Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն:
Վ. Գրիգորյանի այն հարցին, թե Վ. Գասպարյանն իր արտահայտություններում արդյոք նկատի՞ է ունեցել հայցվորին, Ա. Զոհրաբյանի կողմից չհնչեց հստակ «այո» կամ «ոչ», այլ այն, որ Վ. Գասպարյանը նկատի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության նախարարին վիրավորանք...
Մայրաքաղաքի թիվ 64, 11, 92 և 97 միկրոավտոբուսային և թիվ 43 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հունիսի 28–ին՝ օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։
«Կին առաջնորդները կարևոր դեր ունեն կայուն բազմակարծ հասարակության զարգացման գործում»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄկՔոյը. «Հետամուտ զարգացնելու այն ձեռքբերումները, որ ունեցել ենք` մենք անդրադառնում...
«Այս պահի դրությամբ Վահե Ավետյանը գտնվում է անգիտակից վիճակում, այս օրերի ընթացքում ոչ մի փոփոխություն չի նկատվել, նրա վիճակը գնահատում ենք ծայրահեղ ծանր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալի վերակենդանացման...
Հունիսի 28-ից հուլիսի 2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է ինտենսիվ անձրևներ և կարկուտ:Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ:
Մտքեր են փոխանակվել վերջերս Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացման և նրա առաջնայնությունների, մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ:
Ինձ շարունակում է զարմացնել ադրբեջանցի պաշտոնյաների «մտքի թռիչքը»: Առաջին` որեւէ պետության իրավասության ներքո չէ այլ պետությանն ինքնավարության կարգավիճակ շնորհելու հարցը: Կան միջազգային ընդունված նորմեր, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ըստ որի` ինքնորոշման...
Լինելով հալեպցի՝ ես բնականաբար կապի մեջ եմ այնտեղի ընկերներիս և հարազատներիս հետ: Երեկ մի զրույցի ընթացքում իմացա, որ վերջին առնվազն ութ ամիսների ընթացքում Հայաստանից որևէ պաշտոնյա չի այցելել Հալեպ կամ Սիրիա: Մի խոսքով՝ համայնքը թողնված է սեփական...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը, բնականաբար, ծանր հարված է հասցնում Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում եւ նաեւ թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, ինչի ամբողջական պատասպանատվությունը կրում են այս իշխանությունները,...
Պահակակետի ոստիկաններից մեկը նկատելով կատարվածը՝ վրաերթի ենթարկված երեխային անմիջապես պատահական ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան ճանապարհին մահացել է:
Չնայած փորձարկման տվյալները դեռևս գտնվում են վերլուծության փուլում` ստացված արդյունքները հուսադրող են և կարելի է ասել, որ Հայաստանում արդեն կա հնարավորություն ստուգելու և գնահատելու շենքի սեյսմակայությունը շինարարության ընթացքում:
2007-2010 թթ. ընթացքում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական...
Այսօր մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2012 թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արտահերթ զեկույցը։ Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այցելելով www.pashtpan.am կայքը։
Զարուհի Փոստանջյանն ասում է, որ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» մասին զեկույցի հրապարակումից հետո եվրոպացիները շատ ավելի զգուշավոր են դարձել հայ-ադրբեջանական հարցերում:
Պարոն Մակեյանը համաձայն է, որ անհրաժեշտ է քաղաքական նոր ուժի կենտրոն, բայց ոչ Վարդան Օսկանյանի շուրջ։ Օսկանյանն, ըստ նրան, պատասխանատու է հարյուրավոր քաղբանտարկյալների բանտերը խցկելու համար։
«Սրբուհի», «Նաիրի», «Հրարփի», «Հոռոմ», «Անի», «Անահիտ»... Երեխաների կողմից ստեղծված կանացի հայ կերպարներով աղամանների ցուցահանդեսը կարող եք դիտել Նարեկացի արվեստի միությունում մինչև հուլիսի 2-ը:
Սյունիքի մարզի Ալվանք գյուղում հայտնի նռան այգին մշակում են Աշոտ Դանիելյանը և նրա դպրոցահասակ երկու որդիները` Հայկն ու Արսենը: Հաջողված այգին ընտանիքի եկամուտի հիմնական աղբյուրն է: «Գյուղում ապրելը դժվար է» համատեքստում ապրող գյուղացիներն անքան...
Հաշվի առնելով այն փաստը, որ Պաղջուր գետի ողջ հովիտն իր գերակշիռ մեծամասությամբ ծածկված է խիտ, չափազանց գեղատեսիլ անտառներով, այնտեղ է գտնվում տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից շատ սիրված և արդեն որոշակի բրենդ դարձած Լասիվերը՝ իր ջրվեժներով,...
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի ղեկավարությամբ:
Հունիսի 26-ին հրավիրած ՀԱԿ հանրահավաքը ոչ այնքան փողոցային քաղաքականությանը վերադառնալու հայտ էր, որքան դրանից հրաժարվելու, ինքնակամ կապիտուլյացիայի և դրոշը ԲՀԿ-ին կամովին հանձնելու ամփոփիչ միջոցառում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները տարածաշրջանային քաղաքականության համատեքստում:
Հունիսի սկզբին հեղեղը ծածկել է Այգեգործական ընկերության հողատարածքները, որոնք հայկական ԱԷԿ-ից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում: Խափանվել է ոռոգման համակարգը: Հեղեղը հեղեղատարներից պոկել է բետոնի կտորներ և հեռացրել մի քանի...
Հունիսի 26-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության ավագ պաշտոնյաների...
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների` միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարներին: Մասնավորապես քննարկվեցին ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանն...
Հիշեցնենք, որ խանութի տարածքը նրա ձեռքից վերցվեց 2009-ին, սակայն այս տարիներին պետությունն այդտեղ ոչ մի հանրօգուտ ծրագիր չի իրականացրել: «Միլանո» խանութի տարածքն արդեն 4 տարի է՝ ոչ մի կերպ չի օգտագործվում, ոչ մի աշխատանք այնտեղ չի կատարվում: Ընդամենը...
Երբ Արամը «դեմ է տալիս» պարտքերի ցուցակը եւ նշում, թե 3 տարվա պարտքերը չի կարողանում հավաքել, Վարդան Այվազյանը 2011 թվականին հասցնում է կուտակել 46 միլիոն 148 հազար 380 դրամի եկամուտ, որից 43 մլն-ը փոխառություն է եւ մոտ 16,5 մլն դրամի բնամթերքով եկամուտ, իսկ...
Այս նախադրյալները հիմք են դարձել Հայաստանում խոշոր ջերմոցային տնտեսությունների ստեղծման ներդրումային ծրագրի մեկնարկի համար: Հանրապետության տարբեր շրջաններում այս նպատակով կհատկացվեն չմշակված հողեր` 2 հազար հեկտար ընդհանուր տարածքով:
Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ բոլոր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը զարգանում է, երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում, ինչի վկայությունն է նաև ՉԺՀ Գերագույն դատարանի պատվիրակության...
Այսօր Երևանի բնակիչ Ալինա Հարությունյանը ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքից վերցրեց իր անձնագիրը՝ ձեռքով ստորագրելու փոխարեն անձնագրում դնելով իր անհատական կնիքը:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1965 թ. ծնված Արսեն Օհանյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 28-ին՝ ժամը 12:30-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպում է ցույց Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (ք. Արտաշատ) առջև` Մարիամ Գևորգյանի գործով հերթական դատավարության առնչությամբ:
Վերջին անգամ պաշտոնապես այս թիմերը հանդիպել են աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում, երբ Իսպանիան հաղթեց նվազագույն հաշվով՝ շնորհիվ Վիլյայի գոլի: Դրանից հետո դել Բոսկեի սաները հասան եզրափակիչ ու նվաճեցին չեմպիոնի կոչումը: Իսկ «Եվրո»-ների պատմության...
Հունիսի 27-ին՝ ժամը 02.13-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Կապան–Քաջարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` Վահանավանքի մոտակայքում, փայտ հավաքելիս մոլորվել է Կապանի Հալիձոր թաղամասի 11-րդ շենքի 8-րդ բնակարանի բնակիչ, 1979 թ. ծնված Արման Ստեփանյանը,...
Ա. Գրիգորյանը, դիմելով դատարան, պահանջել էր «Հրապարակ» օրաթերթից որպես պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում բռնագանձել ընդհանուր առմամբ 18 միլիոն ՀՀ դրամ, որը ենթակա կլինի վճարման յուրաքանչյուր ամիս 250 հազար...
Պոչանքների խողովակների դիտահորի անվտանգությունը ապահովված չէր, այն բաց և մատչելի էր դիտահորի շրջակայքում արածող անասունների համար: Զավեշտալի էր, բայց աշխատողները պոչամբարում լոբի, արևածաղիկ և եգիպտացորեն էին ցանել:
Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր խթան կհանդիսանան հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության զարգացման...
Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԱԾ-ում ակտիվորեն քննարկում են «Սիվիլիթաս»ում փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործում որեւէ կերպ ներգրավել նաեւ ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանին: Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ կարծիք է հնչել...
Մենք` Նոր-Նորքի բնակիչներս, տեղեկանալով, որ վաղը քաղաքապետարանի շենքի դիմաց որոշ մարդկանց կողմից, ովքեր իրենց հորջորջել են որպես բնության պաշտպաններ և զբաղված են շահարկումներով, նախապատրաստվում են բողոքի ակցիա ընդդեմ Նանսենի անվան թանգարանի...
2011 թ.-ի հոկտեմբերի 26-ին տնից վերցնելով եղբոր` Արսենի շալվարն ու սվիտերը՝ որոշել է գնալ նրան տեսակցելու: Արսենը մի քանի ամիս առաջ դատապարտվել էր «պլանի» պատճառով: Աշոտի պատմելով՝ Արսենն իրեն չի խնդրել գալ իրեն տեսակցել, ինքն է որոշել: Իրենց թաղամաում...
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 20 ՏՏ 299 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Նիկոլ Սարգսյան) դուրս է եկել ճանապարահի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառերին:
Անցել է ավելի քան երկու տարի Ստեփան Հովակիմյանին և Վահրամ Քերոբյանին 2010 թ. փետրվարի 6-ին Մոսկվա կինոթատրոնում 2010 թ. հունվարի 10-ին գողություն կազմակերպելու և իրականացնելու համար մեղադրանք առաջադրելուց հետո: Նրանք գրեթե 28 ամիս կալանավորված են:
ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն անցյալ ամիս ընդունել է օրենսդրական փոփոխություն, որով դադարեցնում է ԱՄՆ-ի արտաքին աջակցությունն այն երկրներին, որոնք կհյուրընկալեն Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրին: Կոնգրեսի անդամները մտադիր են մեկուսացնել և արդարադատության...
Հունիսի 26-ին՝ ժամը 10.20-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի դաշտերում կորել է Հրազդանի Երևանյան խճուղու 2-րդ նրբանցքի թիվ 131 տան բնակիչ, 1950 թ. ծնված Ռաֆիկ Գյուրջյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 26-ին՝ ժամը 22.19-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների այգու մոտակայքում գտնվող ձորակը մարդ է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մենք կարող ենք դա կանխել, ընդ որում ավելին ասեմ, մենք կարող ենք այնպես անել, որ էդ ռումբը պայթի Նիզամիի փողոցի վրա (Բաքվի կենտրոնում):
28-ի երեկոյան Սերժ Սարգսյանը կվերադառնա Հայաստան: Եվ իր ծննդյան օրը՝ հունիսի 30-ը, կանցկացնի Հայաստանում: Որից հետո՝ հուլիսի 1-ին, Վիկտոր Յանուկովիչի պաշտոնական հրավերով կմեկնի Ուկրաինա՝ հաճելին համակցելով օգտակարի հետ: Նախ՝ որ Ուկրաինան ԵԱՀԿ նախագահող...
Լավ է, իհարկե, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի հազար բնակիչներ կլողանան, բայց վատ է, որ մի քանի հարյուր հազար դոլար դուրս կբերվի Հայաստանից եւ կծախսվի Վրաստանում: բայց մեղավորը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է. չտուգանեին՝...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ Հայաստանի դեմ միանգամից երկու վճիռ է կայացրել: Դրանցից մեկը նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Մալխասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին է: