HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանադան դեսպանատուն կբացի Հայաստանում

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Կանադան չորս երկրներում դեսպանատուն կբացի, այդ թվում՝ Հայաստանում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, արձագանքելով այս նորությանը, Թվիթերի իր էջում գրել է հետևյալը․

«Մենք ողջունում ենք Հայաստանում մշտական դեսպանով դեսպանատուն բացելու Կանադայի որոշումը։ Սա հետզհետե զարգացող հայ-կանադական հարաբերությունների ևս մեկ նշաձող է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter