«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հերթական, թվով երրորդ հանրահավաքը ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։
Եթե ՀՅԴ-ն չլիներ իշխող կոալիցիայի երկու անդամներից մեկը, ապա այդ կոչը կարելի էր անտեսել, սակայն ՀՅԴ-ն նման պաշտոնական կոչով հանդես չէր գա, եթե այդ առաջարկը չհամաձայնեցներ իր գործընկեր կուսակցության, իհարկե` նաև Արմեն Սարգսյանի հետ։
«Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարթակից հայտարարեց, որ այսօր Թատերական ինստիտուտի ռեկտորի աշխատասենյակից ակտիվիստը շպրտել է Սերժ Սարգսյանի լուսանկարը: Ինչից հետո երիտասարդին բերման են ենթարկել, իսկ ոստիկանության բաժնում երիտասարդը...
Տիրայր Մուրադյանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց, երբ քաղաքացիական հագուստով երկու...
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին- Տերյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ կան ուսանողներ, ովքեր այս օրերին մասնակցում են ցույցերին, իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնում, սակայն որոշ ուսանողներ,...
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել փոքր համայնքների, գյուղերի ղեկավարներին միանալ համաժողովրդական պայքարին:
Այս օրերի ընթացքում պարբերաբար լարված իրավիճակներ ու բախումներ են եղել, և տեղի ունեցած իրադարձությունների առթիվ մի քանի քրեական գործ է հարուցվել, որոնք քննվում են Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի վարույթներում։
Մնոյանի հաղորդմամբ՝ այս գործով ձերբակալվել է երեք անձ՝ Զոհրաբ Վիկտորի Բաղդասարյանը, Վոլոդյա Ժիրայի Բարսեղյանը և Ռոման Մուրադի Մուրադյանը:
Լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ հանդուրժողականություն և զսպվածություն ցուցաբերելու կոչ ենք անում նաև «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների մասնակիցներին և համակիրներին։
Ռուդիկի խոսքով` ցույցերի մասնակից չէ եւ չի հասկանում, թե ինչու են բերման ենթարկել:
Հարությունյանն ասաց, որ որքան էլ ցույցի մասնակիցները պնդեն, որ իրենց ակցիաները խաղաղ են, միևնույն է, դա այդպես չէ, քանի որ ցուցարարները շրջափակում են կառավարական շենքերը՝ խոչընդոտելով աշխատակիցների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հարությունյանը...
Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հանրահավաքը:
Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ նշել «պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը տնտեսության, շարժունակության, արդյունավետ կառավարման և երկուստեք հետաքրքրություն...
Մեր բանավոր հարցմանը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը արդեն երկու անգամ պատասխանել է, թե կուսումնասիրեն եւ կպարզաբանեն:
Պետության ղեկավարը, որն այլևս ասելիք և հատկապես անելիք չունի և գրեթե բոլոր ոլորտներում պարտություն է արձանագրել, պարտավոր է իր տեղը «մեծահոգաբար» զիջել ուրիշին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ որպես պետության գլուխ և սահմանադրության երաշխավոր, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ՝ առկա խնդիրներին...
Ցուցարարները կառավարության շենքի դիմաց, որտեղ մեկնարկել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ առաջին նիստը, վանկարկում են՝ «քայլ արա՛, մերժի՛ր Սերժին»:
«Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը եւ ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն»:
Մենք շարունակելու ենք աջակցել քաղաքացիական խաղաղ անհնազանդության պայքարին եւ պատրաստ ենք ընդդիմադիր գործընկերների հետ միասնական ջանքեր ներդնել ի շահ ժողովրդի եւ պետության՝ կյանքի կոչելով երկրի համար խիստ անհրաժեշտ արմատական բարեփոխումներ:...
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»-ի ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Հարությունյանը «Հետք»-ին հայտնել է, որ անհայտ անձանց կողմից բռնության է ենթարկվել ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, ով առավոտյան բերման էր ենթարկվել կառավարության 3- րդ մասնաշենքի...
Այս պահին լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել կառավարության շենք՝ չնայած նիստի ավարտին նախատեսված են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի ճեպազրույցները:
Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից և հավաքի կազմակերպիչների հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, ապահովել խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների անվտանգությունը և հետևողական...
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է 480.19 դրամ, որը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.8 դրամով։
Ճանապարհին քայլերթի մասնակիցները որոշ տեղերում կանգնում և բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ փակելով ճանապարհներ։
Կոտայքի մարզի մի շարք խոշոր համայնքներից վերջին մի քանի օրերին Երևան ժամանող տրանսպորտային երթուղիները չեն գործում, իսկ տրանսպորտի նախարությանը ուղղված մեր հարցերից կարող ենք եզրակացնել, որ ստեղծված իրավիճակը չի վերահսկվում գերատեսչության...
Այս կապակցությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, թե միջադեպը որոշ անձանց կողմից անհարկի շահարկման առիթ է դարձել։
Ակցիայի մասնակից ուսանողներին միավորում է նաև Հայաստանում իրենց ապագան կառուցելու ցանկությունը։ 22-ամյա Ռուբեն Բանուչյանն իր կյանքը պատկերացնում է բացառապես այն Հայաստանում, որն, իր խոսքով, այս օրերին կերտում են փողոցային պայքարի արդյունքում։
Սինոփսիսի աշխատակիցները պահանջում են պատերից հանել Սերժ Սարգսյանի հետ իրենց լուսանկարները
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնից ազատ են արձակել ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին, ով այսօր բերման էր ենթարկվել կառավարության 3-րդ շենքի մոտից ։
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում այսօր ընթացող բողոքի ակցիաների մասին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դրանց համար կազմակերպիչները իրազեկում չեն ներկայացրել:
«Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով...
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնում քիչ առաջ արձանագրել ենք, թե ինչպես են առանց պետահամարանիշի երկու ավտոմեքենաներ բերման ենթարկում քաղաքացիների։
Նախագահը վերանշանակել է ֆինանսերի, տարածքային կառավարման և զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին
Ոստիկանություն տարված քաղաքացիների թիվն այսօր գերազանգում է նախորդ օրերի ցուցանիշը: Եթե երեկ նրանց թիվն ամբողջ օրվա ընթացքում 91 էր, նախորդ օրը 90-ի չէր հասնում, ապա այսօր, ժամը 13:30-ի դրությամբ, բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասնում է 100-ի:
«Հետք»-ի ֆոտոթղթակից Հակոբ Պողոսյանի լուսանկարները՝ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների այսօրվա երթից.
Ոստիկանության Շենգավիթի բաժին քիչ առաջ բերման ենթարկեցին արդեն մոտ 50 քաղաքացիների։
Մոտ մեկ ժամ առաջ փաստաբան Արայիկ Պապիկյանն ահազանգ է ստացել այն մասին, որ ոստիկանության Քանաքեռի բաժնում բերման ենթարկված քաղաքացիներ կան, որոնց թվում՝ անչափահասներ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը: Վերջինս այս պահին ոստիկանական բաժանմունքում...
Ոստիկանության Շենգավիթի բաժնում քիչ առաջ զրուցեցինք փաստաբան Հայկուհի Հարությունյանի հետ։ Նա հաղորդեց, որ ներսում, մեկ ժամ առաջվա դրությամբ, նաև երկու բժիշկներ կան, որոնք առնչություն չեն ունեցել երթի հետ, այլ գնալիս են եղել աշխատանքի։
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդվզող քաղաքացիների քայլերթն այս պահին շարունակվում է։ Առաջնորդող Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հոծ բազմությանը հիշեցրեց, որ այսօր ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում կայանալու է հանրահավաք։
Մեր կուսակցութիւնը, ինչպէս միշտ, կրնայ միայն սատար հանդիսանալ հաւասարապէս երկու կողմերուն, որպէսզի գերակշռէ պետական մտածողութիւնը եւ գտնուի ճիշդ հանգուցալուծումը:
Առավոտյան ծեծի ենթարկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն քիչ առաջ հրապարակել է լրագրողին ծեծած անձանց լուսանկարները:
Այսօր առավոտյան կառավարության 3-րդ շենքի մոտ ոստիկանությունը ուժ կիրառեց և բերման ենթարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդվզող տասնյակ ցուցարարների։
Մարզերում ապրիլի 19-ին, 20-ին՝ կեսօրից հետո, 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 19-ի, ժամը 12։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:
Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրվանից` 2018 թ. ապրիլի 13-ից սկսած, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական...
Ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ»:
Ազգային վերածնունդ կուսակցության և անձամբ իմ անունից ողջունում և մեր համերաշխությունն ենք հայտնում իրենց իրավունքների համար ոտքի ելած քաղաքացիներին և փաստում, որ նրանց գործողությունները ուղղված են քաղաքական մենաշնորհի վերացմանը, Հայաստանում...
Արմեն Սարգսյանը երեկ՝ ապրիլի 18-ին, ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը...
Քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ: Այս մասին հայտնում...
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի և Արաբկիրի բաժիններ։
Արդյունքում պարզվել է մասնակիցներից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, և ձերբակալվել։
Ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարակել, որը նույնությամբ ներկայացնում ենք։
Կառավարության 3-րդ շենքի մոտ աշխատանքը կատարելու ընթացքում վիրավորում է ստացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել ցուցարարներին։ Ցուցարարների մի մասը շրջափակել է ոստիկանական մեքենան։ Մի ցուցարար պառկել է մեքենայի տակ։ Ցուցարարները համոզում են չքշել քաղաքացու վրայով։
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների հետ քայլերթ կատարեց դեպի կառավարության 3-րդ շենք։ Այս շենքը հարակից է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին։
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են։ Հանրապետության հրապարակում հավաքվել են մի խումբ քաղաքացիներ։ Այստեղ է նաև Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել Արամ Ղարիբյանը: