցում տեղակայված է երկու ընտրատեղամաս՝ 10/05 և 10/06: Այստեղ, ի տարբերության մյուս ընտրատեղամասերի, նկատելի մեծ թվով ոստիկաններ կային:
Ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։
Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի 7/38 ընտրատեղամասում գրանցվել է քվեարկության ծրարն առանց դրոշմանիշի քվեատուփի մեջ գցելու դեպք: Հանձնաժողովի նախագահը որոշել է նոր քվեաթերթիկ տրամադրել ընտրողին:
4/13 ընտրատեղամասում 18:45-ի դրությամբ մասնակցել է 643 ընտրող՝ 1822 ընտրական իրավունք ունեցողներից:
Օսիպյանը վստահեցնում է, որ լուրջ խախտումներ, կուտակումներ, ուղղորդումներ չեն եղել: Այնինչ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիտորդ Մարգարիտ Հարությունյանը «Հետք»-ին փոխանցեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը ողջ օրվա ընթացքում...
ՏԸՀ նախագահի խոսքով՝ դեսպանատան ներկակայացուցիչները հետաքրքրվել են ընտրական գործընթացին վերաբերող հարցերով, մասնավորապես՝ ընտրողների ակտիվությամբ։
2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:20-ին, թիվ 4/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ նույն ընտրատեղամասում կատարվել է կրկնակի քվեարկություն
ԿԸՀ-ն 17:00-ի դրությամբ ամփոփել է մասնակցությունը Երեւանու ավագանու ընտրություններին: Ըստ այդմ՝ քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացուց 17:00-ի դրությամբ քվեարկել է 294.534-ը, այլ կերպ ասած՝ ընտրողների 34,72 տոկոսը:
Ահազանգերից 12-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն և ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 11 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերի անմատչելիությանը։
Արձանագրված ահազանգերով ոստիկանությունը կատարում է ստուգումներ։
Օտարերկրյա լրատվամիջոցներն են՝ «Կավկազսկիյ Ուզել», «Դոյչե Վելլե», ԲիԲիՍԻ, «Ֆրանսպրես» և «Սպուտնիկ Արմենիա»:
Ընտրատեղամասում գրանցված է 1780 ընտրող, ինչը նշանակում է, որ արդեն քվեարկել է մարդկանց 36,5 տոկոսը:
9/25 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մեխակ Պետրոսյանն ասում է, որ իրենց մոտ գրանցված 640 ընտրող է ընտրել ժամը 16:00-ի դրությամբ, միաժամանակ ոչ մի խախտում չի արձանագրվել, շատ հանգիստ, շատ բարձր տրամադրությամբ է ընթանում քվեարկությունը:
Տևական ժամանակ վիճաբանությունից հետո, ըստ Լալայանի, հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել արձանագրել խախտում այն մասին, որ թիվ 8/5 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը, այսինքն՝ ինքը, հրաժարվում է խախտում արձանագրել:
Ընտրատեղամասում ներկա են «Իմ քայլը» դաշինքի և ՕԵԿ-ի վստահված անձինք: Վերջիններս վստահեցրին, որ ընտրատեղամասում որևէ արտառոց դեպք չի գրանցվել, կուտակումներ չեն եղել, մատնահետք գրանցող սարքի հետ է խնդիր առաջացել, որն արագ շտկվել է:
Քարոզչական նյութերի հետ կապված մեկ դիտարկված խնդիրը տեղում լուծվել է:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյաններում ընտրախախտումներ արձանագրված չեն։ Խախտումների բացակայության մասին հավաստում են նաև տեղամասում եղած դիտորդները:
Արձանագրվել է նաև քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու և ահազանգ կատարելու 89 դեպք: 1 դեպքով ձեռնարկվել է վարչական վարույթ:
Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 600 հրապարակում:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ին և 26-ին երեկոյան ժամերին հատկապես հյուսիսային, 27-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանին
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը...
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ընտրարշավն իրական էր, և բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն յուրաքանչյուր ձայնի համար:
Ժամը 19:10-ին, երբ Ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել...
Այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1888 ընտրող:
Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ' 2018 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի մի բնակիչ 40.000 ՀՀ դրամ գումար...
Արաբկիր վարչական շրջանի 4/54 ընտրատեղամասում այս պահի դրությամբ քվեարկել է 400 ընտրող, այստեղ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 1915 ընտրող:
Նախաձեռնության համաձայն՝ ընտրատեղամասերում հիմնական խնդիրներն են՝ տեղամասի անմատչելիությունը, քվեարկության սենյակի կահավորումը, վիճակահանության կարգի խախտումը, կողմնակի անձանց ներկայությունը տեղամասում:
Խոսելով մայրաքաղաքի խնդիրների մասին` Մարությանն առանձնացրեց աղբահանությունը: Ասաց, որ ընտրվելու դեպքում առաջնահերթ աղբահանության հարցն է կարգավորելու:
2/51-ում դիտորդներից մեկը մեզ ներկայացրեց ընտրախախտումների մի քանի դեպք, որն ինքն էր արձանագրել:
9/26 ընտրատեղամասի հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Աստղիկ Ֆարաշյանի փոխանցմամբ՝ քվերակողների հոսքն ակտիվացել է ժամը 11-ից հետո:
9/58 և 9/59 ընտրատեղամասերի քվեարկողների թիվը:
Հավաքվածները հիմնականում տղամարդիկ են:
Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։
Այս ընտրատեղամասում է գրանցված նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս դեռևս ընտրության համար տեղամաս չի եկել:
9/16 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արա Կիլիչյանի փոխանցմամբ՝ քվեարկությունն ընթանում է առանց որևէ խախտումների և արտառոց դեպքերի:
Նաիրա Զոհրաբյանն ահազանգ է ստացել, որ «Մոս» մականունով մեկն աշխատում է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի համար:
Աջափնյակի 6/22 ընտրատեղամասում քվեարկողների հոսքը աճում է:
Պարզվել է, որ ցուցակ 2-ում 871 համարին հաջորդում է միանգամից 881 համարը, այսինքն՝ բացակայում են թվով 10 ընտրողների տվյալներ։
Ըստ դիտորդական կազմակերպության` կոնկրետ տեղեկություններ ստացել են վերը նշված տեղամասերից, սակայն ահազանգեր են ստանում, որ դա համատարած է։
Ընտրողները զարմացած են, որ տեղամասի բակում հավաքված տղամարդիկ չկան եւ ընտրողներին չեն ուղղորդում
«Անկախ դիտորդ» դաշինքի գրանցած խախտումները:
Ընտրություններին մասնակցող 12 կուսակցություններից և դաշինքներից այս պահին միայն «Իմ քայլը» դաշինքը ներկայացուցիչ ունի, դիտորդներ չկան:
Վերջիններս հայտնում են, որ չնայած ընտրողների 10 տոկոսն արդեն եկել է, բայց քաղաքացիները բավականին պասիվ են:
Հանձնաժողովի նախագահ Սուրեն Օհանյանի խոսքով՝ մինչ այս պահը միակ արտասովոր դեպքը եղել է այն, որ իրենց ընտրատեղամասում քվեարկության են եկել քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ամենաակտիվը թիվ 200 հիմնական դպրոցում տեղակայված 5/06 տեղամասն է, որտեղ գրանցված 1772 քաղաքացուց արդեն իսկ ընտրել է 213-ը։
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ:
Պատգամավորի համոզմամբ՝ հնարավոր չէ գտնել մեկին, որը ԲՀԿ-ի անունից ընտրակաշառք է բաժանում:
Լիլիթ Ալեքսանյանի փոխանցմամբ` կինը խոչընդում էր ընտրության բնականոն ընթացքը:
Խնդիր ունեցավ մի կին, ում անձնագիրը սարքը չկարողացավ ընթերցել. անձնագիրը հին էր: Ընտրատեղամասից նրան հորդորեցին բերել նույնականացման քարտ:
Վստահված անձ ունեն քաղաքական 12 ուժից միայն երկուսը` «Իմ քայլը» և «Երկիր Ծիրանի»-ն:
Հասկանալով, որ տեսախցիկի առկայությունը քվեախցիկի վերևում խնդրահարույց է` շտապեց հավաստիացնել, որ դպրոցի պահակն ասել է, թե տեսախցիկը չի աշխատում:
Տարբերվելու են նրանով, որ լինելու է ժողովրդի կամքը, և ժողովրդի տված քվեով ընտրվելու է քաղաքապետ, և որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այս ընտրության մեջ:
1981 ընտրող, որից արդեն քվեարկության է եկել 200-ը:
Հանձնաժողովի նախագահ Աստղիկ Վարաշյանն ասաց, որ ոչ բոլոր կուսակցությունները կամ դաշինքները վստահված անձ ունեն:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 8 կազմակերպություն: