Այսօր` տեղական ժամանակով 19.55-ին, Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ:
Այսօրվա հայտարարությունս կրկին վերաբերում է 2008 թվականին Վերահսկիչ պալատի կողմից արձանագրված Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Շենիկ, Վանանդ, Կողբավան եւ Արագածոտնի մարզի Արագածավան, Արեգ, Արտենի, Արտամետ գյուղերի գազատարների շինմոնտաժային...
Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնությունում: Հանրապետության ղեկավարն այսօր ՌԴ Դաշնային խորհրդի և Պետդումայի նախագահների հետ հանդիպումներից հետո, այցելել է Մոսկվայի քաղաքապետարան:
Բնապահպանությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը հասարակության եւ պետության քաղաքակիրթ գոյակցության բաղկացուցիչներից է:
Հոկտեմբերի 25-ին պաշտոնական այցով Երևան ժամանած Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն վաղ առավոտյան իր հարգանքի տուրքն է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին` ծաղկեպսակ դնելով Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա մրցույթի հաղթող երեք մենեջերներին, ովքեր այս տարվա օգոստոսին երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց...
Լիլիթ Հովհաննիսյանը մանկուց հաշմանդամ է եւ արդեն 2 տարի է` հաճախում է Արմավիր քաղաքի «Նուռ» հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության ցերեկային կենտրոն: 18-ամյա Լիլիթի մոտ ախտորոշվել է մանկական անդամալուծություն (պարալիչ):
Մի քանի տարի առաջ «Ուրբան կայուն զարգացման» հիմնադրամի ֆինանսավորմամբ` «Արդյունավետ հաղորդակցություն» ծրագրի շրջանակներում «Գորիսի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Գորիսի քաղաքապետարանի հետ մշակել է «Գորիս համայնքի հանրային...
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում «Հայաստան» համահայկական հիմնադրամը երկու փուլով վերակառուցում է Բերձոր քաղաքի 1960-ական թվականներին կառուցված ջրամատակարարման համակարգը:
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում...
Արտոնագրերի տեղեկատվական համակարգը` մուտքի արտոնագրերի վերաբերյալ ԵՄ ընդհանուր քաղաքականության իրականացումն օժանդակող միջոցներից մեկը, այսօր ներկայացվեց Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը կայացած տեղեկատվական հանդիպման ժամանակ:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2010-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կատարվել է շուրջ 212 մլն դոլարի ապրանքաշրջանառություն: Հատկանշական է, որ Հայաստանի կողմից արտահանումները կազմում են այս ցուցանիշի միայն 0,5 տոկոսը կամ 1,2 մլն դոլար:
Հոկտեմբերի 26-ին` ժամը 12:00-ին, հաշմանդամություն ունեցող անձինք, մշակութային, հասարակական ու քաղաքական ճանաչված գործիչներ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը, կփորձեն հասարակական տրանսպորտով հասնել Երևանի քաղաքապետարան և իրենց ուղերձը փոխանցել...
Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:
Կոնգրեսի հիմնական խնդիրն այսուհետև դառնում է ժողովրդի և հասարակության մոբիլիզացիան, քաղաքական և հասարակական լայն ճակատի ստեղծումը Սերժ Սարգսյան ռեժիմի դեմ, նրա ներքին և արտաքին քաղաքական մեկուսացումը, երկրում այնպիսի վիճակի ստեղծումը, որի կպարտադրի...
«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի եզրափակիչ փուլն իր ակտիվ ընթացքի մեջ է: Հոկտեմբերի 25-ին Կուրղինյան 7 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա համայնք) տեղի ունեցավ թիվ 0068 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Այսօր Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովը: Երևանի քաղաքապետի և երևանցիների անունից ողջունելով հյուրերին, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ...
Հոկտեմբերի 25-ին ոստիկանության ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Մեծամոր քաղաքի երկաթուղային կամրջի մոտից բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի, որի ծխախոտի գլանակի մեջ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ տաբատի...
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:41-ին, Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչև այսօր՝ ժամը 08:40-ի դրությամբ, արձանագրվել է 3-5 մագնիտուդով 364 հետցնցում:
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մանկապարտեզը 2010 թ. 11,8 մլն դրամ ներդրումային գումարով հիմնանորոգել եւ գույքով ապահովել են «Շեն» եւ «Օրանժ Տելեկոմ» կազմակերպությունները, սակայն մանկապարտեզը աղքատ գյուղի երեխաների համար մնում է երազանք, քանի որ համայնքի...
Ս. Դրոկովը նշեց, որ թվայնացման ժամանակ պետք է հետևել որոշակի կանոնների` կատարել թվայնացվող փաստաթղթերի վերլուծություն, որոշել դրանց արժեքավորության աստիճանը, հետևել դրանց պահպանմանը և այլն: Թվայնացված փաստթղթերն ապահովում են տնտեսում, պարզություն...
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Ամերիկայի քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը:
Հայտնի միտք է թե Պատմության դասերը չսերտած ազգերին Ժամանակը շարունակաբար է ցավալի դասեր տալիս:
Ըստ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տվյալների` արցախյան պատերազմի ժամանակ և պատերազմից հետո անհայտ կորածների թիվը Ղարաբաղում 438 մարդ է, Հայաստանում` 306, իսկ Ադրբեջանում` 3727:
Երեկ`ժամը 20.27-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 2 հասցեում գտնվող շուկայում այրվում է խանութ:
Հոկտեմբերի 24-ին`ժամը 20.55-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ծաղկահովիտ-Նորաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, այրվում են ավտոմեքենաներ:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը համաձայնել է մասնակի բավարարել Հայաստանի ատոմային էկելտրակայանի ազատման դիմում ներկայացրած 158 աշխատակիցների` աշխատավարձերը բարձրացնելու պահանջը:
Երեկ`ժամը 14.45-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 22 շենքի 30-րդ բնա¬կարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բանից պարզվում է` կառավարությունն առաջարկել է Եկեղեցուն հանձնել մոտ 450 տարածքներ և դրանք ազատել գույքահարկից: Ցուցակում ներառված են առանձնատներ, բնակարաններ, ֆուտբոլի դաշտեր, սրճարաններ, հանգստյան տներ, կինոթատրոններ, արտադրամասեր, կոմբինատներ,...
ՊՆ-ում հակասություններ են առաջացել երկու փոխնախարարների` Դավիթ Տոնոյանի և Վլադիմիր Գասպարյանի կողմնակիցների միջև:
Արդեն 3-րդ օրն է` Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի մերձակա տարածքում գտնվող ոսկու հանքավայրում հորատման աշխատանքներ են իրականացվում: Աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը ոչ մի փաստաթուղթ համայնքի ղեկավարին չի ներկայացրել, թեպետ խոստացել էր...