Կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի, Ժակ Կուստոյի, Գաջեգործների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:
ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց:
Ամռան աստղազարդ գիշերներին Կապանի Բեխ թաղամասում Վահագն Հայրապետյանը հանում է աստղադիտակն, ու հյուրերը նայում են Սատուրնին, Յուպիտերին, իսկ լուսաբացի կողմ՝ Վեներային ու Մարսին։
Dan Dessert ընկերության համահիմնադիր Հայկ Դանիելյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ արտադրություն է, ամեն ինչ էլ կարող է պատահել, սակայն նմանատիպ դեպքերը եզակի են՝ տարին 1-2 անգամ են լինում։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Վերացվել է արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը։
Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Ֆերո գրուպ գոլդ» ՍՊԸ-ի՝ Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավարևելյան տեղամասը ուսումնասիրելու նախագծին։
Օտարվող սեփականությունների ձեռք բերող է հանդիսանալու Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի մարտի 1-ը:
Դիտարկվել են նաև ստեղծված հարթակում Քաղաքաշինության կոմիտեի գործունեությանն առնչվող տեղեկատվական բազայի ձևավորման, հեռանկարային պահանջների հիման վրա տվյալների թարմացման հնարավորությունները:
Կատարվում է նախաքննություն:
Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում
Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակը երկուշաբթի օրը կշարունակի զորավարժությունները Թայվանի շուրջ ջրային և օդային տարածքներում։ Այդ մասին նշվում է Չինաստանի ԶՈւ մարտական հրամանատարության արևելյան գոտու հայտարարության մեջ։
Անբավարար տեխնիկական վիճակում է հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը:
Ըստ մահվան վկայականի տվյալների Մխիթար Ասրյանը զոհվել է նոյեմբերի 9-ին, բայց կինը՝ Աննան չի ցանականում հավատալ, որ ամուսինը վիրավորվելուց հետո 4 օր անօգնական է եղել։
Կոլումբիայում առաջին անգամ նախագահ է դարձել ձախ ուժերի ներկայացուցիչ, նախկին պարտիզան Գուստավոր Պետրոն։ Օգոստոսի 7-ին մայրաքաղաք Բոգոտայում կայացել է նրա երդմնակալության արարողությունը։
Օգոստոսի 8-ի գիշերը ուկրաինական զորքերը HIMARS հրթիռներով հարվածներ են հասցրել Մելիտոպոլի արդյունաբերական հատվածներում ռուսական ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին: Այդ մասին հայտնել է քաղաքապետ Իվան Ֆյոդորովը։
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Իրանի տիեզերական գործակալությունը հերքել է Ռուսաստանի կողմից «Խայամ» հետախուզական արբանյակի հնարավոր կիրառումն Ուկրաինայի նկատմամբ լրտեսության համար։
«Իսլամական ջիհադ» խմբավորման գրոհայինները կիրակի երեկոյան հայտարարել են, որ համաձայն են հրադադարին, որը ձեռք է բերվել Իսրայելի հետ Եգիպտոսի միջնորդությամբ։ Այն վերջ է դրել Իսրայելի հետ եռօրյա բախումներին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ։
Հայաստանում կրծքով սնուցման ցուցանիշները վերջին տասնամյակներին բարելավվել են: Եթե 2010 թ.-ին մինչև 6 ամսական երեխաների միայն 35 տոկոսն էր բացառապես կրծքով կերակրվում, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 45-ի:
Նախորդ շաբաթ կատարվել է 4115 թեստավորում։ Առողջացել է 1352 մարդ։
Հովիկ Խաչատրյանը նշանակվել է Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում «Մարդու իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից 2021թ. իրականացված թեմատիկ հետազոտությամբ վերհանված առաջարկությունները։
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:
Իմ իրավունքների պաշտպանության համար մտադիր եմ նաև նոր քրեադատավարական կարգավորումներով քրեական վարույթ նախաձեռնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, չի համապատասխանում իրականությանը:
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական խորհրդակցություն, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Այդ մասին նշված է խաղաղապահ զորախմբի օգոստոսի 7-ի տեղեկագրում, որը հրապարակվել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: