Համերգը մեկնարկեց «Կռունկ»-ով, որից հետո ջութակի և կոտոյի լարերով հնչեցին Կոմիտասի ևս երկու ստեղծագործություն՝ «Ալ այլուղսը» և «Վաղարշապատի պար»-ը: Դրանից հետո հնչեցին ճապոնացի կոմպոզիտոր Միայագիի ստեղծագործություններից:
Հոկտեմբերի 5-ին կկայանա գինու փառատոնը Արենի համայնքում
Այսուհետև Կոալիցիան յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ին նշելու է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր:
ՀՀ նախագահի նստավայրը խաղաղ երթի մասնակիցներից պաշտպանելու նպատակով ոստիկանությունն իր աշխատակիցներից կազմված շարասյունով փակել էր Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկը և նախագահականի մայթը` այդպիսով պարտադրելով երթի մասնակիցներին քայլել դիմացի...
Երթուղին անցնում էր Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով` դեպի Բաղրամյան 26` ՀՀ նախագահի նստավայր, որից հետո հետդարձ` Ազատության հրապարակ:
Չնայած այն հանգամանքին, որ Վալերի Տոլստովի խմբի անդամներն առաջին անգամ էին Հայաստանում, նրանք նվագում էին հայկական էթնիկ երաժշտություն.:
Չնայած, որ Կիվիրյանին որպես վկա են կանչել ՀՔԾ, նա համոզված է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում. գործ են ուզում սարքեն գլխին, ինչպես նշեց նա լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Միջնորդությանը փաստաբանը կցել էր նաև հանրությանը հայտնի 110 հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների ստորագրությունները:
Պարգևատրության արարողությունը սկսվեց այն ժամանակ, երբ վերջին մասնակիցը 7 ժամից մի փոքր ավելի արդյունքով հատեց եզրագիծը. հետնապահներին հաղթողներից պակաս չէին ողջունում:
Երթի մասնակիցներին հուշարձանի մոտ սպասում էր քաղաքացիների մի մեծ խումբ, ովքեր դեմ են քաղաքացիական ակտիվիստների՝ հուշարձանը պահպանելու պայքարին: Սակայն երթը, մոտենալով շուկային, շրջանցեց այն հարևան փողոցներով, որից հետո վերադարձավ Մաշտոցի պուրակ,...
Ես՝ Երևանի պետական համալսարանի ուսանողս, երդվում եմ. լինել բարոյական վեհ հատկանիշների և ազգային արժեքների ջահակիրը, վառ պահել մաշտոցյան իմաստասիրաց կանթեղը:
«Փակ շուկան մի նոր խոսք էր հայկական ճարտարապետության մեջ՝ իր կոնստրուկտիվ լուծումներով, որն ուներ և արտաքին գեղարվեստական արտահայտչականություն և, որ ավելի կարևոր է, ներքին տարածական գեղեցիկ լուծում, որը մենք կորցրեցինք իսպառ:
Դատարանը միջնորդությունը չբավարարեց, իսկ դատական նիստը հետաձգվեց մինչև սույն թվականի սեպտեմբերի 18-ը, ժամը 14:00-ն:
Բուդաղյանների հայրը համոզված է, որ այս ամենի հետևում կանգնած են վերադաս մարմինները, ովքեր, ըստ նրա, ողջախոհ չեն մտածում. խելամիտ չեն և չգիտեն, թե հետագայում ինչեր կարող են սպասվել. նոր հանցագործությունների են նրանք հրահրում:
Երևանի գլխավոր ճարտարապետը մեզ հետ զրույցում ասաց՝ դուք անտառում չեք ապրում, ապրում եք քաղաքում և պետք է պատրաստ լինեք զրկանքների, պիտի դիմանաք: Ձեր շուրջը պիտի դեռ շատ կառուցապատվի. Երևանը դեռ պիտի կառուցապատվի:
Բաղրամյան փողոցի երթևեկությունը մի պահ կանգ առավ, ոստիկանները, կրկին ուժ կիրառելով, ցուցարարներին հանեցին գետնից և հրելով անցկացրեցին դիմացի մայթ, ընթացքում հասցնելով բերման ենթարկել մի քանի առավել ակտիվ քաղաքացիների:
Այսօր նույնպես մարդաշատ էր «Փակ շուկայի» մոտ, սակայն, ի տարբերություն նախորդ օրվա, ակտիվիստները և նրանց միացած քաղաքացիները աշխատում էին խուսափել իրենց դեմ դուրս եկած քաղաքացիների հետ երկխոսություններից:
Լրագրողների հարցին, թե ինչու այդ քաղաքացուն ոստիկանությունը բերման չենթարկեց, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ ոչ ոք նրա դեմ բողոք չի ներկայացրել:
Առավոտյան շինհրապարակում ոչինչ և ոչ ոք շինարարական աշխատանքներ չէր իրականացնում, մուտքի մոտ հերթապահող բնակիչներից բացի` տարածքում միայն պահակն էր և մի փոքրիկ շուն:
Ցուցարարներն իրենց բողոք-նամակը հանձնելուց հետո երթով շարժվեցին դեպի պետական բուհեր՝ այնտեղ նույնպես իրենց պահանջները լսելի դարձնելու համար:
Ակտիվիստը համոզված է, որ այդպես անում են այլախոհներին այս կամ այլ կերպ մեկուսացնելու, ինչպես նաև հասարակության լայն շրջանակներին վախ ներշնչելու համար:
ՀՀ ոստիկանության դիմաց մի խումբ քաղաքացիներ «Ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ» անվանմամբ իրենց բողոքի ցույցն իրականացրեցին, որից հետո երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն՝ այնտեղ շարունակելու ցույցը:
Ոստիկանությունը հերթական անգամ ուժով փողոցից մայթ հետ բերեց իրենց բողոքի ձայնը բարձրացրած բնակիչներին և նրանց պայքարին միացած քաղաքացիական ակտիվիստներին:
Այսօր՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումից 23 տարի անց, գլխավոր դատախազության դիմաց մի խումբ ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում՝ ի պաշտպանություն կոնգրեսական ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և այլ քաղբանտարկյալների:
«Երբ որ ժողովուրդը տեսնում է կարմիր բերետավոր ոստիկանի, լարվածությունը շեշտակիորեն ավելանում է, որովհետև քաղաքացին չի կարողանում ընկալել, թե ինչու, այն դեպքում, երբ ինքն իրավացի է, կառուցապատումն իրականանում է ապօրինաբար, ոստիկանությունը գալիս,...
Շինհրապարակ են եկել ոստիկաններ, ովքեր փորձում են «պաշտպանել» շինհրապարակը իրենց բողոքի ձայնը բարձրացրած բնակիչներից:
Բացի մեղրից և հատապտուղներից` փառատոնի ընթացքում ցուցադրվեցին հայկական երգ ու պար, լարախաղացություն, տեղացի վարպետները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ձեռքի աշխատանքները:
Ցուցարարների խոսքերով՝ անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ ՀՀ վարչական դատարանը հարյուր անգամ վերադարձնի հայցը, միևնույն է, իրենք տեր են լինելու իրենց իրավունքներին ու կրկին դիմելու են դատարան, քանի որ իրենց պայքարն ազնիվ է:
Բժիշկները խորհուրդ տվեցին արտասահմանյան, հատկապես չինական արտադրության խնամքի և կոսմետիկ միջոցներ գնելիս հետևել, որպեսզի տուփի վրա առկա լինի ստանդարտի նշանը:
Վեց տարի առաջ՝ այս օրը, Իրաքի հյուսիսում քրդերը սպանել են ավելի քան հազար եզդու:
Երիտասարդների մեջ շատ են այս տարի բուհ ընդունված ուսանողներ, ովքեր պայքարում են մատչելի կրթություն ստանալու իրենց իրավունքի համար:
Այսօր երեկոյան` ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա ազատամարտիկների հանրահավաքը:
Ստեփանը նշեց, որ շատ անգամ իրենք ուղղակի ջրի հատակից տիղմ ու ցեխ են դուրս հանում. սովորական մարդկանց համար դա կարող է մեծ բան չթվալ, բայց այդտեղ քիմիական հարյուրավոր տարրեր կան, որոնք գիտնականների համար հետաքրքրության առարկա են:
«Հետք»-ի հետ զրույցում կոմիտասցիներն ասացին, որ իրենց բողոքի ակցիան անժամկետ է, և շարունակելու են սեփական մարմնով փակած պահել շինհրապարակի մուտքը, քանի որ իրենց այլընտրանք չեն թողել:
Այսօր՝ ժամը 12:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:
Ընդամենը երկու վրան տեղադրելու քաղաքացիների փորձը կանխելու համար քաղաքապետարանի մոտ աշխատեցին ոստիկանական մի քանի ստորաբաժանումներ:
Քննարկման հենց սկզբից ակտիվիստների պահանջով պուրակից հեռացան մի շարք հեռուստաընկերությունների նկարահանման խմբեր:
Հայկական ավանդական պարեր սովորել ցանկացողների համար կազմակերպել էին ավանդական դարձած միջոցառումը, որը սովորաբար լինում է ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը:
Բնակիչները դատարկ շինհրապարակի հետնամուտքի դարպասը կոտրեցին՝ ասելով, որ այդ հատվածը պատկանում է կոմիտասցիներին, և դուրս է շինհրապարակի տարածքից, հետևաբար ապօրինի է պարսպապատված:
Մասնակիցները քննարկման ժամանակ ամփոփում են անցած օրը և առաջ են քաշում նոր գաղափարներ հետագա գործողությունների համար:
Նրանց առանցքային պահանջը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականներն են:
Մասնակիցների խոսքերով հաջորդ հանդիպումը լինելու է վաղը, նույն ժամին՝ 20:00-ին, Մաշտոցի պուրակում, սակայն չի բացառվում, որ քննարկումն այս անգամվա պես կրկին տեղափոխվի քաղաքապետարանի մոտ:
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագնի իջեցումից հետո այսօր բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են պայքարել:
Օպերայի և Կասկադի հարակից կանգառներում քաղաքացիները շարունակում են տարբեր միջոցներով շարունակել իրենց պայքարը տրանսպորտի գնի թանկացման դեմ: Freecar մեքենաները գրեթե երթուղայինների հաճախականությամբ կանգառներից ուղևորներ են փոխադրում:
Նրանց տեղեկություններով այդ ժամին Կառավարության նիստի վերջին պետք է զեկուցում կարդար քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երիտասարդները երեկոյան Մաշտոցի պուրակում ի մի են բերում օրվա իրադարձությունները և մշակում հետագա գործողությունները: Քննարկման մասնակիցները հնարավորություն են ունենում հերթագրվելուց հետո մեկակաան րոպե ելույթ ունենալ:
«Ժպտալով վճարում ենք 100 դրամ և իջնում», ընդվզում են երիտասարդները:
Ուղեվարձի բարձրացման դեմ այսօրվա ցույցը քաղաքապետարանի դիմաց վերածվել է յուրօրինակ Վարդավառի. ցուցարարներն ու ոստիկանները հայտնվել են գազոնը ջրող ցնցուղների «անձրեւի» տակ:
Ցույց՝ քաղաքապետարանի դիմաց. «Ուղեվարձը՝ 100 դրամ»: