Մյուսը դեռևս նախաքննության փուլում է, մեղադրյալի կարգավիճակում Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն է։
Ուկրաինան «բոլոր առումներով» պատրաստ չէ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսից առգրավել են էլեկտրոնային սարքավորումներ՝ կոռուպցիոն կապերում նրա հնարավոր ներգրավվածության հետաքննության շրջանակներում: Այդ մասին հայտնում է The New York Times-ը։
Գազայի հատվածի տարածքին հարվածներ հասցնող իսրայելական բանակի գործողությունները, որոնց ընթացքում սպանվում են մեծ թվով քաղաքացիական անձինք, լեգիտիմ չեն և չունեն արդարացում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նշվում է, որ կոալիցիոն համաձայնագիրը բաղկացած է 24 կետից և շոշափում է «Իրավունք և արդարություն» կուսակցության կառավարության պատասխանատվության, ԶԼՄ-ների ազատության և իրավունքի գերակայության հարցերը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը բավարար հիմքեր չի տեսնում նախագահ Ջո Բայդենին իմպիչմենտ հայտարարելու համար: Այդ մասին հայտնում է The Washington Post-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է փորձել Թուրքիայի համբերությունը՝ սպառնալով անգամ միջուկային զենք կիրառել։
Արաբական «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ նոյեմբերի 10-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել Իսրայելում ձերբակալված պաղեստինցի 100 կանանց ու դեռահասների և իսրայելցի 100 կին պատանդների փոխանակման շուրջ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը , վերջին մեկ տարվա մեջ առաջին անգամ, կհանդիպեն Սան Ֆրանցիսկոյում, որտեղ կայանալու է Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաջորդ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 17-ին, Բեռլինում կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին պնդում է, որ ՌԴ զինված ուժերը Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքի վրա հարձակման ժամանակ կորցրել են մոտ 10 000 զինվորական։
Գազայի հատվածի ռմբակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն, շրջափակումը պետք է վերացվի, և օգնության ուղարկման ուղիները պետք է բացվեն։ Այդ մասին Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 երկու կործանիչները ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Հոմսի մարզում տեղակայված սիրիական կառավարական ուժերի դիրքերին։
Նրա խոսքով՝ Վրաստանը շատ օբյեկտիվ և անկողմնակալ միջնորդ է ու երկու պետությունների բարեկամը։ Նա ընդգծել է, որ Թբիլիսին փայլուն հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ։
Մոսկվան կհայտարարի ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման մասին, երբ համաձայնեցվեն ժամկետները: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է, որ պայթյունները գրանցվել են Դնեպրի ձախ ափին։ Նա նշել է, որ աշխատել են հակաօդային պաշտպանության միջոցները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ կդասվեն աշխարհականների շարքին՝ Բորիս Հունանյան և Բենիկ Հովհաննիսյան ավազանի անուններով:
Փակ է լինելու Սարալանջի պողոտա-Արմենակյան փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի պողոտան Հերացու փողոցին կապող ճանապարհահատվածը: Միաժամանակ փակ է լինելու նաև Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող թունելը:
Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Հայաստան կժամանեն շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:
«Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը։ Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։ Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։