«Իմ քայլ»-ը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ հայտնել է, որ ապրիլի 22-ի առավոտյան տեղի կունենան «իր և Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման շուրջ»։
Արդեն տևական ժամանակ ապօրինի հավաքի կազմակերպիչների կոչերի ներքո հավաքների մասնակիցներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց կողմից վարվող ավտոմեքենաները օրենքով չթույլատրված երթևեկելի հատվածներում կայանելու հակաիրավական գործողություններով փակում...
Փաշինյանը խնդրեց յուրաքանչյուրին առաջիկա օրերին առաջնորդվել քրիստոնեական սկզբունքով. «Եթե ձեր աջ այտին ապտակեն, ձախը դեմ տվեք, բայց Սերժը պետք է հեռանա»:
Ոստիկանությունը տասնյակ քաղաքացիների բերման էր ենթարկում, սակայն րոպեներ անց նույն տեղում նոր քաղաքացիներ էին հայտնվում։
Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը «Հետք»-ին հաղորդել էր, որ Արտաշատի վարչական տարածքում մինչև ոստիկանության կողմից իրենց ավտոմեքենանան էվակուացնելը իրենց մեքենայի մոտ BMW մակնիշի առանց համարանիշների սպիտակ ավտոմեքենա է կայանել, որտեղից...
Մոտ 250 երիտասարդներ ժամը 17:30-ին փակեցին Բագրատաշենի անցակետից դուրս եկող մեծ բեռնատարների ճանապարհը:
Տուժածը հրաժարվել է բժշկի կողմից առաջարկվող ստացիոնար բուժումից, չնայած նրան, որ բժիշկները զգուշացրել են հնարավոր բոլոր բարդությունների մասին:
Խստորեն դատապարտում ենք Արմեն Գրիգորյանի և Լևոն Բարսեղյանի ձերբակալությունները
Ոստիկանությունից վարորդին պարզաբանել են, որ ազդանշան տալով` վարորդը խաթարել է քաղաքացիների անդորրը։
Առանձին լրատվամիջոցներ, խեղաթյուրելով իրականությունը, այսօր տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր Հրազդան քաղաքում անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանական մեքենան միտումնավոր մխրճվել է հավաքի մասնակիցների մեջ՝ վրաերթի ենթարկելով երկու...
Լևոն Բարսեղյանին ոստիկանները Գյումրուց բերման են ենթարկել։
Սերժ Սարգսյանը պիտի հեռանա իշխանությունից: Ինքը հարցրեց՝ բանակցելու կարիք չկա՞, ես ասացի, որ հանրահավաքում արտահայտել եմ դիրքորոշումս, այն է՝ իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները։
Հանրապետության հրապարակը՝ վերևից (19:45)
Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։
Գիտակցությունը, որ իմ պայքարով այս կերպ մեկ կաթիլ էլ ես եմ ավելացնում արդարության պայքարի օվկիանոսի մեջ, ոգևորում է ինձ:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության...
Մարդածին և բնական աղետների ռիսկի նվազեցման և մարդու կյանքի և առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները համամարդկային են և արդիական ցանկացած քաղաքական իրավիճակում:
«Մերը գաղափարի պայքար է, իրենցը՝ նյութի»։
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ բռնության գործադրմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
Հանրապետության հրապարակում ապրիլի 20-ի հանրահավաքից հետո, համոզվելով, որ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հավաքները, երթերը եւ այլ ակցիաները նոր թափ են հավաքում եւ ընդգրկում ժողովրդի նորանոր խավեր, իշխանությունները...
Ուղիղ միացում հանրահավաքից
Էջմիածինցիները՝ Իսակովի պողոտայում
Քիչ առաջ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ժամանեց Հանրապետության հրապարակ: Ցուցարարները նրան դիմավորեցին «Նախագահ, միացի՛ր», «Նախագահ, մերժիր Սերժին» բացականչություններով:
Քննարկվել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդյունավորելու և երկխոսության ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարավորությունը։
Կոչ եմ անում բոլորիդ՝ անվերապահորեն հետեւել օրենքի տառին ու ոգուն, վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով, ցուցաբերել զսպվածության եւ պատասխանատվության բարձր աստիճան:
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:
Երեք հոգու մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար.նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (լուսանկարներ)
Այսօր բերման ենթարկված քաղաքագետ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է:
Ավտոերթի մեկնարկից մեկուկես ժամ անց մասնակիցների թիվը կրկնապատկվել էր:
Հանրային ընդվզումը կարող է նաև բացասական լուրջ հետևանքներ առաջացնել, եթե դրա հիմքում դրվի վերջնագրերի և երկխոսությունը մերժելու սկզբունքը:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը պահանջել է չխոչընդոտել երթևեկության ընթացքը: Ցուցարարների մի մասը տեղափոխվել է Կողբ համայնք:
Սամվել Ալեքսանյանը ոտքով հարվածում Հարավարևմտյան թաղամասում (ՀԱԹ) փողոց փակած ցուցարարին։
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ներառյալ` Երևան քաղաքում, վերջին օրերին արձանագրվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ բնակաչության նկատմամբ համակարգային բնույթ կրող մի շարք անօրինական գործողություններ,...
Գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական լրագրողական գործունեությունը խոչընդոտելու դեպքի մասին.
Վերջապէս Հ. Յ. Դաշնակցութեան Հայաստանի ներքին քաղաքականութեան շուրջ որոշումները կը վերապահենք ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ռազմավարութեան, սակայն այդ մէկը չի նշանակեր թէ արտերկրի դաշնակցական երիտասարդութեան եւ ուսանողութեան սիրտը չի տրոփեր պահանջատէր...
Հերթը քաղաքական ուժերինն է, որ ձևակերպեն սա որպես քաղաքական փոփոխությունների տեսլական ու հստակ խոստում, որ այսպիսի կյանքի համար են մարդիկ իրենց մարմինները դրել պայքարի մեջ։
Ակնկալում ենք շարունակել Ձեզ հետ համագործակցությունը Ձեր նոր պաշտոնում, մասնավորապես նոր Համաձայնագրի իրականացման, ներառյալ՝ ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Այս պահին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը գտնվում է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում, սակայն նրան թույլ չեն տալիս հանդիպել բերման ենթարկված անձին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ.
Վարչապեետ Սերժ Սարգսյանն անձագանքել է այսօր «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին, որտեղ շրջանավարտները կոչ էին արել Ս. Սարգսյանին հավատարիմ մնալ՝ վարչապետի պաշտոնին չհավակնելու իր խոստմանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
իմնական պահանջը Սերժ Սարգսյանի հեռացումն է, նոր ընտրությունների հնարավորությունը, ինչպես նաեւ արժանավայել պայմանների ստեղծումը տեղի հայերի հնարավոր վերադարձի համար:
«Ապրիլի 20-ի առավոտից Երևանում ապօրինի հավաքի կազմակերպչի կոչով հավաքի մասնակիցների կողմից շարունակվում են հակաիրավական տարատեսակ գործողությունները, որոնք լրջորեն խաթարել են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը, խախտել քաղաքացիների իրավունքներն...
«Տուն վերադառնալիս տեսա, որ Սիլիկյան-Շիրազ փողոցների խաչմերուկում երկու ոստիկան մի երիտասարդի քաշելով փորձում էին մտցնել մեքենան»,- պատմեց փաստաբանը:
Երևանի Մելիք-Ադամյան փողոցում կուտակված են ոստիկանական ջոկատներով ավտոբուսներ, ինչպես նաև ոստիկանական զորքերի մի քանի զրահատեխնիկա:
Կոչ ենք անում Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, քանի որ իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում Հայաստանում, ի թիվս շատ այլ ոլորտների, գիտությունը նույնպես տարվել է կործանման ճանապարհով:
«Ես քննչականում եմ, ինձ բերման են ենթարկել»,- ասաց Գրիգորյանը:
Տարածքում ոստիկաններ է տեսել այդ ժամանակ, որոնք, սակայն, չեն միջամտել: Ասաց, որ իրենց վրա հարձակվողներից միայն մեկին է դեմքով ճանաչում, բայց անվանական չգիտի:
Սահմանադրությամբ երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ քաղաքացու հանդեպ պետք է բացառել ուժի որևէ կիրառում:
«Հետք»-ի հետ զրույցում Գարիկ Սարգսյանը փոխանցեց, որ մինչև էվակուացնելը իրենց ավտոմեքենայի մոտ BMW մակնիշի առանց համարանիշների սպիտակ ավտոմեքենա է կայանել, որտեղից դուրս են եկել քաղաքացիական հագուստով անձինք և մետաղյա իրեր են նետել իրենց մեքենայի...
Բերման ենթարկելու գործողության ընթացքում ոստիկաններից մեկն անցել էր օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմանն ու վիճաբանում էր քաղաքացու հետ:
Ոստիկանական ջոկատներն իրականացրին փողոցը բացելու օպերացիա:
«Լույս» հիմնադրամը հայտնում է, որ ապաքաղաքականացված կառույց է, որի առաքելությունն է մտավոր ներուժի հարստացմամբ Հայաստանի զարգացման ապահովումը։
Խաղաղ հանգուցալուծման երկու հիմնական սկզբունքները. ա. Բռնի ուժով իշխանության գրավման բացառում բ. Ցուցարարների դեմ ուժի կիրառման բացառում
Քաղաքացիներից մեկը հայտնեց «Հետք»-ին, որ Դեմիրճյան փողոցը ևս ոստիկանները ողջ երկայնքով փակել են։
Հայտնի չէ՝ նրան ուր են տարել։
Կենտրոնի բաժնում ձերբակալված է Հովսեփ Խուրշուդյանը։
Արդեն մեկ ժամ է, ինչ ավտոերթի մասնակիցները մնացել են ոստիկանների շրջափակման մեջ: Գարիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ոստիկանները դեռևս ոչ մի օրինական պահանջ չեն ներկայացրել իրենց, այդ իսկ պատճառով նրանք դուրս չեն գալիս և փակված են մնացել մեքենաների...
Ոտքով քայլող ցուցարարներին մեքենաների ազդանշաններով միանում են նաև վարորդները:
Ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ ոստիկանության ներկայացուցիչը Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածում հավաք իրականացնող Ն.Փաշինյանին ներկայացրել է հավաքը դադարեցնելու մասին պահանջ: Ն.Փաշինյանը ոստիկանության պահանջի մասին...
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:
ԱՆ․ հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն
Ուղիղ միացում երևանյան քայլերթից
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։...
«Հետևաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց: Ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է»,-...
Վալերի Օսիպյանը հավաքը դադարեցնելու պահանջն արդեն իսկ ներկայացրել է հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին:
Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:
Ողջունելի են բոլոր այն կոչերն ու հորդորները, որոնք ուղղված են ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծմանը:
Օդի ջերմաստիճանը 21-ին, 22-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները բացատրական աշխատանքներ իրականացրեցին օբյեկտների անձնակազմի հետ՝ ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքների միջոցով շտկել առկա թերությունները:
«Լույս» հիմնադրամի 61 շրջանավարտներ բաց նամակ են հղել վարչապետ Սերժ Սարգսյանին։
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:
Ներողություն եմ հայցում դրա համար, թեկուզ անկեղծորեն որեւէ բան չեմ արել, որպեսզի նման իրարանցում առաջանա։ Փողոցում գտնվող երիտասարդները միակն են, ում ես վստահում եմ Հայաստանի ապագան:
Բողոքի ակցիա են սկսել «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները
Երեկոյան` հանրահավաքից հետո, բազմահազարանոց հավաքի մասնակիցները երթով անցան Երևանի կենտրոնական փողոցներով։
Ոչ ոք իրաւունքը ունի խեղթելու ժողովուրդի, և մանաւանդ երիտասարդութեան յոյսի թռիչքը, որ այսօր փողոց իջած է բարեփոխելու իր կեանքը, մե՛ր կեանքերը:
Վերջին օրերին Երևանում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունն իր ուժերը տեղափոխելու համար օգտվել է ոչ միայն ծառայողական, այլև երթուղային, տուրիստական և պատվերով միկրոավտոբուսներից ու ավտոբուսներից: Վերջիններիս սեփականատերերը կամ...