Փաշինյանի խոսքով` իրենք պատրաստ են քննարկել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված պայմանները: Նա հավաստիացրեց, որ ժողովուրդը վրեժխնդիր չի լինի, եթե Սարգսյանը օր առաջ բացի իր աչքերը եւ հրաժարական տա: «Դա օգուտ կլինի իրեն...
«Մեր այս քայլով սատարում ենք քայլ անողներին, ասում ենք, որ մենք եւս նրանց հետ ենք»,- նշում է Ֆելիքսն ու Հայաստանի ոստիկանությանը կոչ անում եղբայրաբար վերաբերվել ազատամիտ ժողովրդին:
Մեկօրյա ընդմիջումից հետո՝ այսօր, վանաձորցիները կրկին վերսկսեցին իրենց «Քայլ արա, մերժիր Սերժին» բողոքի ակցիան: Առավոտյան քաղաքի փողոցներում ակտիվիստները նախ իրազեկման թերթիկներ բաժանեցին քաղաքացիներին՝ տեղեկացնելով երեկոյան քաղաքի գլխավոր՝...
Արդեն չորրորդ օրն է Հանրապետության հրապարակում տեղի են ունենում «Իմ քայլը» շարժման հավաքները:
Այսօր Երեւանի Կոմիտասի պողոտայում ցուցարարները թույլ չեն տվել, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեքենան շարունակի ճանապարհը։
Արդեն շուրջ յոթ օր է՝ ոստիկանության ուղեկցող խմբերը կալանավորներին չեն բերում դատարաններ: Դատական նիստերը սկսվում ու հետաձգվում են: Ֆորմալ առումով նիստերի արձանագրության մեջ նշվում է, թե կալանավորների չներկայանալու պատճառը անհայտ է դատարանին:...
«Գյոթե» կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Ինքնագիր 8» գրական հանդեսի շնորհանդեսը։ Գրական ութերորդ հանդեսում ներառված են 33 հեղինակների գործեր։
Երևանի Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակի կայարանում ուղևորներն ինքնաբուխ ակցիա իրականացրին։ Երբ շարժակազմը կանգ առավ, վագոններից դուրս եկած ուղևորները սկսեցին հնչեցնել այս օրերին ծավալվող պայքարի կոչերը։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման կապակցությամբ շարունակելով ՀՀ տեղկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների աշտպանությանն...
Նրա ավտոմեքենան «զարդարված» էր Սերժ Սարգսյանին «մերժող» պաստառներով։
Այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում: Հրազդանի բնակիչ Անի Գևորգյանը հրապարակել է տեսանյութեր այնտեղ կատարված ոստիկանական բռնությունների մասին:
ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունը հայտնում է, որ վերջին օրերին Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բազմաթիվ խաղաղ ցուցարարներ բերման են ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ: ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորները այցելել են...
Քաղաքացիները գտնվում են Երևանի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում։
Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հերթական հանրահավաքը, այսօր հրապարակում ընթացող հանրահավաքների չորրորդ օրն է:
Ուղիղ միացում հանրահավաքից
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձեբակալվել է ևս մեկ անձ:
«Հետք»-ի ընթերցողներից մեկն ուղարկել է տեսանյութ, թե ինչպես են ցուցարարները փակել ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի ճանապարհը:
Գեորգի Մելիքյանի խոսքերով՝ Հայկ Բարսեղյանի ավտոմեքենային պատճառվել է գույքային վնաս. «Մեքենայի երկու անվադողերը ամբողջովին պատռել են: Ոստիկանները հափշտակել են ավտոմեքենան և ապօրինաբար պահում են տուգանային հրապարակում և չեն տրամադրում Հայկ...
Արաբկիր վարչական շրջանի Ազատության փողոցից ոստիկանները, բռնություն գործադրելով, մասնավորապես՝ հարվածելով ցուցարարներին, բերման ենթարկեցին նրանց: Ցուցարարներին ոստիկանական բաժանմունք բերման էին ենթարկում «1»-ին համարի ավտոբուսով:
Այսօր Կորյունի փողոցում ոստիկաններն իրականացրին Տերյան փողոցը փակած ցուցարարներին բերման ենթարկելու օպերացիա: Ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկելիս հարվածում էին քաղաքացիներից մեկին՝ Լեւոն Ասատրյանին: Պատռեցին նրա հագուստը:
Այսօր կեսօրին ցուցարարների առջև ոստիկանները փակել էին Ազատության պողոտան: Ոստիկանական ուժերը կանգնել էին պողոտայի ճանապարհահատվածներից մեկի մայթերին և ցուցարարներին արգելում էին ճանապարհը փակել:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։
Հետաքրքրվեցինք նաև Հայաստանի մարզերից բերման ենթարկված քաղաքացիների թվի մասին, քանի որ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացվել են նաև մարզերում, սակայն այս պահին ոստիկանությունը նման վիճակագրություն չունի։
Սևանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեն դիսպետչերական կենտրոն է ստեղծել, որում առցանց ստացվելու, կուտակվելու և վերլուծվելուն են Սևանա լճից ջրի բացթողնման, հաշվառման, ինչպես նաև՝...
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Իգնատի Առաքելյանին գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին:
Ոստիկանությունը կրկին հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ապօրինի հավաքների որոշ մասնակիցների կողմից մայրաքաղաքում շարունակվող հակաօրինական գործողությունները տարատեսակ և գնալով առավել վտանգավոր բնույթ կրող դրսևորումներ են ստանում:
Նախագահի աշխատակազմը հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
Հանրապետության տարածքում ապրիլի 20-ին՝ կեսօրից հետո, 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երբ ոստիկանությունը գալիս է, քաղաքացիները ցրվում են, մի մասը բերման է ենթարկվում, մյուս մասը գնում է ուրիշ փողոցներ։
Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
Պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ բողոքներ ու ահազանգեր է ստանում ծնողներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, ինչպես նաև դասապրոցեսների խաթարմամբ: Այդպիսի բողոքներ ներկայացրել են նաև դպրոցական տարիքի մեկից ավելի երեխա ունեցող...
Բացի այդ, ցուցարարները պահանջ են դրել, որպեսզի 5 օր շարունակ միկրոավտոբուսները ուղևորներին անվճար սպասարկեն, այսինքն՝ ճիշտ այնքան ժամանակ, որքան «Գազել»-ները չեն գործել: Բողոքի ակցիայի մասնակից Գարիկ Գևորգյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ...
Երևանի Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում քիչ առաջ երեք բեռնատար մեքենա փակել էին փողոցը։ Երթևեկությունը ճանապարհի նշված հատվածում ամբողջությամբ դադարեցված չէր, և որոշ մեքենաներ կարողանում էին անցնել, այնուամենայնիվ, Կիևյան կամրջի վրա...
Ցուցարարները հետաքրքիր մարտավարություն են ընտրել: Երբ կարմիրբերետավորները հայտնվում են, ցուցարարներն անհետանում են: Իսկ երբ ոստիկանները հեռանում են տարածքից, ցուցարարները շատ արագ հայտնվում եւ փակում են փողոցը.
Աշտարակ քաղաքում բողոքի ակցիա իրականացրած ցուցարարները որոշել են երթով շարժվել դեպի Երևան, սակայն րոպեներ առաջ բերման են ենթարկվել։ Այս մասին «Հետք»- ին ասաց բողոքի ակցիան ու երթը նախաձեռնած քաղաքացի Անուշ Ամիրբեկյանը։ Վերջինս նշեց, որ բերման...
Ոստիկանությունը հայտնում է, որ պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել են պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Որոշ լրագրողներ, սակայն, անտեսում են ոստիկանության...
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 20-ի` ժամը 13։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։
Երևանի Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում ոստիկանության աշխատողները բերման են ենթարկում ցուցարարներին, ովքեր փորձել են փակել նշված խաչմերուկը:
Քիչ առաջ մեզ հետ կապ հաստատեց քաղաքացի Լիլլի Ղազարյանը՝ հայտնելով, որ մոտ մեկ ժամ առաջ բերման են ենթարկել «Help Systems» IT ընկերության աշխատակիցներից մոտ տասը հոգու, ովքեր միացել էին ցույցին։
Ազատության հրապարակից 22 քաղաքացի է բերվել ոստիկանության Էրեբունու բաժին, որոնցից 1-ը` անչափահաս: 5 հոգու, այդ թվում Գեորգի Վարդանյանին, արդեն բաց են թողել:
«Ինձ հաջողվեց փախչել, և ես մի բարի մարդու մեքենայով հիմա իջնում եմ Երևան: Հայկ Բարսեղյանը մնացել է ոստիկանների շրջափակման մեջ: Փորձում էին իջեցնել անվադողերը, իսկ հիմա էվակուատորին են սպասում»,- պատմեց Աշոտ Խաչատրյանը:
Երևան քաղաքի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում ոստիկաններին տեղափոխում են պետհամարանիշերը փակած «Ֆորդ» մակնիշի մարդատարներով:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հասանելիության բարելավման նպատակով պարզեցվում է լիցենզավորման գործընթացը։ Այդ նպատակով մշակվել է ՀՀ կառավարության երեք նախագիծ, որից երկուսն արդեն...
Բիզնես Արմենիայի աջակցությամբ չինական կապիտալով «Նյու Յիդա» ընկերությունը Հայաստանում մինչև 5 միլիոն դոլար է ներդնում հանքային ջրերի շշալցման ու արտադրության նոր գործարան հիմնելու նպատակով։ Այս մասին փաստաթուղթը ստորագրել են «Նյու Յիդա» ընկերության...
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին ոստիկանները Երևան-Աբովյան մայրուղուց բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենան և տարել են Աբովյան քաղաքի ուղղությամբ, սակայն ճանապարհի կեսից բաց են թողել:
Ոստիկանությունը հայտնում է, որ «պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտող խմբային գործողություններով, ոստիկանությունը ներկա պահին իրականացնում է ոչ միայն հասարակական կարգի պահպանության,...
Ոստիկանությունը հայտարարաություն տարածեց այսօր Երևան քաղաքում կատարվող իրադարձությունների մասին, որը ներկայացնում ենք ստորև.
Մի խումբ քաղաքացիներ քիչ առաջ հավաքվել են Աշտարակի քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության երթ իրականացնելու համար: Այս մասին «Հետք»-ին ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշ Ամիրբեկյանն, ով Աշտարակի բնակիչ է:
Այսօր առավոտից «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոմեքենաներով փակել էին մայրաքաղաքի Վաղարշյան-Սունդուկյան փողոցների խաչմերուկը:
Մի խումբ քաղաքացիներ փակել են Արաբկիր վարչական շրջանի Գալուստ Գյուլբենկյան փողոցը:
Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Կենտրոնականի, Արաբկիրի, Շենգավիթի և Նոր Նորքի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում անձանց բերման ենթարկելու հիմքերին, նրանց նկատմամբ...
Հատուկ քննչական ծառայութունը հայտնում է, որ ՀՔԾ վարույթ ընդունված` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավվել զանգվածային անկարգություններին...
Ուղիղ միացում երևանյան երթից
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում` ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր հիմնական ակցիան հանրապետության բոլոր ճանապարհների շրջափակումն է բեռնատարներով: Նա կոչ արեց բոլոր տեսակի տեխնիկայով, այդ թվում` գյուղտեխնիկայով, միանալ այս ակցիային:...
Քիչ առաջ Ամիրյան փողոցից բերման են ենթարկվել ակտիվիստ Դավիթ Սանասարյանն ու ևս 16 անձ, որոնք քայլում էին փողոցում ու քաղաքացիներին կոչ անում ընդվզել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:
1. Ապրիլի 19-ի վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում:...
Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերին արձագանքել են Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բնակվող հայ երիտասարդները՝ հոլովակ նկարելու եղանակով:
Քիչ առաջ դատարանը բավարարեց քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը: Այսպիսով, Մազմանյանը երկու ամիս ժամկետով կալանավորվեց: