Մի քանի օր է, ինչ փորձում ենք ՄԻԱՎ-ով ապրող հինգամյա երեխային ապահովել ցերեկային խնամքով և սնունդով։ Չունենալով ապրուստի նվազագույն միջոցներ՝ երեխայի մայրը գումար է վաստակում մուրացկանությամբ՝ ներքաշելով երեխային նման կենսակերպի մեջ։
Այսօր հայկական բանակ զորակոչված զինվորը չի կարող արդյունավետ կերպով պաշտպանել իր իրավունքները, քանի որ չունի բավարար տեղեկություն, թե բանակում ծառայության որ ձևերն են նրան թույլատրված կամ արգելված։ Այսինքն՝ «ոչ շարային» կամ «շարային սահմանափակումներով»...
Այսինքն՝ անձը իրավապահ մարմինների կողմից հրավերի յուրաքանչյուր դեպքում իրավունք ունի չներկայանալ բաժին կամ ստորաբաժանում կամ առավել ևս պարտավոր չէ իր ցանկությանը հակառակ գտնվել այնտեղ: Ուստի, իրավապահ մարմինների կողմից հրավեր ստանալու դեպքում...
Պահպանելով օրենքի գերակայությունը, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աջակցում է ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձաժողով ստեղծելու նախաձեռնությանը և պատրաստ է անձամբ կամ իր ներկայացուցիչների միջոցով ընդգրկվել նման հանձնաժողովի աշխատանքներում:
Ինչպես հայտնի է, վերջին երեք տարիներին Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր մեկնող և վերադարձող անձանց մեջ մեծ թիվ են կազմել կենսաթոշակառուները, ովքեր մեկնել էին Ռուսաստան, Ուկրաինա և այլ երկրներ իրենց զավակների և մերձավորների մոտ որոշակի ժամկետով...
Անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձության ուժի մերժման սկզբունքը ամրագրված է նաև մի շարք միջազգային պայմանագրերում։
Պաշտպանի աշխատակազմը բազմիցս գրություններ է ուղարկել դատախազություն՝ մատնանշելով և առաջարկելով վերացնել նշված խախտումները։ ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը եղել է հետևյալը. «...ձևականորեն ընդունելով օրենքի պահանջի խախտումը, այնուամենայնիվ,...
Պաշտպանի աշխատակազմը աջակցելու է 2012թ. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ ԵՄ-ի ֆինանսավորմամբ հիմնված Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները պատրաստ են լինելու արձագանքել յուրաքանչյուր ահազանգի և ցուցաբերել համապատասխան...